Երևան
12 °C
Երգիչ Գեւորգ Հարությունյանը բարձր տրամադրություն ունի «Նոր ալիք 2018» մրցույթից հետո, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Մրցութային առաջին 2 օրերի ընթացքում նա բացարձակ արդյունք էր ցույց տվել. 100-ական միավոր էր ստացել ու առաջատարների թվում էր: 3-րդ մրցութային ելույթից հետո, որոշ ժամանակ սպասել է իր միավորներին, ու նկատելի է եղել, որ ժյուրիի անդամները ոչ թե գնահատում են իր կատարումը, այլ հաշվարկում են, որպեսզի առաջին տեղը զբաղեցնի ռուս Դան Ռոզինը (298 միավոր), իսկ Դարյա Անտոնյուկը (նույնպես ՌԴ) հավասարվի իրեն: Armtimes.com-ի հետ զրույցում Գեւորգը խոսեց այդ մասին:
«Առաջին 2 օրերից հետո նրանք իրենց ձեռքով ինձ դարձրեցին ֆավորիտ: Վերջին այդ խաղը, այդ արհեստական... դա կարելի էր գոնե մի փոքր վստահ անել, որ տպավորություն լիներ, թե իմ ելույթն է այդպես գնահատվում, այլ ոչ թե այնպես անեին, որ ողջ աշխարհը հասկանար, որ իրենք միավորները հաշվարկում էին, հավասարեցնում էին ինչ-որ մեկին եւ այլն: Իրենք էլ ասում են՝ սա շոու բիզնես է, սա խաղ է, բայց այդ խաղը պետք էր մի քիչ լավ խաղալ: Ռեժիսորը համերգներից առաջ ասում էր՝ ոչ մի բանի ուշադրություն մի դարձրեք, սա խաղ է: Ուղղակի այդ խաղը իրենք լավ չխաղացին»,- ասաց նա:
Ամեն դեպքում երգիչը մեծ տպավորություններով է վերադարձել: Մրցույթի ընթացքում իրեն երկրոդական ոչինչ չի շեղել: Բացի երգերի, բեմական կերպարի ու հագուստի վրա աշխատելուց՝ պատրաստված է եղել հոգեբանորեն: Նաեւ իմացել է, թե կազմակերպիչների ինչպիսի խանգարղ պահանջներ կարող են լինել: Սովորաբար «Նոլ ալիքում» լինում է, որ ինչ-ինչ հիմնավորումներով մասնակցից պահանջեն փոխել այս կամ այն հագուստը, երգը: Գեւորգը նախապես իմացել է՝ ինչպես պետք է անի, որ բեմ բարձրանա իր ուզած երգերով ու կերպարներով:
«Անցած տարվա մեր ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը մանրամասն պատմել էր, ասել էր, թե ինձանից ինչ են ուզելու վերջին պահին: Ես պատրաստված գնացել եմ, ու ինչ ուզել են փոխել ինչ-որ պատճառներով, օրինակ, հնչողության, ամեն ինչ մոտս պատրաստ ունեցել եմ, տվել եմ նրանց: Այսինքն՝ նրանք որեւէ բան չկարողացան անել, որ իմ երգերը, հագուստը փոխվեն: 100 տոկոսով պատրաստ էի: Երգել եմ այն, ինչ ուզել եմ ու իմ ձեւով՝ ինչպես պատկերացրել եմ, հագել եմ այն շորերը, որոնք ինձ հարմար էին: Վերջում ասացին՝ ամենաքմահաճ հայ մասնակիցը»,- պատմեց նա:
Գեւորգ Հարությունյանը հեշտությամբ չէ, որ հասել է «Նոր ալիք»: Բազմաթիվ հարցերի համար ստիպված է եղել ինքնուրույն լուծումներ գտնել: Թեեւ չի ցանկանում անդրադառնալ ֆինանսական կողմին, բայց դա էլ միայն իր ուսերին է եղել: Ոչ ոքի չի մեղադրում, սակայն ում դիմել է հովանավորելու համար, համագործակցությունը չի ստացվել, եւ ստիպված իր միջոցներով է գնացել մրցույթի:
«Ես վարկ եմ վերցրել, գնացել եմ «Նոր ալիք»: Այդ բաները չեմ ուզում ասել: Ավելորդ ինտրիգ չեմ ուզում: Չեմ ուզում՝ ինչ-որ մեկը իրեն մեղավոր զգա, որովհետեւ գուցե ես ճիշտ մարդկանց չեմ դիմել, գուցե անտաղանդ եմ հովանավորներ գտնելու հարցում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ որպես 2-րդ տեղը գրաված մասնակից ստացած մրցանակային գումարը կբավարարի վարկը փակելու համար:
Անկախ դժվարություններից՝ երգիչը գոհ է արդյունքներից: Բավարարված է իր ելույթների որակով: Կարողացել է անել իր առավելագույնը, ներկայանալ այնպես, ինչպես նախապես պլանավորել է: Ցանկացել է հաղթել, բայց գիտակցել է՝ նման մրցույթներում ինչեր կարող են լինել: Այդ առումով նախապես տրամադրել է նաեւ ընտանիքի անդամներին ու չափից շատ չի ոգեւորվել առաջին 2 օրերի 100 միավորներից: Պարզապես վայելել է մասնակցությունը, հետո էլ ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ ու առաջարկներ:
«Ամեն ինչի սպասում էի, նույնիսկ իմ հարազատներին պատրաստել էի, որ շուտ ոգեւորվելու բան չունենք: Մրցույթը ինձ տվեց բավականին մեծ ճանաչում, արժանապատիվ ելույթներ, եւ ցատկահարթակ դարձավ ինձ համար: Կան բավական շատ առաջարկներ, նոր, ավելի հուսադրող հրավերներ» ,- ասաց նա՝ չցանկանալով ժամանակից շուտ մանրամասներ հայտնել:
Առաջիկայում նոր ծրագրեր ունի: Օրինակ, պլանավորում է տեսահոլովակ նկարահանել, սակայն դեռ չգիտի՝ երբ եւ ինչպես, քանի որ ցանկանում է, որ լինի բոլորովին նոր, այլ ոչ թե արդեն հայտնի երգի հիման վրա: Մրցույթների էլ դեմ չէ մասնակցել: Իրեն լիովին պատրաստ է զգում «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար: Այդ առումով էլ, սակայն, դեռ հստակություն չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT