Ես այդ գումարի մասին չէի էլ հիշում. գնդապետը՝ Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումար տալու մասին

Նախօրեին, հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Նա, մասնավորապես հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչեւ մարտի 8-ը, նախկին պաշտոնյաները, օլիգարխները, զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն: Սասուն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,- մասնավորապես, հայտարարեց ՀՔԾ պետը: Վերջինիս խոսքով՝ սա արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է: Սասուն Խաչատրյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Երեկ մամուլն արդեն իսկ ներկայացրել է հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները եւ զինվորական կոչումները: Նրանք ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանման զինծառայողներն են: Նրանցից մեկն, ըստ այդ «մատյանի»՝ Վասակ Ավետիսյանն է. նա 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ, ապա գնդապետ, նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար: Տեղեկացանք, որ նա սույն թվականի մարտի 1-ին ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Երեկ մեզ հաջողվեց գտնել Վասակ Ավետիսյանին եւ մի քանի հարց ուղղել նրան:

- Պարոն Ավետիսյան, 2008-ին դուք խաղաղապահ բրիգադում ե՞ք ծառայել:

- Այո:

- 2008-ի փետրվարից մինչեւ մարտի 8-ը ի՞նչ ծառայություն եք իրականացրել, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

- Փետրվարի դեպքերից սկսած, ճիշտն ասած, չեմ հիշում որ օրվանից, եղել ենք զորանոցային վիճակում եւ ինչքան հիշում եմ՝ մարտի 2-ին կամ 3-ին են մեզ առաջադրանք տվել, որպեսզի պահպանենք պետական օբյեկտները: Մենք ընդամենը պահպանել ենք քաղաքապետարաններ, կրկեսներ, ճանապարհն ենք փակել Հաղթանակ կամրջից դեպի էս կողմ, որպեսզի հոսք չլինի՝ մինչեւ ներքին զորքերը գան եւ այլն:

- Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո՞ եք պահպանություն իրականացրել:

- Այո, այո, դրանից առաջ խաղաղապահ զորամասից ոչ մի զինծառայող դրսում չի եղել:

- ՀՔԾ պետն ասաց, որ Մարտի 1-ին բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Այդ մասով ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում:

- Չեմ կարող ես բանակից ինչ-որ տեղեկություն տրամադրել, որովհետեւ ես իրավասու չեմ, չեմ էլ տիրապետում: Ես կարող եմ ասել, որ ես որտեղ ներկա եմ եղել, խաղաղապահ բրիգադի անձնակազմը դուրս է եկել մարտի 2-ին եւ ստանձնել է պետական օբյեկտների պահպանություն:

- Երեկ ՀՔԾ պետը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կողմից գումարներ են տվել՝ իրենց ունեցվածքը պահպանելու համար: Ցուցակում նաեւ ձեր անունը կա նշված: Ո՞վ է ձեզ գումար փոխանցել, ումի՞ց եք ստացել:

- Ճիշտն ասած, ես այդ գումարի մասին չէի էլ հիշում, որ մենք գումար ենք ստացել, բայց ես էլի եմ ասում, երբ որ պահում են զորանոցային վիճակում կամ քեզ ուղարկում են դիրքեր, կամ արտաժամյա ծառայություն ես իրականացնում, դրա համար պետությունը պարտավոր է քեզ վճարելու, եթե ասում են՝ դա օլիգարխներ են վճարել, ես օլիգարխ չեմ տեսել, որ ինչ-որ մի օլիգարխ բերի ինձ տրամադրի: Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ: Արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում: Եթե քաղաքապետարանը, կրկեսը ու իր հարակից տարածքը ինչ-որ մի օլիգարխի սեփականությունն է, դա արդեն չգիտեմ՝ ով է էդ հոդվածը տպել:

- Փետրվարի 23-ից սկսած ի՞նչ հրամաններ եք ստացել:

- Ես գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել, նման հրամանների իրավունք էլ չունեի ծանոթանալու՝ գաղտնիության աստիճանից ելնելով:

- Ո՞ւմ կողմից էին արձակվում հրամանները:

- Իմ հրամանատարը եղել է Սիմոնյան Արթուրը (նրա անունը եւս կա ցուցակում,-Տ.Խ.) թե ինքը ումից է հրաման ստացել, ես դրանից տեղյակ չեմ, մենք ենթարկվել ենք մեր բրիգադի հրամանատարի հրամաններին:

- Այդ հրամանների մեջ կրակելու հրաման չի՞ եղել:

- Ոչ, կրակելու հրաման մեզ չեն տվել:

- Այսինքն՝ 2008-ից առաջ էլ եք հավելավճար ստացե՞լ:

- Նախկինում էլ, երբ քո մշտական տեղակայման վայրից հանում ուղարկում են պոստեր, ինքը գիշերը մնում է, միանշանակ պետք է ստանա հավելավճար, դա օրենքով սահմանված բան է:

- Պարոն Ավետիսյան, այնուամենայնիվ, չե՞ք իմացել, թե ովքեր են տվել այդ գումարները, որտեղից:

- Ես հարցրել եմ մեր զորամասի ֆինանսիստին, ինչքան գիտեմ՝ դա ինքը ստացել է Կենտրոնական բանկից:

- Մատյանում դո՞ւք եք ստորագրել:

- Այո, բայց ես չեմ հիշում՝ դա աշխատավարձի օ՞րն են ստորագրել տվել, աշխատավարձի ժամանա՞կ ենք ստացել, որովհետեւ ես չեմ հիշում, որ հավելավճար ենք ստացել, ինչ-որ մեկը չի ասել, որ սա կապված է նրա հետ, որ դուք մնացել եք զորանոցային վիճակի:

- Ինչո՞ւ եք հենց մատյանում ստորագրել, ոչ թե հաշվապահական թղթի վրա:

- Այն ժամանակ բոլորն էլ գումարը ստանում էին՝ իր անվան դիմաց ստորագրելով:

- Պարոն Ավետիսյան, դուք միշտ ամսվա սկզբում ե՞ք աշխատավարձ ստացել:

- Ոչ, մենք ընդհանրապես ամսվա վերջում ենք ստանում:

- Այդ դեպքում հարց չառաջացա՞վ, թե ինչո՞ւ են ձեզ մարտի 8-ին գումար տալիս:

- Չեմ էլ հիշում, որ ինձ գումար են տվել:

- ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարով զինծառայողներին վարձել են:

- Ինձ ոչ մեկ չի կարող վարձել, ի՛նձ, կոնկրետ ինձ:

- Հիմա ինչո՞ւ եք կադրերի ռեզերվում:

- Ստորաբաժանումը փակվել է, դրա հետ կապված մնացել եմ կադրերի ռեզերվում, շուտով պետք է նշանակում լինի, մի քանի պաշտոն առաջարկել են, չեն համաձայնվել, տեսնեմ՝ ինչ պաշտոն կառաջարկեն, համաձայնությունը կտամ:

- Ո՞ր պաշտոններից եք հրաժարվել:

- Դա թող մնա իմ մեջ:

- Որպես բանակի սպա՝ պատասխանատու զգո՞ւմ եք Մարտի 1-ի համար:

- Ոչ մի հարցում ես մեղավոր չեմ, որպես բանակի սպա ինձ պատասխանատու չեմ զգում մարտի 1-ի ցանկացած գործողության համար, որովհետեւ ես մարտի 1-ի գործողության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Իմ ստորաբաժանումը պահպանել է քաղաքապետարանը, որպեսզի չմտնեն, չգողանան, չթալանեն, դա ընդհանրապես կապ չունի մնացած իրադարձությունների հետ, ես խնդրում եմ՝ դա հանկարծ ուրիշ ձեւ չմեկնաբանեք: Ես հայ ազգի վրա կյանքում զենք չեմ բարձրացնի:

- ՀՔԾ պետն ասաց, որ օլիգարխների թիկնազորին զրահաբաճկոններ են բաժանվել, ձեր հետ այլ անձինք եղե՞լ են օբյեկտների մոտ պահպանություն իրականացնելիս:

- Ես անձամբ չեմ գնացել ծառայություն իրականացրել, ենթականերս են գնացել:

- Ձեզ այս օրերին ՀՔԾ հրավիրե՞լ են:

- Ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14282 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին