Երևան
12 °C
Քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով իրենց տեսակետը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ։
Հայկ Ալումյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երեւում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Այդ խոսակցություններն իրականում եղել են եւ ունեցել են հենց այդ բովանդակությունը:
Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող՝ առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետեւյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը»: Հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքը առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ, որը դրսեւորվել է հետեւյալ նախադասության մեջ. «Մի խոսքով, դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ դուխով, բա մի հատ հիմքերը պրոստը նայեմ պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ էն անեմ»:
Խոսակցությունների բովանդակությունից նաեւ պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետեւյալ արտահայտությունը. «Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես չուզես պըտի տաս»:
Ուշադրության է արժանի նաեւ խոսակցության հետեւյալ հատվածը. «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր։ Որտեւ ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ասվածից երեւում է, որ վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցների հարցի քննարկմանը:
Խոսակցությունների բովանդակությունից նաեւ պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստը, քննությանը խոչընդոտելը կան հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որպեսզի անձին ստիպել ցուցմունք տալ ինքն իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ: Այդ մասին է վկայում ՀՀ ՀՔԾ պետի հետեւյալ արտահայտությունը. «Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք ․․․Տան նոռմալ, սաղ կսկսեն գրել ընգեր»:
Հետագայում, այս հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ արված հրապարակային հայտարարությունների ժամանակ այդ խոսակցությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից տրվել են այնպիսի պարզաբանումներ, որոնք իրենց էությամբ ոչ պակաս կարեւոր տեղեկատվություն են պարունակում կատարված ապօրինությունների վերաբերյալ, որքան բուն ինքը՝ հեռախոսային խոսակցությունը:
Մասնավորապես, մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրենը ժխտեց սույն գործի առնչությամբ իր եւ առաջին ատյանի դատարանի դատավորի միջեւ հեռախոսային խոսակցությունների փաստը: Առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ով կալանավորել էր Ռոբերտ Քոչարյանին, նույնպես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որում ժխտեց իր եւ ԱԱԾ տնօրենի միջեւորեւէ խոսակցության փաստի առկայությունը: Այնինչ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովում այդ ձայնագրության հետ կապված տված իր պարզաբանումների մեջ, ի թիվս այլնի, նշել է. «ստացել եմ զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են՝ ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած մինչեւ հիմա չգիտեմ էլ զանգել ա, չգիտեմ էտ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երեւի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում են, որ լավը չի գործը պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք մենք քննչական մարմին ենք եւ գիտենք ինչ ենք անում»:
Վարչապետի ելույթի այս հատվածով ուղղակիորեն հաստատվում են հեռախոսային խոսակցությունների այն դրվագները, որոնցից երեւում է, որ դատավորը, նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը, իր գործողությունները համաձայնեցներ է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ: Ինչը ոչ պակաս կարեւոր է՝ նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը՝ առաջին ատյանի դատարանի դատավորը, պարզվում է, զգուշացրած է եղել այդ մարմինների ղեկավարներին ու վերջիններիս միջոցով նաեւ վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ, այսպես ասած՝ «ջուր ա, բան չկա տակը»:
Այսինքն՝ նույնիսկ առաջին ատյանի դատարանի այն դատավորը, ով կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ եւ իր այդ մտահոգությունը հասցրել է երկրի բարձրագույն իշխանությանը: Որին ի պատասխան, ինչպես կրկին հետեւում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից, ստացել է պատասխան. «կալանքը ուզես չուզես պըտի տաս»:
Ասվածից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով: Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները, կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու եւ դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ:
Մտահոգություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձիք, ում իրավունքները կարելի է խախտել, իսկ այդպիսի անձանց խախտված իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները դիտարկվում են որպես «դավաճանություն», «դիվերսիա», այդ անձիք պիտակավորվում են որպես «սեւեր» եւ նրանց շուրջ փորձ է արվում ձեւավորել անհանդուրժողականության մթնոլորտ: Նույն մեթոդներով փորձ է արվում ճնշումներ կատարել նաեւ դատավորների վրա, օրինական դատական ակտ կայացնողների նկատմամբ ձեւավորելով «ժողովրդական ցասման» ակցիաներ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը հենց այս փուլում, երբ դրա դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետի:
Այս ամենի ֆոնի վրա անհասկանալի է դառնում մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների եւ անհատ իրավապաշտպանների լռությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սկսել են կրել անձնավորված բնույթ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու եւ հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT