Երևան
12 °C
Կարծում եմ՝ Հայկը քաղաքապետի իր ծանր ու տաժանակիր գործի ընթացքում երբեմն կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի նաեւ մշակույթին:

Լուսանկարում՝ Ավո Խալաթյան եւ Նունե Եսայան
Դերասան Ավո Խալաթյանի համար երեկ՝ սեպտեմբերի 23-ը, տոնական օր էր, կրկնակի տոն է դարձել, երբ «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հաղթանակ է տարել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում:
Դերասանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ երեկ իր ծննդյան օրն էր, սակայն հասցրել է մասնակցել ընտրություններին եւ քվեարկել «Իմ Քայլը» դաշինքի օգտին:
«Մորս հետ առավոտյան մասնակցեցի ընտրություներին, իսկ երեկոյան, երբ ընկերներիս հետ ծննդյանս օրն էի նշում՝ տարածվեց Հայկի հաղթանակի լուրը: Դրական էմոցիաներով ավարտվեց մեր երեկոն: Ուրախ եմ շատ Հայկի համար, արտիստի համար բարձրագույն մաթեմատիկայի դժվար աշխարհը շատ ծանր է եւ իսկապես գովելի է, որը Հայկը կարողանում է դա, այդ ջիղը հատուկենտ մարդիկ ունեն: Եվ բացի այդ՝ Հայկը ցանակցած սոցիալական խնդրի եւ թեմայի ժամանակ միշտ առաջին պլանում է եղել, գիտի այդ թեւը»,-ասաց Ավո Խալաթյանը:
Դերասանն իր վրդովմունքը հայտնեց, որ նախքան Հայկ Մարությանի ընտրվելը հասարակության լայն շրջանում քննարկվեց վերջինիս դերասան լինելու հանգամանքը եւ կասկածի տակ դրվեցին մասնագիտական որակները. «Անկեղծ ասած, նեղվում էի, որ անընդհատ շեշտում էին Հայկի դերասան լինելը, օգտագործում որպես խանգարող պատրվակ: Հայկը այդ կարծրատիպն էլ կոտրեց, եւ ես վստահ եմ, որ նա կապացուցի, որ դերասանը շատ լուրջ մասնագիտություն է՝ ծանոթ բոլոր ոլորտներին»:
Դերասանը նկատեց՝ որ մեր մայրաքաղաքը վերջին շրջանում արդեն իսկ ներկայանալի քաղաք է, եւ շատերն են գալով ապշում, սիրահարվում Երեւանին: Ավո Խալաթյանը վստահություն հայտնեց, որ Հայկ Մարությանը մշակութային կյանքին եւս ուշադրություն կդարձնի. «Կարծում եմ, Հայկը քաղաքապետի իր ծանր ու տաժանակիր գործի ընթացքում երբեմն կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի նաեւ մշակույթին, անշուշտ, նաեւ զարգացնելով այդ թեւը»:
Ինչու՞ էի ես առանձնացնում Հայկ Մարությանին:

Լուսանկարում՝ Հրանտ Թոխատյան
«Ասել եմ, որ որեւէ թեկնածուի դեմ ոչինչ չունեմ, բայց սա առաջին անգամն էր, որ այդպես էր: Նույնը բոլոր մեր համաքաղաքացիներին է վերաբերում, նրանք, ովքեր որեւէ թեկնածուի դեմ կասկած ունեին՝ այս անգամ հավատում էին իրենց եւ գիտեին, որ այս մարդիկ գալիս են մեր քաղաքի դեմքն ու ժպիտը վերադարձնելու: Իսկ ինչու՞ էի ես առանձնացնում Հայկ Մարությանին, նախ, որովհետեւ իրեն ամենից լավն եմ ճանաչում, երկրորդ՝ ես տեսել եմ իր կազմակերպչական ունակություններն ու աշխատաոճը: Հայկը ժամանակակից, 21-րդ դարին համապատասխան մտածելակերպ ունի եւ դա շատ կարեւոր է այսօր»,-ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
«Հիմա ամենակարեւոր պահն է եկել. այն երիտասարդը, որն իր քվեն է տվել երիտասարդ Հայկ Մարությանին՝ պարտավոր է կանգնել նրա կողքին: Երիտասարդները ոչ թե պիտի ասեն՝ մենք քեզ տվեցինք մեր քվեն, դե գնա՛ եւ մեր քաղաքը խելքի բեր, այլ լինեն իր կողքին: Մինչեւ բոլորս միասին մեր իսկ ընտրած քաղաքապետի կողքը չկանգնենք ու չփորձենք քաղաքը խելքի բերել՝ ոչինչ չի ստացվի: Երբ որ ասում են, Մարությանը... իր թիմը... եւ այլն, ուզում եմ մի բան հստակ հասկանանաք՝ Մարությանի թիմը մենք ենք՝ բոլորս»,-ասաց նա:
Հրանտ Թոխատյանը նկատեց՝ քաղաքում մթնոլորտ է պետք փոխել, հավատ է պետք վերականգնել: «Անհրաժեշտ է ներդրողներ գտնել, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ներգրավել, պարտադիր չէ, որ նրանք գան այստեղ ապրեն, կարող են տարբեր ծրագրերում ներգրավված լինել, ներդրումներ անել: Այն երկիրը, կամ այն քաղաքը, որտեղ իրենք հաջողության են հասել, այդտեղից իրենց հետ բերեն իրենց փորձառությունն ու նոր տեխնոլոգիաները: Ես վստահ եմ, որ Հայկն իր մեջ այնքան ուժ, կարողություն ու ճաշակ կգտնի, որ մեր քաղաքի մշակութային տեսքը նույնպես կլինի շատ բարձր մակարդակի վրա»,-վստահեցրեց Հրանտ Թոխատյանը:
Ամեն ընտրությունից հետո ինձ զգացել եմ խաբված, հիասթափված, հուսալքված, իսկ հիմա՝ հպարտությունից հուզված եմ:

Լուսանկարում՝ Մանվել Խաչատրյան
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հպարտությունից հուզվում է. «Նախկինում, ամեն ընտրությունից հետո ինձ զգացել եմ խաբված, հիասթափված, հուսալքված, հիմա հպարտ եմ, չնայած ընտրություններին չեմ մասնակցել, բայց ինձ հաղթած եմ զգում»: Դերասանն ասաց, որ Գյումրիի գրանցում ունի, դրա համար չի կարողացել ընտրություններին մասնակցել, սակայն դա իրեն չի խանգարում ուրախությունն արտահայտել: «Սպասում եմ, որ Հայկն ու իր թիմը ժողովրդին ժպիտներ բերեն, Հայկի մոտ դա լավ է ստացվում»,-եզրափակեց Մանվել Խաչատրյանը:
Խոսակցություններ կային, որ Հայկը կարող էր մշակույթի նախարար դառնալ`ինքս դեմ էի դրան, իսկ ահա քաղաքապետի պաշտոնում կարծում եմ՝ նա իրեն կարդարացնի:

Լուսանկարում՝ Տիգրան Նալչաջյան
Դերասան Տիգրան Նալչաջյանը հայտնեց, որ ինքն էլ էր քվեարկել Հայկ Մարությանի օգտին եւ ողջամիտ ժամկետներում սպասում է արդյունքներին: «Երբ հեղափոխությունից անմիջապես հետո խոսակցություններ էին հնչում, թե Հայկը կարող է դառնալ մշակույթի նախարար` ինքս դեմ էի դրան: Իր ողջ գործունեության ընթացքում Հայկը ստեղծել է միայն ժամանցային շոուներ, սիթքոմներ, սերիալներ եւ ֆիլմեր, այդ առումով, երկրի մշակույթի թիվ մեկ պատասխանատուն նա չէր կարող լիներ, իսկ ահա քաղաքապետի պաշտոնում կարծում եմ՝ նա իրեն կարդարացնի»,-վստահություն հայտնեց Տիգրան Նալչաջյանը եւ հավելեց, որ Հայկը շատ լավ մենեջեր է, իսկ դա լավագույն որակն է քաղաքը զարգացնելու համար։
Հայկը պայքարող տեսակ է:

Լուսանկարում՝ Նարե Հայկազյան
Դերասանուհի Նարե Հայկազյանը նշեց, որ մտորումներ կան, բայց կարծում է՝ նոր ժողովրդավար երկրում փոփոխություններ կլինեն. «Հայկը պայքարող տեսակ է, ես իրեն դրական եմ վերաբերվում եւ մեծ հույսեր ունեմ: Միակ մտահոգությունս այն է, որ էմոցիոնալ շերտավորումներ չլինեն եւ քայլերն իրատեսորեն արվեն, քանի որ քանդված համակարգի վերականգնման լուրջ փուլեր կան»:
Արհեստականորեն ստեղծված խնդիրներ են՝ մարդկանց «պոկռտելու» համար:

Լուսանկարում՝ Սերգեյ Դանիելյան
«Էն զզվելի մասսան, որի դեմ միշտ ներկայացումներ եմ բեմադրել, որոնցից զզվել եմ, քննադատել, բացակայում էին: Գնացի ընտրատարածք ու չկային թաղի «ուռոդները»՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված»,- անդրադառնալով երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Սերգեյ Դանիելյանը նշեց, որ սպասում էր Մարությանի բացարձակ հաղթանակին, ասաց, որ ավելիին էլ էր սպասում: Նկատեց, որ արհեստականորեն ստեղծված խնդիրներ են՝ մարդկանց «պոկռտելու» համար:
«Շատ կարեւոր է, որ մայրաքաղաքի գլոբալ խնդիրներից զատ՝ նորմալ իրավաբաններ հավաքի իր շուրջը, որովհետեւ իրավաբանական էնքան ապուշ խնդիրներ կան: Շատ ապուշ խնդիրների ես բախվում, որոնք նախկին իշխանություններն են ստեղծել՝ հատուկ փող լվանալու համար: Վերջերս ես առնչվեցի, եւ՛ հող առա, եւ՛ տուն եմ սարքում, մի խոսքով, գիտեմ ինչ խոչնդոտներ կան, որ մարդիկ նորմալ ապրեն այս քաղաքում: Գյուղատնտեսական անհայտ հողեր կան այս քաղաքում, մնում է կով պահենք»,-ասաց Սերգեյ Դանիելյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT