ՀՀ աղբանոցներում թունավոր նյութերը կուսումնասիրվեն եւ դրանց վտանգները կչեզոքացվեն. նոր ծրագիր է սկսում

05/10/2018 schedule11:57

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի տնօրենի տեղակալ Ադամ Ստեֆանին, նույն գրասենյակի ծրագրերի ղեկավարներ Արթուր Դրամփյանին, Մարինա Վարդանյանին, Pure Earth կազմակերպության ռեգիոնալ տնօրեն Պյոտր Շարովին եւ նույն կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Լուսինե Թասլակյանին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Դավիթ Գեւորգյանը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարությունն ունի համագործակցության տարբեր ձեւաչափեր, որոնք իրենց գործնական դրսեւորումն ապացուցել են արդեն հաջողված մի շարք ծրագրերում։

Պատվիրակության անդամները փոխնախարարին են ներկայացրել կազմակերպության կողմից հանրապետությունում առկա աղբանոցներում թունավոր նյութերի ուսումնասիրման եւ դրանց վտանգները չեզոքացնելուն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկի մասին, որով նախատեսվում է բացահայտել մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող թունավոր նյութերն ու ծանր մետաղները։ Պատվիրակները նաեւ հույս են հայտնել, որ առաջիկայում նախատեսվող ուսումնասիրություններում իր ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը կցուցաբերի նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը։

Իր հերթին փոխնախարար Դավիթ Գեւորգյանը խիստ կարեւոր է համարել ծրագրի նշանակությունը եւ ասել, որ նախարարությունը պատրաստակամ է իր ողջ հնարավորությունները, ռեսուրսներն ու գործիքակազմը ներդնել ծրագրի անխափան գործառման նպատակով։ Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ հանրապետության տարածքում աղբի ծավալն ու մորֆոլոգիական կազմը ուսումնասիրելու նպատակով վարչապետի հանձնարարականով ձեւավորված աշխատանքային խումբը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ միասին մշակում է աղբահանության ռազմավարական հիմնական ուղղությունները, եւ նկատել, որ մեկնարկող ծրագիրը իր մեթոդաբանական նշանակությամբ կարող է փոխլրացնել եւ օժանդակել իրականացվող աշխատանքներին։  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք գործի դնել տեղեկատվական, վերլուծական եւ կազմակերպչական ողջ ներուժը` ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու եւ ակնկալվող արդյունքները ստանալու նպատակով։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2407 դիտում

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան