Հրեշտակ ենք 2 թեւով. Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը նոր ներդրումներ է ներգրավել

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա էին հայ եւ արտասահմանցի գործարար-ներդրողներ: 

Ինչպես հայտնում են ն«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մամուլի ծառայությունից, բիզնես հրեշտակների համաժողովի հատուկ հյուրը Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի/EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենն էր, որը Հայաստան բերեց ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Կոնֆերանսի մասնակիցները Բոումենի խորհուրդները լսելու համար շուրջ երեք ժամ ունեին, այնուհետեւ կլոր սեղանի շուրջ  տեղի ունեցավ առանձին քննարկում բիզնես ոլորտի կանանց հետ։ 

Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, որը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանի ստեղծարար ու բարձր տեխնոլոգիաների ոլորտին EU4Business SMEDA նախագծի միջոցով, նաեւ կարեւորեց բիզնես հրեշտակների ներդրումները նորարար ստարտափ թիմերում։ 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպան էլ նշեց ստարտափների կարեւորությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում. «GIZ-ը ներգրաված է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կայացման գործում։ Մեր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով նպաստում ենք այս ոլորտի կայացմանը, այդ թվում՝ աջակցում ենք Հայաստանի բիզնես հրեշտակների աշխատանքին»:

Ներդրումային հնարավորությունների կոնֆերանսը նպատակն էր՝ հայ եւ արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը եւ GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարեւորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։   

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ նման հանդիպումները հայ-եվրոպական տնտեսական համագործակցությունը կբերեն նոր մակարդակի. «Այս կոնֆերանսին մեր կառավարության, մասնավոր սեկտորի եւ միջազգային կազմակերպությունների միասին ներկա գտնվելը փաստում է, որ ստարտափ էկոհամակարգի կայանալն իսկապես կարեւոր է մեր երկրի համար, եւ ներդրումային միջավայրի զարգացմանն աջակցելու ձեր պատրաստակամության շնորհիվ կայացման գործընթացն ավելի արդյունավետ կլինի։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսական ապագան պետք է կառուցվի զարգացած եւ մրցունակ ստարտափ էկոհամակարգի հիման վրա։ Էկոհամակարգ, որը մոտ ապագայում կմրցի Իսրայելի, Բարսելոնայի եւ Սիլիկոնյան Հովտի հետ»։

Բոումենը Եվրոպայի վենչուրային տարածքում ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է «Go Beyond» ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում։ Նա խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարություններին։

Բոումենը գծապատկերներով ու փաստերով իր փորձը փոխանցեց ստարտափներով հետաքրքրված ու ներդրումների համար հեռանկարային ոլորտ փնտրող գործարարներին։ 20 տարեկանում առաջին ներդրումն արած EBAN-ի հիմնադրի խորհուրդներն ու ուղերձները հստակ ու պարզ էին՝ առաջին ներդրումը պետք է այնքան գումար կազմի, որ պատրաստ լինես այն կորցնելուն, ինչպես նաեւ ցանկալի է գումար դնել այն գործերում, որոնք ունեն 3-4 համահիմնադիրներ. այդ դեպքում ռիսկի գործոնը նվազում է. «Մենք հրեշտակ ենք 2 թեւով, այսինքն՝ ոչ միայն ներդրում ենք անում, այլեւ աջակցում ենք, որ ստարտափները դուրս գան միջազգային շուկա, գործարարներն ու նորարարական գաղափարների հեղիակները գտնեն միմյանց, կապ հաստատեն, դա է մեր առաքելությունը», - ընդգծեց Բոումենը։ 

Ներդրումային հնարավորություններին ուղղված  կոնֆերանսն իրականացվում էր Եվրոպական միության "Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ծրագրի, եվրոպական ESIL ծրագրի եւ GlobalAM ՀԿ-ի աջակցությամբ։ 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արեւելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար եւ ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3961 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի