Երևան
12 °C
Երևանի կրկեսի նոր վերանորոգված շենքը շահագործման էր հանձնվելու դեռեւս 2017 թվականին, սակայն կրկեսում շինաշխատանքները չեն ավարտվի նաեւ 2018 թվականի տարեվերջին: Երևանի կրկեսի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2014 թվականին՝ «Տաշիր» ՍՊԸ-ի կողմից: Տվյալ ընկերության կողմից բազմիցս հայտարարվել է, որ շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն 2017 թվականին:
Երեւանի Կրկեսի ներկայիս տեսքը
«Իմ տվյալներով՝ շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ-ին, իսկ 2017թ-ին այն կհանձնվի շահագործման: Շատ լուրջ շինարարություն է ընթանում: Ես վստահ եմ, որ այն շատ կարևոր օբյեկտ է լինելու Երևանի համար»,- 2017 թվականի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին վստահեցրել էր ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը:
«Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ 2014 թվականից սկսված շինարարությունը ոչ մի վայրկյան չի դադարեցվել: «Շինարարությունն իր հունով ընթանում է, ոչ մի խոչընդոտ չի առաջացել, ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ որեւէ այլ տեսակի խնդիր այսօր մենք չունենք»,- ասաց Հովհաննես Գասպարյանը:
«Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրենը փոխանցեց, որ շինարարական աշխատանքներն իրականացնող խումբն այս պահին հասնում է մոտ 60-ի: Վերջինս համոզմունք հայտնեց, որ աշխատանքներն անգամ ծրագրավորվածից լավ են ընթանում. «Այն, ինչ սկզբից էր ծրագրավորված եղել, այսօր իր ժանրի մեջ, իր կլասով շատ ավելի բարձր է, քանի որ ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Շինաշխատանքի որակի վրա միանշանակ չեք կարող կասկածել, որովհետեւ ներդրողը «Տաշիր» գրուպն է»:
Հովհաննես Գասպարյանի դիտարկումը, թե 2014 թվականից՝ յուրաքանչուր օր առանց որեւէ դադարի աշխատանքներ են իրականացվում, հարց առաջացրեց: Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հեղափոխության ընթացքում էլ են շինարարներն անխափան աշխատել, բնականոն հունով կարողացել են կազմակերպել շինանյութ տեղափոխելու եւ այլ հարցերը: Վերջինս ասաց, որ ներքաղաքական լարված օրերին էլ են շինարարներն աշխատել, ոտքով են հասել աշխատավայր: Բանվորները շինաշխատանքն իրականացնող գործիքներն ու այլ պարագաները, պետք եղած ժամանակ նաեւ տուֆը՝ շալակած են տարել:

«Երևանի Կրկես» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը եւս պնդեց, որ Կրկեսի շինարարությունը չի դադարեցվել: Վերջինս, սակայն, դժվարացավ նշել շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու հստակ ժամանակացույց: Շենքի կառուցապատման տեւական ձգձգումը Կրկես ՍՊԸ-ի գլխավոր ինժեները բացատրեց հետեւյալ կերպ. «Շենքում տեսաձայնային նոր լուրջ փոփոխություններ եւ մտահղացումներ են առաջ եկել շինարարության ընթացքում»:
Մեր հարցին, եթե նմանատիպ հարցեր էին առաջ եկել, ինչո՞ւ էր քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարում, որ աշխատանքները կավարտվեն 2017 թվականին, գլխավոր ինժեները հորդորեց հարցն ուղղել ժամանակացույց նշողներին եւ հարցնել, թե ինչու են անպատասխանատու հայտարարություններ արել:

Լուսանկարում՝ Ավագ Հովհաննիսյան
«Ես ոչ մի անգամ անպատասխանատու հայտարարություն չեմ արել եւ ժամկետ չեմ նշել: Գուցե քաղաքաշինական կոմիտեի նախագահը ինքն էլ չէր կարող գուշակել, որ կարող է մեր ղեկավարությունը (խոսքն այստեղ «Տաշիր ընկերության մասին է) գնա ավելի մեծ ծախսերի՝ ավելի ճոխ ու մոդեռն կառույց ունենալու համար, սա երեւի ոչ ոք չէր կարող ենթադրել»,-ասաց Ավագ Հովհաննիսյանը:

ՀԺ-ն Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե այս պահին որտեղ են իրենց դերասանները եւ ինչով են զբաղվում: «Մենք չենք կորել, մեր բոլոր դերասանները հյուրախաղերի են, ինդիվիդուալ աշխատում են՝ մինչեւ կրկեսը բացվի, հո չե՞ն նստելու սպասեն, կրկեսը թատրոն չէ, որ նստեն սպասեն, իմ աշակերտները, մեր լավ դերասանները բոլորը հյուրախաղերի են»-ասաց Սոս Պետրոսյանը:
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը նաեւ հայտնեց, որ որոշ ժամանակ վարձակալել էին նախկին առեւտրի պալատի երկրորդ հարկը, իսկ հիմա 100 հազար դրամ վարձավճարով վերցրել են Առնո Բաբաջանյան դահլիճը, որը «Տաշիր» ընկերությունն է վճարում:
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը հույս հայտնեց, որ մի տարվա ընթացքում շինարարությունը կավարտվի եւ վերջապես իրենց հիմնական անկյունը կունենան: «Պետությունը չկարողացավ մեզ օգնել, այժմ ստիպված ենք համբերատար սպասել: «Տաշիր» ընկերությունն է մեզ կրկես նվիրում, հո չե՞նք կարող ասել՝ արագացրե՛ք»- ասաց Սոս Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT