Երևան
12 °C
«ԱՄՆ-ը Հայաստանում ձեւավորում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական դաշի՞նք» վերնագրով սույն նյութում գործակալությունը նշում է, թե ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է` առաջիկա ընտրություններից առաջ վերաձեւավորել Հայաստանի ներքաղաքական դաշտը եւ այդ կերպ ակտիվացնել արտաքին քաղաքական խնդիրների իրականացումը: Խոսքը, բնականաբար, մասնավորապես հայ-թուրքական եւ Ղարաբաղի խնդիրների մասին է: Երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյան-Մարի Յովանովիչ հանդիպումներ եղել են եւ եթե այո, վերջին հանդիպումը ե՞րբ է եղել, նա պատասխանեց. «Հանդիպումներ մի քանի անգամ են եղել, եւ բոլոր դեպքերում էլ եղել են մամլո հաղորդագրություններ»: Մեր հարցին` արդյո՞ք այդ հանդիպումների ընթացքում Յովանովիչն ակնարկել է Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման մասին, Ավետիս Ավագյանը պատասխանեց. «Եթե անգամ լիներ էլ, դա խոսակցության նյութ է, որը երբեք մենք չենք բացի»: Իսկ երբ մեկնաբանություն խնդրեցինք «Ռեգնումի» հրապարակած նյութի կապակցությամբ, Ավետիս Ավագյանը, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեցին, թե դա «լիակատար աբսուրդ է»: Այդուհանդերձ, պարոն Ավագյանին հարցրեցինք` Յովանովիչը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումների ընթացքում Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության մասին խոսե՞լ է: «Ես երբեք որեւէ խոսակցության նյութ չեմ հրապարակի, դրանք դիվանագիտական խոսակցություններ են»,- պատասխանեց նա եւ կրկնեց, որ «Ռեգնումի» նյութը աբսուրդ է: Նախագահականից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը գտնվում են արձակուրդում: Երեկ փորձել ենք նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ճշտել, թե իսկապե՞ս Մարի Յովանովիչը Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության ուղղությամբ ակտիվ լոբբինգ է իրականացնում, եւ ինչպե՞ս են մեկնաբանում «Ռեգնումի» նյութը: Դեսպանության լրատվական բաժնից փոխանցեցին, որ մեր հարցերին կպատասխանեն առաջիկայում: Նշենք, որ ռուսական գործակալությունը երեկ գրել է, թե Հայաստանի քաղաքական դաշտը ազդանշաններ է տալիս, որոնք վկայում են այն մասին, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ուժերի վերադասավորում է ընթանում: «Ավելի ակտիվ այդ ընտրություններին նախապատրաստվում է արմատական ընդդիմադիր դաշտը` Հայ ազգային կոնգրեսը»,- գրում է «Ռեգնումը» եւ նշում,- «Լավատեղյակ աղբյուրների գնահատմամբ, ՀԱԿ-ը ունի բոլոր շանսերը` մտնել հաջորդ գումարման ԱԺ` ԱԺ պատերից դուրս թողնելով «Ժառանգությանը» եւ հնարավոր է` նաեւ «Դաշնակցությանը»»: Հրապարակման մեջ նշվում է, որ նոր քաղաքական սեզոնին է պատրաստվում նաեւ իշխանական ճամբարը: Բայց «Ռեգնումի» տվյալներով, «ներկայումս բավական լարված հարաբերություններ են նախագահական աշխատակազմի եւ Հանրապետական կուսակցության միջեւ` մի կողմից եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ` մյուս կողմից»: Նշվում է նաեւ, թե Ծառուկյանն այսօր, թերեւս, հանդիսանում է միակը, ով իր տնտեսական եւ հասարակական ազդեցությամբ կարող է 2013-ին Սերժ Սարգսյանին պարտադրել համառ պայքար` նախագահական աթոռի համար, բայց դրա համար Ծառուկյանը չունի դրսի աջակցությունը: «Սերժ Սարգսյանի համար ռիսկային է խոշոր օլիգարխիկ եւ կլանային խմբավորումների միավորումը: Այդ առումով իրենից զգալի պոտենցիալ է ներկայացնում Ծառուկյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միությունը` հատկապես հաշվի առնելով այս 2-ի խնամիական հարաբերությունները»,- գրում է «Ռեգնումը»: Եւ ահա, ըստ գործակալության, ԱՄՆ-ը` ի դեմս Մարի Յովանովիչի, ակտիվ լոբբինգ է անում Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության ուղղությամբ` միաժամանակ թեժացնելով մրցակցությունը կոալիցիոն ուժերի միջեւ: Իսկ նպատակը, ըստ «Ռեգնումի», ՀՀ ներքաղաքական դաշտի վերաձեւավորումն է` այդ կերպ ակտիվացնելով արտաքին քաղաքական խնդիրների իրականացումը: «Հայաստանի ներքին քաղաքականությունը սերտորեն կապված է արտաքին խնդիրների, մասնավորապես` ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Կարգավորման գործընթացն անուղղակիորեն ազդում է իշխանության ապագայի վրա, իսկ ապագա իշխանությունը ի վիճակի է ուղղակի ազդել կարգավորման գործընթացի վրա»,- գրում է «Ռեգնումը» եւ նշում, որ որոշ տվյալներով, Սերժ Սարգսյանի հարաբերությունները ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ «պրակտիկորեն զրո» են, ինչը ծայրահեղ անհանգստացնում է ՀՀ իշխանություններին, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ակտիվությունը ղարաբաղյան ուղղությամբ իրենից որոշակի ռիսկ է ներկայացնում Երեւանի դիրքորոշման համար, հատկապես որ չի բավարարում հենց իրեն` Լեռնային Ղարաբաղին, որտեղ ստատուս-քվոն համարում են իրենց անվտանգության երաշխիքը` մինչեւ ԼՂ անկախության ճանաչումը: «Հայկական քաղաքական դաշտի դասավորությունը կբյուրեղանա մինչեւ 2010-ի վերջը: ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է երկրի ներսում` խորհրդարանական ընտրություններից առաջ ուժերի նոր դասավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքը հաջորդ նախագահական ընտրությունների տրամաբանության հիմքը կդնի: Սերժ Սարգսյանը եւ նրա թիմն արտաքին ու ներքին ճնշման պայմաններում ներքաղաքական մանեւրներ են սկսել, որոնք միտված են ճանապարհ հարթել հետագա խաղի համար: Եւ որքան փոխվի Հայաստանի իշխանության ներքաղաքական լանդշաֆտը, այնքան ավելի հակասական կլինի դրա արտաքին քաղաքականությունը»,- եզրափակում է «Ռեգնումը»: Տարբեր փորձագետներ, սակայն, երեկ մեզ հետ զրույցներում նշում էին, թե «Ռեգնումի» սույն նյութի հետեւից ակնհայտորեն երեւում են ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի «ականջները»: Ըստ փորձագետների, ԲՀԿ-ն փորձում է ՀՀ ներքաղաքական դաշտում այլընտրանքային դերակատարում ստանձնել` շրջանառության մեջ դնելով ՀԱԿ-իշխանություն «հնարավոր դաշինքի» թեման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը
Երեկ ՌԴ է մտել շշալցված կոնյակով 26 բեռնատար․ սա այս տարվա լավագույն ցուցանիշն է՝ մեկ օրվա․ Պապոյան
Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին
Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
ՏԿԵ նախարարը հետևել է Գեղարքունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
Եռակողմ համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև շարունակվում է. Էրդողան
Ալիևի համար մահ էր Թրամփի հարցը. Ամերիկացի մի կին, Սյունիքում քնելով, կանխեց Բաքվի ներխուժումը. Շիրինյան
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ
Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում. Սպիտակ տուն
Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել
36-ամյա կինը երթուղայինից մեկ այլ ուղևորի պայուսակ է գողացել
Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. Ավետիս
Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել վաշինգտոնյան համաձայնագրերը
Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից
ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետը
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի
Հնդկաստանցի աշխատակիցների բողոքի ցույցի հետքերով քրեական վարույթ է նախաձեռնվել
Խոշոր ավտովթար Կապան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրավոր
Հայաստան կժամանի Իրանի նախագահը. այցի օրը հայտնի է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկման թեման՝ վաշինգտոնյան համաձայնագիրը
Նոր ուստարվան ընդառաջ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ուղիղ եթերում կպատասխանեն ուսուցիչների հարցերին
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Երևանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով
Միրզոյանն Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության տեսլականը
Երևանում հացի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
Ռուս օլիգարխի՝ 260 մլն եվրո արժեքով 106 մետրանոց զբոսանավն ԱՄՆ-ում կհանվի աճուրդի
Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունը
Սարդարապատում հրդեհվել է անասնագոմ. կանխվել է կրակի տարածումը դեպի տուն
1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել վնասվածքներ
Ինդոնեզիայում Մարապի հրաբուխը երկու անգամ ժայթքել է` արձակելով 1600 մ բարձրության մոխրի սյուն. տեսանյութ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Գևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գանձակում տղամարդը փորձել է կանգնեցնել իր մեքենան, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում․ վերջինը մահացել է
Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը
Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձnրը
Ընդդիմությունը փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին. Կարապետյան
Վարդենիսում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ. մարզպետը ծանոթացել է դրանց
Կառավարությունում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 28 ծրագրային հայտ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT