Վերաիմաստավորել քրեական պատիժների համակարգը․ քննարկում՝ ՔԿՀ-ների խնդիրների վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է աշխատանքային քննարկման՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների ամենահրատապ հարցերի վերաբերյալ նպատակային հայեցակարգի մշակմանը: Քննարկումը կազմակերպել էր  Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ)՝ ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հայեցակարգի մշակման շուրջ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են IRZ-ի ծրագրերի մենեջեր  Ամալիա Վուքերթը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քարլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի աշխատակիցներ, գերմանացի   փորձագետներ, այլք:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը  ողջունել է հանդիպման մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկում եւ ընդգծել, որ այսօր վստահորեն կարելի է խոսել  քրեակատարողական ոլորտի նվաճումների մասին: Դրանք են՝  պրոբացիոն ծառայության ներդնումը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառումը, դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված բարեփոխումները, բանտային բնակչության թվի կտրուկ նվազումը, անչափահասների արդարադատության ոլորտում արձանագրված նվաճումը (անչափահաս դատապարտյալների բացակայություն), անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովումն ու բանտային բժշկության ոլորտում իրականացրած մի շարք բարեփոխումները:

«Արդարադատության նախարարությունը կարեւորում է բարեփոխումների իրականացման շարունակականությունը: Դրանցից առանցքայինը վերականգնողական արդարադատության համակարգի ներդնումն է: Բարեփոխումների հիմքում դրված հիմնական սկզբունքը քրեական պատիժների համակարգի վերաիմաստավորումն է: Անձը, դատապարտվելով քրեորեն պատժելի արարքի համար, վաղ թե ուշ հնարավորություն է ստանում վերադառնալ հասարակություն եւ ապրել մեր կողքին: Եթե քրեական պատիժների համակարգը արդյունավետ չգործի, մենք կունենանք կրկնահանցագործության ռիսկ, հանցավորության ավելի բարձր մակարդակ, ինչը կազդի հասարակության զարգացման բոլոր գործընթացների վրա», -նշել է Սուրեն Քրմոյանը:

Թեմայի շրջանակում ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը ներկայացրել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմադրամի ստեղծման պատմությունը, ինչպես նաեւ նշել, որ հիմնադրամը համագործակցում է քրեական, նոտարական իրավունքի, վճիռների եւ կոնվենցիաների կատարման եւ այլ ուղղություններով: Ամալիա Վուքերթը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում գերմանական Հիմնադրամն ու Արդարադատության նախարարությունը դեռեւս երկար ժամանակ հնարավորություն կունենան աշխատել քրեակատարողական ոլորտի բարեփոխման եւ զարգացման ուղղությամբ:

Քարլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը քննարկման ընթացքում անդրադարձել է դատապարտյալների վերականգնմանն ու վերաինտեգրմանը, ինչպես նաեւ ՔԿՀ-ներում դատապարտյալների հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2058 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը