Վաշինգտոնում վատ են ընդունել Սիրիա ՀՀ ՊՆ-ի մասնագետների խումբ ուղարկելը․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի ՀՀ

Հայաստանի ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա ակադեմիական այց էր կատարել Վաշինգտոն եւ հանդիպումներ ունեցել գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հիմնարկների ներկայացուցիչների (այդ թվում՝ անվտանգության խորհրդի) եւ լոբբիստների հետ:

«Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ եւ համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու: ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաեւ այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել»,- նշում է նա:

Նրա խոսքով Հայաստանը պետք է իր հանդեպ հետաքրքրություն ձեւավորի ԱՄՆ-ում։ «Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձեւավորենք Թրամփի վարչակազմում»,- եզրափակում է նա:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում, Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելություն կիրականացնի: Նա այդ մասին ասել էր Մոսկվա կատարած այցից հետո:

Նա հավելել էր, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ: Փաշինյանը հույս էր հայտնել, որ գործընթացում կներգրավվեն միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ:

«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, այն հատկապես մեծ է Հալեպում։ Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման եւ բժշկական օգնության տրամադրման մասին է»,-պարզաբանել է Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել էր, որ սա ամբողջությամբ հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր չի պարունակում:

Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ, այնուհետեւ մանրամասնել էր Պնախարար Դավիթ Տոնոյանը, կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։

Ըստ նախարարի, բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2402 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը