Ադրբեջանի կառավարման մեխանիզմը եւ առկա խնդիրները թույլ չեն տալիս նրանց մեր պես ղեկավարել. Կոմանդոս

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն է նկատվում: Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ հատվածներում Ադրբեջանը գնդակոծություններ է իրականացրել, ինչին հայկական կողմը պատասխանել է: Իսկ սեպտեմբերի 17-ից Ադրբեջանի բանակում մեկնարկել էր պլանային լայնածավալ զորավարժություն, որոնց, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, մասնակցում էին 20 հազար զինծառայող, 200 միավորից ավելի տանկ եւ այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչներ ու տասնյակ ավիացիոն միջոցներ՝ տարբեր նշանակության: Ադրբեջանական զինուժի զորավարժությունները սեպտեմբերի 22-ին ավարտվել են, սակայն սահմանին կուտակած տեխնիկայի մի մասը նրանք հետ չեն քաշել:

«Ամեն տարի իրենք այդ վարժություններն անցկացնում են: Սա իրենից վտանգ չի ներկայացնում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս, ՀՀ հանրային խորհրդի անդամ` Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

-  Պարոն Տեր-Թադեւոսյան, վերջին օրերին սահմանային լարվածություն է նկատվում, արդյո՞ք սա իրենից լուրջ վտանգ է ներկայացնում:

- Իմ կարծիքով՝ դեռ ոչ: Հարկավոր է սպասել մանր-մանր գտնել հակասությունները: Իսկ լրատվամիջոցներն անընդհատ դրանց մասին գրելով՝ ավելի շատ հակառակորդին են օգնում: Ինչ-որ մեզ մոտ կատարվում է, պարզ գրում են, ու այդ ինֆորմացիան օգնում է հակառակորդին:

- Մի քանի օր Ադրբեջանը զորավարժություններ էր իրականացնում, սրան պե՞տք է լուրջ վերաբերվել:

- Մենք պետք է հասկանանք, որ իրենք ունեն մի քանի տեսակի վարժություններ: Ամեն տարի իրենք այդ վարժությունները անցկացնում են: Սա իրենից վտանգ չի ներկայացնում, սրանք ուղղակի վարժություններ են: Եւ փառք Աստծո, որ իրենց կառավարման մեխանիզմը եւ առկա ազգային ներքին եւ կրոնական տարաձայնությունները թույլ չեն տալիս ղեկավարել այնպես, ինչպես մենք ենք ղեկավարում:

- Ինչպե՞ս եք գնահատում նոր իշխանությունների կողմից տարվող աշխատանքները ՊՆ-ի եւ բանակաշինության ոլորտում:

- Ես թերությունները շատ լավ գիտեմ, բայց չի կարելի դրա մասին ասել: Ես դա ՊՆ-ում կասեմ, պետական մարմիններին կասեմ, ոչ թե լրատվականներին: Մենք պետք է մեր պետությունը պաշտպանենք, ոչ թե մի բան ասենք, գրեն եւ թշնամին էլ դրանից ուրախանա:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի աշխատանքը:

- Լավ բանը չեմ կարող ասել, իսկ վատ կողմը որտեղ պետք է՝ այդտեղ միայն կասեմ: Իրենք նոր աշխատող են, ի՞նչ անենք, պետք է օգնենք իրենց միայն:

- Պարոն Տեր-Թադեւոսյան, վերջերս նշանակվեցիք Հանրային խորհրդի անդամ, ի՞նչ գործունեություն եք իրականացնելու այդտեղ:

- Ես դեռ ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչինչ չգիտեմ: Ի՞նչ պետք է անեմ, ես պետք է իմանամ իմ պարտականությունները եւ դա էլ իրականացնեմ: Առաջին հերթին զինվորական ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին կառավարության նիստում Հանրային խորհրդի անդամներ նշանակվեցին հանրությանը տարբեր ոլորտներից հայտնի մի շարք մարդիկ, այդ թվում նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3093 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս