Երևան
12 °C
Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով երեք զինծառայող է զոհվել՝ 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը, ժամկետային զինծառայողներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մելիքյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Միանշանակ կարող ենք ասել, որ երեկ հայ հանրությունը ցնցված էր այս տեղեկությունից։ Իսկ ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Նման լուրերն ու ցնցումները արդեն սովորական են դառնում հայ հանրության համար, այն իմաստով, որ լուրը ստանում ենք, խորը կսկիծ ապրում, դառնանում՝ մինչեւ ֆեյսբուքյան լրահոսում կհանդիպենք մի ինչ-որ զվարճալի հոլովակի կամ էլ կշեղվենք առօրյա գործերով։
Մինչդեռ ժամանակ է, վաղուց ժամանակն է ավելի երկար կանգ առնել այս եւ նմանօրինակ այլ դեպքերի վրա, որովհետեւ գրեթե ակնհայտ է, որ երեք տղաների մահվան պատճառը ոչ թե ադրբեջանցիների, այլ հայկական զինված ուժերի տեղադրած կամ այդ պահին տեղադրվող ականն է եղել։ Եթե զոհերը լինում են նույնիսկ մարտական իրավիճակում, մենք լրջորեն պետք է փոխենք մեր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Որովհետեւ երեկվա մեկնաբանությունների մեջ կրկին լսում էինք նախադասություններ, որոնց մեր ականջը սովորել է, բայց իրականում դրանք զարհուրելի, անթույլատրելի նախադասություններ են։
Օրինակ՝ հաճախ լսում ենք. «Դե մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, եւ պետք է հասկանանք, որ ունենալու ենք նաեւ զոհեր»։ Երեկվա միջադեպի մասին էլ ասվում էր, թե պարտադիր չի, որ միջադեպը ինչ-որ մեկի սխալի հետեւանքը լինի։ Սա ուղղակի կործանարար մոտեցում է։ Քավ լիցի, ոչ ոք չի ասում, թե պատերազմում զոհեր չեն լինում։ Խոսքը ուրիշ բանի մասին է. արդյո՞ք մենք որպես պետություն եւ հանրություն ամեն ինչ արել ենք, որ նման զոհեր չունենանք։
Արդյո՞ք տվյալ զորամիավորման հրամանատարը, նրա հրամանատարի հրամանատարը, մատակարարը, արտադրողը, դասավանդողը, իրականացնողը իրենց պարտականությունների կատարման մեջ չեն թերացել։ Եթե թերացել են, ինչու՞ են թերացել։ Եվ ի՞նչ պատասխանատվության են նրանք ենթարկվելու, եւ ի՞նչ միջոցներ ենք մենք ձեռնարկելու, որ նման անպատասխանատու մարդիկ հետագայում ուրիշների կյանքերի հետ չխաղան։ Նույնիսկ մարտական իրավիճակները պետք է ենթարկվեն մանրազնին քննության, սկսած դրա նախապատրաստական փուլից, վերջացրած ընթացքով ու ավարտով։ Եվ այս վերլուծությունը կամ նրա արդյունքները պետք է հրապարակային եւ հասանելի լինեն հանրության համար, որովհետեւ եթե նույնիսկ ադրբեջանցի դիպուկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե տեղի ունեցածի մեջ այս կողմում մեղավորներ չեն կարող լինել։ Այստեղ էլ ծագում են բազմաթիվ հարցեր՝ սկսած դիրքերի կահավորումից, շարունակած զինվորների կրթությամբ եւ կարգապահությամբ, ավարտած կանխարգելիչ այլ գործոններով։ Վերը նշված բոլոր ուղղությունները ունեն իրենց պատասխանատուները թե՛ կոնկրետ այդ դիրքում, թե՛ զորամասում, թե՛ կորպուսում եւ թե՛ գլխավոր շտաբում ու պաշտպանության նախարարությունում։
Եվ եթե այս տեսակետից ենք մոտենում խնդրին, հասկանալի է դառնում, որ իրավիճակը մոտ է ողբերգականին, որովհետեւ մինչեւ օրս էլ չորսօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը չի վերլուծվել եւ հանրության առաջ ոչ ոք հաշվետու չի եղել՝ ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչու։ Երբ այս թեմայի մասին խոսակցություն է գնում, հանրապետականները սկսում են ոգեւորվել, թե 2016-ին Ադրբեջանն ուզում էր գրավել Ղարաբաղը եւ չկարողացավ՝ ուրեմն տեղի ունեցածը մեր հաղթանակն է։ Լավ, հասկացանք՝ Ադրբեջանը ուզում էր գրավել Ղարաբաղը եւ չկարողացավ, բայց մենք էլ 800 հեկտար տարածք կորցրինք։ Ուրեմն՝ մենք ի՞նչ, ուզու՞մ էինք այդ տարածքները կորցնել։ Եթե ուզում էինք կորցնել ու կորցրինք, սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, եթե չէինք ուզում կորցնել, բայց կորցրինք, էստեղ էլ պատասխանատվության հարց կա, ու այս պատասխանատվությունը մինչեւ օրս ոչ ոք չի կրել։ Համենայնդեպս հանրությունը դրա մասին ոչինչ չգիտի։
Եթե որեւէ մեկը կասի, թե բա Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ եղան, մենք պետք է ասենք, որ դա ոչինչ չի նշանակում։ Իսկ ո՞վ է ասել, որ քառօրյա պատերազմի ձախողումների պատասխանատուները հենց նրանք են կամ միայն նրանք են, ովքեր պաշտոնանկ են արվել։ Եթե այդպես է, թող հստակ ասվի՝ ով ինչի համար է պատասխանատու եւ ով ինչի համար է պաշտոնանկ արվել։ Գուցե պատասխանատուները նրանք են, ովքեր պաշտոնանկ չե՞ն արվել, մասնավորապես գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը։ Եվ ընդհանրապես, սա ի՞նչ բացատրություն է, թե Ադրբեջանը չկարողացավ անել այն, ինչ ուզում էր, ուրեմն դա մեր հաղթանակն է։
Է, վաղը Ադրբեջանը կարող է Երեւանը գրավելու օպերացիա մշակել, բայց Սեւանից առաջ չկարողանա գալ՝ Էդուարդ Շարմազանովը պիտի հայտարարի, թե սա մեր հաղթանակն է, որովհետեւ թուրքերը Երեւանն էին ուզում գրավել, բայց կարողացան միայն Քելբաջարն ու Գեղարքունիքի մա՞րզը գրավել։ Այս տափակ բռավադայից պետք է հրաժարվել, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պիտի ուժ ունենան եւ խոստովանեն. նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում։
Վթարներ, ինքնասպանություններ, պայթյուններ, ոչ կանոնադրական հարաբերություններ, 800 հեկտար տարածքի կորուստ, հարյուրավոր զոհեր եւ բանակից փախչող զանգվածներ։ Այլեւս բավական է. եկեք խոստովանենք, որ մեր բանակում կատարյալ բարդակ է՝ տիկնայք եւ պարոնայք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT