Երևան
12 °C
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ընդգծում է, որ դաշինքի ներկայացուցիչները օրենք չեն խախտել տեղամասեր սնունդ տանելով: Քիչ առաջ «Անկախ դիտորդ» ՀԿ-ն հայտարարել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցա, ջուր եւ հյութ են տարել ընտրատեղամասեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովակիմյանը նշեց, որ նորմալ է, որ իրենց գործընկերներին ապահովում են սնունդով:
«Վստահված անձիք եւ հանձաժողովի անդամները գրեթե 24-ժամյա ռեժիմով աշխատում են: Հասկանալի է, որ իրենց սնունդ պետք է հասցվի: Տվյալ դեպքում փոխարինող վստահված անձը տեղամաս է տանում սնունդ՝ պիցցա, ջուր, հյութ, որ ոչ սովամահ լինեն, ոչ էլ ջրազրկվեն: Բոլոր ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը իրենց վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին սնունդով ապահովել են: Ինչի՞ համար, որպեսզի մարդիկ կարողանան տեղամասից դուրս չգալ, մնալ տեղամասում, իրենց պարտքը կատարել եւ նաեւ կարողանան սնվել: Տվյալ դեպքում մեր դաշինքը իր վստահված անձանց ուղարկում է պիցցաներ»,- ասաց նա:
Հնարավոր է, որ սննդից օգտվեն նաեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները: Դա, ըստ Հովակիմյանի, նորմալ է: Նա նաեւ նշեց, որ ուրախ է, որ այս անգամ ավելի շատ խոսալու առիթ է տալիս այն, թե ով ինչ է ուտում, քան ընտրախախտումները:
«Կարող են չէ՞ մյուսներն էլ հյուրասիրվել, ուտել: Ընտարտեղամասում սնվելը ընդամենը սնվել է: Շատ լավ է, որ այս անգամ ընտրությունների ընթացքում միակ բանը, որ նկատում են, սնունդի հետ կապված խնդիրներն են: Ահագին ոգեւորող հանգամանք է, որ չեն խոսում համատարած ընտրակաշառքներից, չեն խոսում համատարած մարդկանց տրանսպորտով տեղամասեր բերելուց, չեն խոսում տեղամասերում որոշ քաղաքական ուժերի լկտի պահվածքից, չեն խոսում տեղամասերում ուղղորդումից, ինչը նախորդ ընտրություններում տեղի էր ունենում, բաց քվեարկությունից չեն խոսում: Տվյալ դեպքում ինչ լավ է, որ միակ խնդիրը սնունդն է՝ ինչ բերեցին, ինչ տարան, ով ինչ խմեց, ով ինչ բերեց»,- ասաց նա:
Վահագն Հովակիմյանը ընդգծեց, որ հյուրասիրելը օրենքի խախտում չէ: Պարզաբանեց, որ ընտրական օրենսգիրքը ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների կամ վստահված անձնանց սնվելու վերաբերյալ ոչինչ չի նախատեսում:
«Տեղամասում հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց սնվելու մասին ընտրական օրենսգիրքը կարգավորումներ չունի, որովհետեւ դա կլիներ աբսուրդի աստիճանի, դա օրենսդիրն էլ է ժամանակին հասկացել: Խախտման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, որովհետեւ հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք ընդմիջում անելու, սվելու իրավունք ունեն: Ընտրությունները չեն արգելում սնվել, այն, որ ընտրություններ են, մարդու սնվելու իրավունքը չի վերացնում: Խոսքը չի գնում այն մասին, որ ընտրողներին են կերակրում, այլ մարդիկ, որոնք տեղամասերում.... իրենց աշխատանքն է դա՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց աշխատանքի վայրն է: Ինչպես ցանկացած աշխատող իրավունք ունի ընդմիջման, սնվելու, այնպես էլ հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք իրավունք ունեն ընդմիջման, սնվելու»,- ասաց նա:
Երեւանի ավագանու ընտրություներին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն, 4 դաշինք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT