«Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանության մասնակցած անձը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

10/10/2018 schedule10:52

2018 թ. հոկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Հրազդան» ՔԿՀ-ում 2017 թ. հունիսի 25-ին տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից Դ. Խ.-ին 2.000.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց:

Ինչպես հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, ըստ մեղադրական եզրակացության՝ խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել:

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության: Ընդ որում՝ ՔԿՀ աշխատակիցները վիճաբանությունը հանդարտեցնելու փորձեր չեն արել մինչեւ դրան միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Կարապետյանն ու ՔԿՀ աշխատակիցներին հորդորել հեռանալ, որպեսզի խնդիրը «ինքնուրույն լուծի»: Չնայած դրան՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

2018 թ. օգոստոսի 14-ին Դ. Խ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոցն ու ստորագրությամբ ազատ արձակել, հակառակ դեպքում՝ կիրառել գրավ՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Միջնորդության մեջ Ա. Չատինյանը նշել էր, որ Դ. Խ.-ին կալանքի տակ պահելով խախտվում են նրա իրավունքները: Գործի քննության արդյունքում նրա մեղքը չի ապացուցվել, ավելին՝ նախաքննության ավարտից հետո մտավախություն չկա, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից կամ ազդել գործում ներգրավված անձանց վրա, քանի որ վերջիններս գտնվում են անազատության մեջ: Բացի դրանից՝ Դ. Խ.-ն ունի հիվանդություններ, որոնք լուրջ ու երկարատեւ բուժում են պահանջում, որը պետությունը չի ապահովում: Ա. Չատինյանը դատարանին ներկայացրեց նաեւ դրանց վերաբերյալ փաստաթղթեր:

Ա. Չատինյանը նշեց, որ անազատության մեջ առկա են նաեւ Դ. Խ.-ի անվտանգությանն առնչվող լուրջ խնդիրներ, քանի որ վիճաբանությանը միջամտած «զոն նայող» Ա. Հայրապետյանը քրեական գործում ներգրավված չէ, բայց դրա մասին բազմիցս բարձրաձայնել է Դ. Խ.-ը, ինչի արդյունքում էլ հայտնվել է նրա ու համախոհների թիրախում: Այս պարագայում ազատության մեջ մնալն ավելի նպատակահարմար է:

Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշեց բավարարել այն, բայց կիրառել 2.000.000 ՀՀ դրամ գրավ: Գրավը վճարելուն պես Դ. Խ.-ն ազատ կարձակվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2106 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը