Ծառայության ընթացքում կորցրել է ոտքը, սրունքից ներքեւ այն պրոթեզավորված է, բայց զրկել են հաշմանդամության կարգից

1985 թվականին ծնված Դերենիկ Դումանյանը ծառայության ընթացքում երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել, սակայն «հայտնի» բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում վերջինիս զրկել են հաշմանդամության երկրորդ կարգից՝ դարձրել երրորդ:

Դերենիկ Դումանյանը 2006 թվականից զինհաշմանդամ է, ծառայության ընթացքում ականի վրա է կանգնել եւ ձախ ոտքը սրունքից ներքեւ կորցրել: Այժմ ձախ ոտքը պրոթեզավորված է, իսկ աջում ականի բեկորներ կան: Քաղաքացին ֆիզիկական դժվար աշխատանք չի կարողանում կատարել, սակայն ունի երեք անչափահաս երեխա:

Դերենիկ Դումանյանի կինը՝ Մելինեն, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինն առողջական այլ խնդիրներ էլ ունի, կանտուզիա է տարել, շատ դյուրագրգիռ ու բռնկվող է, իսկ այս պահին ոչ մի աշխատանք չի կարողանում կատարել: Մեզ հետ զրույցում վերջինս պատմեց, որ ամուսնուն 4 տարի առաջ հաշմանդամության կարգից զրկել են, երբ նա բժշկասոցիալական փորձաքննությունն է անցնել զինհաշմանդամների համար նախատեսված բնակարանային հերթում գրանցվելու համար:

«2014 թվականին հաշմանդամության կարգից զրկեցին, էն էլ այն դեպքում, երբ նա վիրահատության կարիք ունի, ձախ ոտքի ոսկորը աճել է, նեղություն է պատճառում իրեն: Տան միակ աշխատողը ես եմ, ինչը մեծ դժվարություն է մեզ համար»,-ասաց Մելինեն: Դումանյանները, որպես սոցիալապես անապահով, 33 հազար դրամ նպաստ են ստանում, սակայն դա գրեթե չի մեղմում 5 հոգանոց ընտանիքի ծախսերը:

Զինհաշմանդամների կարգի եւ հնարավոր փոփոխման հետ կապված ՀԺ-ն տեղեկատվություն ստացավ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության բաժնի պետ Նունե Շահվերդյանից: Վերջինս տեղեկացրեց, որ կոնկրետ նման դեպքում, երբ սրունքից ներքեւ է խնդիրը, առաջին տարին տրվում է երկրորդ խմբի հաշմանդամություն՝ մեկ տարի ժամկետով, մեկ տարի անց, կրկնակի փորձաքննության ժամանակ, որը կոչվում է վերափորձաքննություն, նայվում է վիճակը եւ ըստ այդ որոշվում կարգը:

«Եթե ոտքը պրոթեզավորված է եւ ֆունկցիան գնահատվում է չափավոր, քանի որ հաշմանդամության սահմանման հիմքում ընկած է ֆունկցիայի խանգարումը, ապա այս դեպքում իրավունք կա երրորդ կարգի հաշմանդամություն տալ՝ անկախ նրանից, որ անձը ոտքը կորցրել է: Իսկ եթե տեղեկանք կա, որ դեռեւս հնարավոր չէ պրոթեզավորել, որ արատավոր ծայրակ կա, ապա պահպանվում է հաշմանդամության երկրորդ խումբը»,-ասաց Նունե Շահվերդյանը:

Վերջինս խոստացավ եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրել Դերենիկ Դումանյանի գործը եւ օրենքով սահմանված ժամկետում հավելյալ տեղեկատվություն տրամադրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2700 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ