Երևան
12 °C
ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի մոտ ամիսներ առաջ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի արդյունքներով նախարարը հանձնարարականներ էր տվել՝ շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքները: Դավիթ Տոնոյանը հանձնարարել էր նաեւ ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 21-ը:
«Այդ հարցը ընթացքի մեջ է, կարգավորվել է այնպես, ինչպես ասել ենք առաջին օրվանից: Օպտիմալացվելու է, խոշորացվելու է: Կրճատվելու»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
- Պարոն Հովհաննիսյան, զինկոմիսարիատների օպտիմալացման հետ կապված հարցը ինչպե՞ս է կարգավորվել:
- Հարցը կարգավորվել է այնպես, ինչպես ասել ենք առաջին օրվանից: Օպտիմալացվելու է, խոշորացվելու է: Կրճատվելու է, մեծանալու է՝ ունենալով փոքր մասնաճյուղեր: Մեր հիմնական աշխատակիցներին, ովքեր մեզ պետք են տարիքայինով եւ դեռ կարող են աշխատել, աշխատելու ենք պահել այդտեղ կամ մոտակա զորամասում:
- Այսինքն, այնպես եք փորձելու անել, որ աշխատատեղեր չպակասե՞ն:
- Չէ, աշխատատեղեր կպակասեն ամեն դեպքում: Իմաստը հենց դա է, որ ավելորդ աշխատատեղեր չպահենք՝ հաշվի առնելով մեր զորակոչի անցկացման նոր իրավիճակները: Բայց միեւնույն ժամանակ, որպեսզի մեր աշխատակիցները աշխատանք չկորցնեն, ծառայություն չկորցնեն, իրենց դրա համար կառաջարկվի նաեւ զորամասերում, կամ այլ զորատեսակներում ծառայության հնարավորություններ:
- Փաստորեն, հնարավոր է՝ զինկոմիսարիատի աշխատողին աշխատանք առաջարկվի ոչ թե զինկոմիսարիատներում, այլ ասենք զորամասերո՞ւմ:
- Հա, իհարկե:
- Հաշվարկներ կա՞ն, թե որքան աշխատատեղ է պակասելու այս գործընթացի արդյունքում:
- Չեմ կարող ասել: Այնպես չի, թե այս պրոցեսը միանգամից մի գրչի հարվածով լուծվելու է, այն ընթացիկ է: Այնպես չի, որ մի օրում բոլոր զինկոմիսարիատները օպտիմալացվում են: Դա ընթացիկ է, ասենք, այս տարի կարող է 2 զինկոմիսարիատ կրճատվել, վերափոխվել 1 զինկոմիսարիատի: Եկող տարի կարող է 5 հատ կրճատվի եւ դառնա 2 հատ:
Միանգամից չի լինելու՝ հաշվի առնելով ե՛ւ մարդկանց ծառայության հարցերը ե՛ւ նաեւ մեր այլ ծառայողական պահանջները եւ պայմանները, որոնք բոլորը չի, որ կարող եմ բարձրաձայնել:
- Օրինակ, եթե Կապանի եւ Գորիսի զինկոմիսարիատները օպտիմալացման արդյունքում միացվում են, ինչպե՞ս է որոշվում, թե ով պետք է լինի զինկոմիսարը:
- Չի բացառվում, որ ոչ մեկն էլ գործող զինկոմներից չլինի: Գործող զինկոմներից ընտրվելը գլխավոր պայման չէ: Գործող զինկոմը կարող է ընտրվել, կարող է չընտրվել: Կարող է գնալ թոշակի եւ փոխարենը ինչ-որ երիտասարդ սպա նշանակվի: Դա ընթացիկ կադրային քաղաքականություն է, որը այս պահին չեմ կարող ասել:
- Իսկ Երեւանում է՞լ է լինելու այդ օպտիմալացումը, թե՞ միայն մարզերում:
- Երեւանից է սկսվել:
Հիշեցնենք, որ դեռ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում:
«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։ Զինկոմիսարիատների խոշորացման շրջանակներում առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատից ստանալ 7-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT