Ազատամուտի համայնքապետը հրաժարական տալու բացարձակ ցանկություն չունի. Տավուշի մարզպետ

Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում: Այս պահին էլ Ազատամուտ համայնքում բնակիչները փակել են Իջեւան-Բերդ ավտոճանապարհը, նրանք պահանջում են համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը, նաեւ պահանջում են, որ այնտեղ գնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ արդեն 10 տարի է՝ նրանք ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում: Ցուցարարների խոսքով՝ համայնքապետը չարաշահումներ եւ կեղծիքներ է կատարել, ուրիշների անուններով սոցիալական աջակցություն է ձեւակերպել, բայց հասցեատերերը չեն ստացել համապատասխան օգնությունը: Ժորա Մարտիրոսյանը հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ ընտրվել է համայնքի բնակիչների կողմից: Իսկ մարզպետ Վահե Ղալումյանն առաջարկել է հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով:

«Համայնքապետը հրաժարական տալու բացարձակ ցանկություն չունի: Ժողովուրդն էլ իր պահանջից բացի ոչ մի պահանջ չի ներկայացնում»,- այս մասին մեր զրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, որն այժմ ցուցարարների մոտ է:

- Պարոն Ղալումյան, ի՞նչ խնդիր կա Ազատամուտում, ինչո՞ւ են համայնքի բնակիչները գյուղապետի հրաժարականը պահանջում:

- Իրենց համայնքապետի հետ կապված վաղուց խնդիր է եղել, մի քանի օր առաջ էլ դպրոցում կոնֆլիկտ է եղել իր ընտանիքի եւ դպրոցականների միջեւ, սրվել է եւ դրա համար էլ հրաժարականը պահանջում են:

- Չե՞ք կարողանում խնդրին ինչ-որ կերպ լուծում տալ, որ բանը չհասնի ճանապարհ փակելուն:

- Օրենքի տեսանկյունից ոչ մի ձեւով լուծում չունի: Ընտրովի մարմին է, ընտրովի մարմնին հետ կանչելու մեխանիզմ օրենքով նախատեսված չի:

- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որ խնդիրը գոնե ինչ-որ չափով լուծում ստանա:

- Տեղական ինքնակառավարման մարմինը ամբողջությամբ առանձնացված համակարգ է: Միջամտելու ոչ մի լծակ չունենք: Փորձում ենք մարդկային հարաբերություններով, խոսելու միջոցով:

- Իսկ ի՞նչ է ձեզ ասում համայնքապետը, հրաժարական չի՞ ցանկանում տալ:

- Համայնքապետը հրաժարական տալու բացարձակ ցանկություն չունի: Ժողովուրդն էլ իր պահանջից բացի ոչ մի պահանջ չի ներկայացնում: Կոմպրոմիսային ոչ մի տարբերակ չկա:

- Ո՞րն է պատճառը, որ հրաժարականն են պահանջում, կոռումպացվա՞ծ է:

- Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված` նախաքննության փուլում են: Նա նախօրոք, երեւի մի տարի առաջ, ավագանու լիազորություններ էր դադարեցրել, ավագանին ցրել էր, նոր ընտրություններ էր անցկացրել:

- Ամեն դեպքում գյուղացիները ճանապարհ են փակում եւ խնդիր են բարձրացնում, ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը որպես մարզպետ:

- Ճանապարհ փակելու հետ մի քիչ համաձայն չեմ, որովհետեւ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են փակում ճանապարհը: Համայնքապետն էլ հրաժարականի ցանկություն չունի:

- Այսինքն՝ խնդրին լուծում տալու տարբերակներ այս պահին չունե՞ք:

- Այս պահին եկել ենք, համայնքապետին ենք սպասում, խոսենք, տեսնենք:

- Իսկ համայնքապետը ինչո՞ւ չի ցանկանում հրաժարական տալ՝ այսքան մեծ բողոքի ալիքը տեսնելով:

- Չի ընդունում, որ մեծամասնությունն է իր հրաժարականը ուզում, բայց մեկուկես օրվա մեջ 1300-1400 ընտրողից 940 ստորագրություն կա իր դեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3543 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի