Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

«Մենք հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Նյու Յորքում արած հայտարարությանը:

«Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց ինձ թվում է՝ մենք  Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետեւ մինչեւ ընտրություններ մենք ԸՕ-ն պետք է բարելավենք: Մենք ավելի շատ, ավելի կարեւոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը: Պետք է Ընտրական օրենսգիրքը հասցնենք ավարտուն տեսքի»,- ասել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի գիշերը Մանհեթնի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երեւան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ խորհրդարանը ցրելու մասին:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ընտրությունների արդյունքն ավելի ընկալելի կլիներ, եթե անձամբ վարչապետի միջամտությունը չլիներ:

«Վարչապետի համար պետք է միեւնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը, որովհետեւ ինքը բոլորի վարչապետն է: Կարծում եմ՝ նույն արդյունքը նորից կապահովվեր, որովհետեւ բոլորը գիտեն, որ դա վարչապետի քաղաքական ուժն է: Վարչական ռեսուրսի մասին երբ խոսում ենք, եթե երկրի առաջին դեմքով նման հայտարարություններ արվում են, մի փոքր քաղաքական տեսանկյունից ընկալելի չէ»,- ասել է Բաղդասարյանը:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ ավագանիում ավելի շատ՝ 6-7 քաղաքական ուժ ներկայացված լիներ:

Հարցին, թե ընդունո՞ւմ է, որ Հայաստանում վերջապես տեղի ունեցան ազատ, արդար ընտրություններ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ցանկացած ընտրության ժամանակ նման կարծիքներ արտահայտում են: 2017 թ.-ի Ազգային ժողովի ընտրություններին նույն կարծիքն է հնչել բոլոր քաղաքական ուժերի կողմից եւ բոլոր միջազգային կառույցների կողմից»:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 %-ը, ինչը, ըստ Բաղդասարյանի՝ բավականին ցածր տոկոս է:

«Գոնե 50 տոկոսից ավելի մասնակցություն պետք է լիներ, որ իմանանք, որ երեւանցիների կամքն է դա: Ընդհանուր առմամբ, ընտրողների քանակին համապատասխան արտահայտվում է այն կամքը, որն արտահայտել է: Ես ասում եմ, որ ցանկալի կլիներ ավելի շատ մասնակցությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորում ընտրություններին քիչ մասնակցությունը, Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Ինձ թվում է՝ խնդիրը ժողովրդի հավատն է ապագայի նկատմամբ: Ես համոզված եմ, որ ընտրողների 80-90 տոկոսը եղել է Երեւանում, եւ նրանք կարող էին մասնակցություն ունենալ: Այսինքն՝ դեռ անտարբերությունը կա: Այս ոգեւորության ֆոնի վրա պետք է նույնիսկ դրսից գային եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11303 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ