Ադրբեջանը պնդում է՝ ձյուդոյի հայկական պատվիրակությանը անվտանգության երաշխիքներ տրվել են

Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի անվտանգությունը Բաքվում, հայտարարել է Ադրբեջանի Սպորտի նախարար Ազադ Ռագիմովը:

TACC-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ Ձյուդոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ, Հայաստանը, ինչպես նախորդ մի քանի անգամը, ստացել է Բաքվի անունից անվտանգության երաշխիքներ, հայկական կողմին են տրամադրվել համապատասխան փաստաթղթերը՝ վիզայի հարցում աջակցման ու անվտանգության ապահովման համար:

Ռագիմովը նաեւ հավելել է, որ Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ առաջնության մասնակցելու համար Բաքու է ժամանել 2007 թվականին: Այն ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրվել է համաձայնագիր՝ հայկական պատվիրակության անվտանգության երաշխավորման համար: Նշվում է, որ Ազադ Ռագիմովը որոշ ժամանակ անց եւս այցելել է Երեւան, որտեղ ինքն էլ իր հերթին ստացել է համապատասխան երաշխավորագրերը՝ ադրբեջանցի ձյուդոիստների մասնակցությունը Երեւանում անցկացվող առաջնությանն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է, որ Բաքուն հրաժարվել է ապահովել հայ մարզիկների անվտանգությունը:

«Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ»,- ասված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարության մեջ:

Մրցաշարը տեղի է ունենալու 20-27-ին: Այն վարկանիշային է 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Ավելի վաղ, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ ստուգատեսը բաց թողնելը կարող է բացասաբար ազդել հայ ձյուդոիստների վրա: ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանն էլ նշել էր, որ դա մեծ խնդիր չի առաջացնի, քանի որ ձեռքից բաց թողած Բաքվի վարկանիշային միավորները կարելի է լրացնել այլ մրցաշարերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3512 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս