Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք եւ նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։

Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: Նախ եւ առաջ, կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա գրասենյակին, ամբողջ կազմակերպությանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու եւ այն մեզ հետ կիսելու, Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլեւ այս միջոցառումն իրականություն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:

Ինչո՞ւ է Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումը կարեւոր։ Նախ եւ առաջ Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձություն է։ Երկրորդը՝ հուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Հուսով եմ, որ այստեղ՝ Երեւանում, ապագայում եւս կկազմակերպվեն ֆրանկոֆոնիայի ավելի ու ավելի մեծ տնտեսական եւ այլ համաժողովներ:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարեւոր է նաեւ այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էությունը միայն լեզուն եւ մշակույթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարյուր միլիարդավոր եվրոներ արժեցող տնտեսությունների շուկա է, որը կապում է Եվրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հյուսիսը հարավին կապող միակ եւ ամենակարեւոր ուղին է՝ օգնելով հարավին ավելի մեծ շուկա մտնել, օգնելով հյուսիսին բացահայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։

Մյուս կողմից, Հայաստանը յուրահատուկ վայր է։ Մենք, որպես պետություն, թե՛ արեւելքի, թե՛ արեւմուտքի մաս ենք եղել, մշտապես եղել ենք արեւելք-արեւմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնվում եք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթությունն արդեն 2800 տարվա պատմություն ունի։ Սակայն խոսքը միայն պատմության մասին չէ։ Երեկ ես խոսում էի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում վերջերս բացված հրաշալի ցուցադրության մասին, որը կոչվում է «Հայաստան»։ Ցուցադրությունը մեր պատմությունը ներկայացնում է ոչ թե հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին։ Եթե ձեզնից որեւէ մեկն առաջիկա ամիսներին կլինի Նյու Յորքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմությունը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առեւտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարեւոր եւ ինչ-որ առումով նաեւ՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչեւ Կալկաթա, Սամարղանդից եւ Բուխարայից մինչեւ Թուլուզ եւ Մանչեսթըր։

Մենք ոչ միայն պատմություն, մշակույթ ունեցող, այլեւ առեւտրով զբաղվող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրա։ Եվ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակության եւ ընտանիքի մասը, այլեւ՝ այն երկիրը, որը կօգնի Եվրոպայի եւ Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առեւտրով ու գործարարությամբ զբաղվել եվրասիական հսկայական տարածքում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարեւոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իսկապես արեւելքի ու արեւմուտքի երկիր է։ Մենք իսկապես ցանկանում ենք կրկնել այն հաջողությունը, որն ունեցել ենք միջին դարերում։

Իհարկե, խոսելով բիզնեսների մասին, հիշում ենք խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Dassault-ը, Thales-ը, Crédit Suisse-ը, Nestlé-ն, Bombardier-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերություններ են եւ իրենց գործունեությունը ծավալում են ողջ աշխարհով։ Մյուս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանկոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։

Հայաստանն ունի արդյունաբերության առաջատար ուղղություններ, որոնցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնյակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդեն աշխատում են մեծ միջազգային ընկերությունների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կցանկանայի տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆոն ընկերություններին տեսնել այստեղ:

Մյուսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջավոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել եւ աշխատում են այստեղ առաջին իսկ օրվանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանյան, հունական, լիբանանյան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպես դարպաս ծառայել:

Դուք կարող եք գալ եւ գրանցել ձեր ընկերությունն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է ավելի ու ավելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաեւ իրավական տեսանկյունից: Մի երկիր, որտեղ օրենքն ավելի ու ավելի գործող է դառնում: Դուք կարող եք ձեր ընկերությունը գրանցել այստեղ եւ բիզնես իրականացնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպես հանգույց:

Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպես նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երիտասարդ վարչապետ եւ կառավարություն։ Այստեղ ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Ինչպես գիտեք՝ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանվանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նվաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլեւ արտասահմանում բնակվող հայերի կողմից։

Փոփոխությունը շարունակվում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պետք է ուրվագծենք մեր ապագան առաջիկա տարիների համար, բայց պետք է սկսենք վազել մարաթոնյան վազքի արագությամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագություն, բայց գիտակցելով, որ մարաթոնյան վազք է լինելու:

Սակայն, Հայաստանում եղել է եւ կա մեկ այլ հեղափոխություն, որը ցավոք համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը տեղի է ունեցել մեր երկրում եւ շարունակվում է այսօր, որի կարեւորությունն ամբողջովին գիտակցված չէ: Եվ դուք այսօր այդ հեղափոխության կենտրոնում եք, այդ հեղափոխությունը կոչվում է ԹՈՒՄՈ:

Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը եւ ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլեւ բիզնես հանրության մաս է, եւ ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձեւով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլեւ արդեն 21-րդ դարում ենք:

Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի եւ արեւելք-արեւմուտքի միջեւ: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլեւ կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարեւոր մասը»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1723 դիտում

Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան

Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու մեջ, Ղուկասյան ու Աջապահյան, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում

Ես ոչ միայն ԱՄՆ-ը, այլ աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում. տեսանյութ

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա. ԱՍՀ նախարար

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել

Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանության. քաղաքագետ. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանը հերթական անորակ և անհիմն վերլուծությունն է իրականացրել. Դալլաքյան

Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1 տարեկան երեխա է մահացել

Իրանի պահեստներից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. զnհ և վիրավnրներ կան

Ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ. «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության տեսական 2-րդ դասը Լոռիում

ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով. լուսանկարներ, տեսանյութ

80-ականների զենքն արդյունավետ է ինչի համար՝ պոպոկ ջարդելու, քարն էլ է հարմար. Հակոբյանը՝ Քոչարյանին. տեսանյութ

Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ. Վահագն Ալեքսանյանն ասել է՝ ինչու. տեսանյութ

Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով մարդիկ են մահացել. նրանց թվում երեխա կա

Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից արգելված իրեր են հայտնաբերվել

ԱԺ հայտարարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Գորիս-Հարթաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կան

«Արմավիր» ՔԿՀ-ից բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալը մահացել է

Թուրքիայում 2-ամյա երեխան բարձրությունից ընկել է աղբարկղի մեջ. տեսանյութ

Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն

Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում

«Ծեր ավազակները»-ը դատարանում են. ովքեր և ինչպես են կապել և կողոպտել Քիմ Քարդաշյանին

Երևանը՝ տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը». փողոցներում դեֆիբրիլյատորներ են տեղադրվել

Սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը նսեմացնում է Հայաստանի դերը ղարաբաղյան առաջին պատերազմում. Հակոբյան

Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան

Պատերազմը հրահրել է հայկական կողմը. Ռոբերտ Քոչարյան

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 1 անձ ձերբակալվել է

Պետությունը իր քաղաքացիների կողքին է. Պապոյանը և Խուդաթյանը հանդիպել են սյունիքցիների հետ, գիշերել Խնածախում

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ Երևանում և մարզերում. մասնակիցները կպարեն քոչարի և վերվերի

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է