Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը: ՄԱԿ ԳԱ նախագահի պարտականությունները ստանձնեց Էկվադորի արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Մարիա Էսպինոսան: Նա այդ պաշտոնում փոխարինեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Էսպինոսան առաջին լատինաամերիկացի կինն է, որը զբաղեցնում է այդ պաշտոնը:

ԳԱ 73-րդ նստաշրջանն անցնելու է «Հարմարեցնել ՄԱԿ-ը բոլոր մարդկանց. խաղաղ, հավասար եւ կայուն հասարակություններ» կարգախոսով: Նստաշրջանի նախնական օրակարգում ներառված է 175 հարց: Հարցերը վերաբերվում են համաշխարհային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, միջուկային զինաթափմանը, մարդասիրական օգնության արդյունավետությանը, կայուն զարգացմանն ու մարդու իրավունքներին, միջազգային իրավունքի զարգացմանը: Հիմնական շեշտը դրվելու է անվտանգության եւ ՄԱԿ-ի բարեփոխման վրա: Այդ ոլորտներին վերաբերող հարցերը կազմում են նախնական օրակարգի ճնշող մեծամասնությունը:

Սակայն, բնականաբար, ոչ բոլոր հարցերն են քննարկվելու առաջիկա մեկ տարվա ընթացքում: Ներկայիս օրակարգում էլ կան հարցեր, որոնք տարիներ շարունակ փոխանցվում են հերթական նստաշրջանի օրակարգ: Այդպիսի հարցերից է Հայաստանի շահերի հետ անմիջականորեն առնչվող երկու փաստաթուղթ: Առաջինը 2006 թ. շրջանառության մեջ դրված «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու նրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» նախագիծն է: Դրանում Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Ուկրաինան կոչ են անում պետություններին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին շարունակել իրենց իրավասության շրջանակներում աջակցել ՎՈՒԱՄ-ի տարածքում հակամարտությունների կարգավորման գործընթացներին:

Մյուսը 2008 թ. Ադրբեջանի նախաձեռնած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծն է: Նախագիծը աջակցություն է հայտնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ պահանջում «հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»: Միակողմանի այդ փաստաթուղթը արդեն տասը տարի է փոխանցվում է հաջորդ տարվա օրակարգ: Այս երկու փաստաթղթերը, հավանաբար, կհայտնվեն նաեւ հաջորդ նստաշրջանի օրակարգում, քանի որ այս մեկի ընթացքում եւս չեն քննարկվի:

Սակայն, ՄԱԿ ԳԱ հերթական նստաշրջանի ինտրիգն այլ է: Նստաշրջանի բացման աշխատանքները Նյու Յորք են բերում բարձրաստիճան պաշտոնյաների ՄԱԿ անդամ բոլոր երկրներից, որոնք միմյանց հետ հանդիպումներում եւ իրենց ելույթներում ներկայացնում են իրենց երկրների դիրքորոշումներն ու տեսակետները տարբեր հարցերով: Այլ կերպ ասած՝ Գլխավոր ասամբլեան հարթակ է հարաբերություններ հաստատելու կամ խորացնելու համար:

Հայաստանը ներկայացված է լինելու վարչապետի մակարդակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 28-ին նա ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակով քննարկումներին: Նյու Յորք է մեկնելու նաեւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Սպասվում է հանդիպում նրա եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ:

Մեր մյուս հարեւաններից Վրաստանը եւս ներկայացված է վարչապետի մակարդակով: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ղեկավարության հետ: Սեպտեմբերի 17-ին նրան ընդունել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, իսկ սեպտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նույնպես կմեկնի Նյու Յորք սեպտեմբերի 23-ին: ԻԻՀ մամուլի ծառայությունը հայտնել է Ռուհանիի մի շարք հանդիպումների մասին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին առայժմ խոսք չկա: Արեւմտյան մամուլը ՄԱԿ ԳԱ գլխավոր ինտրիգ համարում է հենց այս հնարավոր հանդիպումը:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի խոսքով՝ Թրամփի օրակարգը ավելի քան հագեցած է: Նա հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի, Բրիտանիայի, Հարավային Կորեայի եւ այլ երկրների ղեկավարների հետ, ելույթ ունենալու «կարեւոր տարածաշրջանային հարցի վերաբերյալ», ինչպես նաեւ նախագահելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը: Ենթադրվում է, որ Թրամփն իր ելույթում անդրադառնալու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորվմանը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրին:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք: ՄԱԿ ԳԱ բացման աշխատանքներում Ռուսաստանը ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Պուտինի բացակայությունը, թերեւս, բացատրվում է նրանով, որ համաշխարհային ղեկավարների հետ խոսելու անհրաժեշտություն այս պահին չկա: Ինչ վերաբերվում է Լավրովին, ապա նա ելույթ կունենա սեպտեմբերի 28-ին եւ, հավանաբար, կանդրադառնա Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Ընդհանուր առմամբ ՄԱԿ ԳԱ բացման աշխատանքները եւ դրանց ընթացքում սպասվող հանդիպումներն ու ելույթները անցնող տարվա արդյունքների յուրատեսակ ամփոփում են: Մյուս կողմից ՄԱԿ ԳԱ-ն հարթակ է նոր ծանոթություններ ձեռք բերելու եւ հներն ամրապնդելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5746 դիտում

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ

Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան

Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան

Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը

Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան

Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին