Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի եւ փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջեւանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչեւ 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչեւ 5000 տոննա։
Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, եւ ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել:
«Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաեւ պահածոներ, որոնք իրացվում են թե´տեղական շուկայում, թե´արտահանվում են: Այնուհետեւ նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։
Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչեւ 7 հեկտար աշնանացանի համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման, անասնաբույժների գործունեության, ինչպես նաեւ խորհրդատվական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Նախարարը հատուկ շեշտել է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներն այս առումով մեծ աշխատանք ունեն անելու։
«Խորհրդատուն այն մարդ պետք է լինի, որը միշտ կանգնած է գյուղացու կողքին, որպեսզի ցույց տա գյուղատնտեսության մեջ գիտական տեխնիկայի նվաճումները, օգնի, որպեսզի դրանք կիրառվեն տնտեսություններում, մյուս կողմից՝ «շտապ գյուղատնտեսական խորհրդատվություն» տրամադրի, երբ որեւէ խնդիր է տեսնում»,- մասնավորապես նշել է նախարարը։
Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղեւորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայրը, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում ապահովել, ունեն նաեւ կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման եւ այլ խնդիրներ։
Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից եւ առաջիկայում նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում:
«Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի այն հասանելի լինի նաեւ փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի շուտ ֆերմերային տնտեսություններին էր հասանելի»,- հավելել է նախարարը՝ խոստանալով, որ գրավին վերաբերող հարցը, որը համակարգային է, նույնպես քննարկման առարկա կդառնա։
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը:
Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաեւ Կոթի բնակավայրում, որը մարզի նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։
Գյուղացիները ոգեւորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն եւ հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձեւակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, եւ նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։
Նախարար Խաչատրյանն այցելել է նաեւ սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որեւէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգեւորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից եւ նախատեսել են ավելացնել ցանքատարածությունները:
Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ եւս սկսվել է խաղողի մթերման գործընթացը:
Ապա ուղեւորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի վերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT