Ֆրանսիայի նախագահի Հայաստան գալուն ընդառաջ՝ լույս է տեսել նրա «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանությունը

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  հայերեն թարգմանությամբ «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը: Գրքի թարգմանությունը ֆրանսերենից կատարել է լրագրող Արտակ Հերիքյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատեց, որ շատ խորհրդանշական է, որ գիրքը հենց այս շաբաթ է հրատարակվել, քանի որ այն համընկնում է հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի հետ:

Ժոնաթան Լաքոտի բնորոշմամբ՝ Մակրոնի Հայաստան այցը կգա ապացուցելու երեք հիմանական թեզ, այն է՝ երկու երկրների միջեւ հիշողության ամուր կապի պահպանումը, հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ընդգծված լինելն ու հեղափոխական գործընթացներում վերջինիս ուղեկցությունն՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

«Մակրոնի առաջին այցի շրջանակներում հրաշալի առիթ էր նրա գրքի թարգամանությունը: Սա գիրք է Ֆրանսիայի մասին, որը նախ եւ առաջ հնարավորություն կստեղծի ավելի լավ ծանոթանալու այն նախագահին, որը հաշված օրեր անց կլինի Հայաստանում: Նրա այցը ողողված կլինի երկկողմ հարաբերությունների տարաբնույթ ամրապնդմամբ»,- նկատեց արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Վերջինսի բնորոշմամբ՝ «Հեղափոխություն» գիրքը լավագույնս ներկայացնում է այն անցուդարձերը, որոնք տեղի են ունենում Ֆրանսիայում: «Այս գիրքը երկու երկրներին ընդհանրացնող մի միջոց է, միակ տարբերությամբ, որ Ֆրանսիայում հեղափոխությունը ընտրություններից հետո էր: Այնտեղ էլ ստացվեց այնպես, որ քաղաքական խավը երիտասարդացավ ավելի շատ կանայք ներգրավվեցին այնտեղ»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:

Նա նշեց, որ եկող շաբաթ ողջ աշխարհը կհանդիպի Երեւանի հետ, եւ որ սա, Հայաստանի համար պատմական իրադարձություն է, եզակի հնարավորություն՝ շփվելու եւ կապ հաստատելու՝ ֆրանկոֆոն մնացյալ աշխարհի հետ:

«Հեղափոխություն» գրքի թարգմանության հեղինակ Արտակ Հերիքյանը մեծ ափսոսանք հայտնեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան առիթով, ասաց, որ անհամբեր սպասում էր Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը նրա հետ հանդիպմանն ու գրքի ընծայմանը:

«Սա գիրք չէ Հրապարակում արվող հեղափոխության մասին, ոչ էլ ուղեցույց է, որքան էլ որ այն համընկնում է մեր հեղափոխական օրերին. սա գիրք է՝ պետական ապարատը, քաղաքական համակարգը ներսից փոխելու եւ կարծրատիպերը ջարդելու մասին: Ես մեծ հաճույքով եմ կարդացել այս գիրքը, թեեւ խոստովանեմ, որ երբեմն դժվար էր հասկանալ, թե նախագահ Մակրոնը ինչ նկատի ունի, որովհետեւ հաշվի առնենք, որ սա գիրք է, նախ եւ առաջ ֆրանսիական լսարանի համար»,- ասաց Արտակ Հերիքյանը:

Նա եւս փաստեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովից առաջ այս գրքի ձեռքբերումը կարեւոր նախաձեռնություն է, որը մեզ թույլ կտա ավելի լավ ճանաչել Ֆրանսիան. «Որքան էլ մենք Ֆրանսիան շատ ենք սիրում, միեւնույն է՝ այն լավ չենք ճանաչում»: Արտակ Հերիքյանը հայտնեց, որ մոտ 300 էջանոց գրքի թարգմանությունը իրականացրել է գրեթե երեք շաբաթում:

Գրքի հայերեն հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը խորհուրդ տվեց գիրքը կարդալ հատկապես ՀՀ քաղաքական գործիչներին:

«Գրքի հեղինակ Մակրոնն իր տեքստը կազմել է ոչ միայն իշխանության պալատական միջանցքներում շրջող պաշտոնյաների, այլեւ հասարակ մարդկանց համար, լեզուն պարզ է, հասարակ: Բարդագույն քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերը այստեղ ներկայացված են պարզագույն լեզվով, պարզ, բայց ոչ պարզունակ»,- ասաց Գնել Նալբանդյանը:

Վերջինիս խոսքով՝ ձգտել են, որ թարգմանությունն էլ համարժեք լինի: «Այս գիրքը պետք է կարդան եւ Հայաստանի իշխանավորները առավելեւս նրանք, ովքեր ընտրում են այդ իշխանավորներին»,- ասաց Գնել Նալբանդյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6647 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս