Երևան
12 °C
Սեպտեմբերի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն աշխատանքային այց է կատարել Էջմիածին քաղաքում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։
Ինչպես հայտնում են նախարարությունից, արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ` ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը, ի հիշատակ պապերի, իրենց պատմության եւ արմատների` նրանք խաղողի «Հաղթանակ», «Կարմրահյութ» հայկական տեսակներից ստեղծել են վայրի խմորմամբ, այսինքն` առանց կոմեցիոն խմորիչների «Ալլուրիա» գինին։ Այն հնեցվում է Արցախի կաղնիներից պատրաստված տակառներում, սուլֆիտներ չեն ավելացվում։
Նախարար Արթուր Խաչատրյանը գինու արտադրամասում հետեւեց խաղողի մթերման աշխատանքներին։ «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաչանյանը տեղեկացրեց, որ այս պահին մթերվել է 13 տոննա խաղող, ակնկալում են մթերել 20 տոննա։ Նա տեղեկացրեց, որ «Ալլուրիա» գինին ստեղծելու համար մթերվում է միայն Էջմիածնի տարածաշրջանի խաղողը։ Այս տարի մթերման գինը եղել է 240-250 ՀՀ դրամ։ Տարին հատկանշական է նաեւ նրանով, որ այս տարի առաջին անգամ «Ալլուրիան» արտահանվել է, առայժմ` միայն ՌԴ։ Այս տարի ընկերությունը հիմնել է նաեւ սեփական խաղողի այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգով, սակայն հարակից անմշակ հողատարածքների առկայությունը խոչընդոտում է առավել արդյունավետ օգտագործմանը։
«Երբ ստեղծում ես գինի, ոչ միայն այն արտադրում ես, այլեւ յուրաքանչյուր փուլում վերսկսում ես պատմությունը։ Երբ վերապրում ես անցյալի ամենավառ պահերը՝ դարձնելով իրականություն, հիշողությունների այդ հատվածները ոգեւորում են եւ ուժ տալիս։ Ահա այդպես են մեզ մոտ ստեղծվում գինիները: Արդեն իսկ գինու անունը մեզ տեղափոխում է ոչ այնքան հեռավոր անցյալ՝ Վանի ծաղկող գյուղերից մեկը, ուր ապրում էին մեր նախնիները՝ դարերով զբաղվելով գինեգործությամբ։ Արարատյան դաշտի կլիման, ավազային եւ կավային հողն ապահովում են խաղողի ընտիր բերք, որը, միախառնվելով մեր պապերից եկող `գինեգործության ավանդույթներին, ապահովում են բարձրորակ գինի։ Ալյուրից խաղողի վազ ենք բերել եւ տնկել մեր այգում: Նպատակ ունենք ստեղծել նաեւ հայկական խաղողի բոլոր տեսակներով այգի»,- ներկայացրել է Արամ Մաչանյանը։
Նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորելով գինեգործության ավանդույթների վերականգնումը, նշել է, որ անմշակ հողերի կրճատումը նախարարության առաջնահերթություններից է, իսկ հաջորդ տարվանից մեկնարկվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաեւ վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT