Երևան
12 °C
«Armtimes.com» կայքում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին հրապարակվել է «ԶԼՄ-ների միջեւ խտրականություն դրած, փաստաբանի հարցումին 7 անգամ չպատասխանած նախարարն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի» վերտառությամբ հոդված, որտեղ ՀՀ արդարադատության նախարարի վերաբերյալ տրվել են որակումներ, որոնք, ինչպես նաեւ դրանց հիմքում դրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես՝ «փաստաբան Երվանդ Վարոսյանի տեղեկատվության գրավոր հարցմանը 7 անգամ չպատասխանելու» մասին կայքում որպես իրողություն ներկայացված պնդման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարին ի պաշտոնե հարցումներ ուղարկելու եղանակները հայտնի են՝ ՀՀ արդարադատության նախարարության գտնվելու վայրի կամ էլ.փոստի հասցեներով գրավոր կամ էլեկտրոնային նամակ ուղարկել կամ առձեռն մուտքագրել, կամ առնվազն դիմել Նախարարություն՝ թեժ գծի միջոցով: Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի ընթացքում փաստաբան Երվանդ Վարոսյանից որեւէ գրավոր հարցում, առավել եւս հոդվածում շարադրված վերտառությամբ հարցում չի ստացել:
Նշվածից ակնհայտ է, որ հոդվածում ներկայացված թե՛ փաստաբանի պնդումներն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարար «Արտակ Զեյնալյանը 7 անգամ չի պատասխանել տեղեկատվության իր գրավոր հարցմանը», թե՛ դրանցից բխող հոդվածագրի կողմից ՀՀ արդարադատության նախարարին տրված որակումը անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը: Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում լրատվամիջոցի կողմից չճշտված, սխալ տեղեկության փոխանցումն, ու «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Armtimes.com»-ից կայքում հրապարակել վերը նշված հոդվածի հերքումը:
Անընդունելի ենք համարում նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցին հղում կատարելով եւ, միաժամանակ, նշված աղբյուրում կատարված եզրահանգումը խեղաթյուրելով Արդարադատության նախարարին «ԶԼՄ-ների միջեւ խտրականություն դրած» որակում տալը:
Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն իրողությունը, որ մշտապես տարբերակման ենթակա են լրագրողի կողմից տեղեկատվություն ստանալու եւ կարծիք հայտնելու վերաբերյալ հարցերը: Իրավամբ, տեղեկատվություն հայցելու պարագայում ակնհայտ է, որ դրա տնօրինողը կրում է դրա տրամադրման պարտականությունը, բացառությամբ օրենքով սահմանված որոշակի արգելքներից:
Ինչ վերաբերվում է կարծիք արտահայտելուն՝ ակհնայտ է, որ հարցվողն ազատ է որոշելու դրա արտահայտման տեղը, պահը, ձեւաչափը եւ կոնտեքստը, որի շրջանակներում առավել հիմնավորված է քննարկվող թեմայով կարծիք արտահայտելը: Միաժամանակ տվյալ պահին միեւնույն հարցի կապակցությամբ կարծիք արտահայտելուց զերծ մնալը չի կարող կաշկանդել նույն հարցի կապակցությամբ հետագայում կարծիք արտահայտելու իրավունքը եւ որեւէ պարագայում չի կարող գնահատվել որպես խտրականության դրսեւորում՝ անկախ դրա պատճառներից:
Գտնում ենք, որ, նշվածը հաշվի առնելով, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի կողմից լրագրողին կարծիք չհայտնելու կապակցությամբ նշել է, որ դա կարող է գնահատվել որպես խտրականության դրսեւորում:
Այս կապակցությամբ կարելի է եզրահանգել, որ տրված որակումները առնվազն հակասում են արդարության սկզբունքին, իսկ հոդվածն ամբողջությամբ՝ ելնելով փաստաբանի հայտնած եւ լրագրողի կողմից չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունից, ինչպես նաեւ զեկույցի բովանդակության խեղաթյուրելու եւ այն ժամանակավրեպ օգտագործելու հանգամանքից, առնվազն թիրախավորելու նպատակ է հետապնդել եւ ինքնին հանդիսանում է խտրական մոտեցման դրսեւորում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT