Երևան
12 °C
ՀՀԿ պատգամավորները կողմ են արտահերթին. դեկտեմբերին
Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները այս տարվա դեկտեմբերին անցկացնելու շուրջ ծավալվող գործընթացները երեկ սրընթաց զարգացան: ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ հետեւյալ կարճ հայտարարությունը տարածեցին. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Մինչեւ երեկո այդ հայտարարության տակ ստորագրած պատգամավորների թիվը հասավ 18-ի: Նշենք, որ այդ պատգամավորների թվում էին ինչպես ՀՀԿ խմբակցությունից նախկինում դուրս եկած, այնպես էլ մինչ այժմ խմբակցության անդամ հանդիսացողները: Երեկոյան դրությամբ հայտարարությունը ստորագրել էին հետեւյալ պատգամավորները.
Աշոտ Արսենյան, Ալիկ Սարգսյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Տաճատ Վարդապետյան, Հակոբ Գառնիկի Հակոբյան, Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Հարություն Կարապողոսյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գեւորգյան, Արայիկ Գրիգորյան, Իշխան Զաքարյան, Ավետ Սարգսյան, Ռաֆիկ Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, Ռոբերտ Սարգսյան:
Վերը նշված հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀԿ խմբակցությունը, այսինքն խմբակցության այն մասը, որը դեմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կառավարության հիմնավորումները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը «չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»,- ասված է խմբակցության այդ հայտարարությունում:
«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է», - ասված է հաղորդագրությունում:
Խմբակցությունն ընդգծում է, որ իրենց պատկերացմամբ՝ «արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձեւավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ»:
«Բացի այդ, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար», - ասված է հայտարարությունում:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար: Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտահայտած այս մոտեցումների նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձեւավորումը», - հայտարարում է Հանրապետական խմբակցությունը:
Արտահերթը դեկտեմբերին անցկացնելուն դեմ արտահայտվող պատգամավորների այս հայտարարությունից զատ մեկ այլ հայտարարությամբ հանդես եկան խմբակցության 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Սամվել Ֆարմանյանը: Ի տարբերություն խմբակցության հայտարարության, վերջիններս չեն թաքցրել իրենց նեղացվածությունը եւ քննադատել իրենց, պատկերավոր ասած՝ նախկին գործընկերներին: Ըստ այդ հայտարարության, իրենց նախկին գործընկերների «դիմակները պատռվեցին»: «Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս կողմից էլ ահաբեկվածությունից կամ պատեհապաշտությունից դրան գնացողների տեքստերը ծանր տպավորություն են թողնում այսօր... Արդար հանգուցալուծում է պետք գտնել, մեկը մյուսին չտրորելու, մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ է պետք գտնել»,- մասնավորապես ասված է այդ հայտարարությունում: Վերը նշված պատգամավորները թերեւս մոռացել են, որ ներկայիս ՀՀԿ-ն ձեւավորել է հենց պատգամավոր «գողանալու» շնորհիվ սրանից դեռ 20 տարի առաջ: Նրանք մոռացել են, որ հենց իրենց այսպես կոչված կուսակցությունը ոչ միայն «գողանում» էր պատգամավորներ, այլեւ «գնում էր» ամբողջական կուսակցություններ: Բայց դա «ծանր տպավորություն» չի թողել նրանց վրա երբեք: Ինչ վերաբերում է «Արդար հանգուցալուծմանը», ապա նրանց տեսանկյունից երեւի թե 10 զոհով իշխանության գալը «արդար հանգուցալուծում է»:
Այս գործընթացներում մի ուշագրավ նրբություն կա: Արտահերթը դեկտեմբերին անցկացնելու կոչ-հայտարարությամբ հանդես եկած շուրջ երկու տասնյակ ՀՀԿ-ական պատգամավորների մեջ շատ են ռեյտինգայինով անցածները: Առանձին հաշվարկի կարիք ունի, թե ռեյտինգայինով անցածները ՀՀԿ-ի համար քանի հարյուր հազար ձայն են բերել եւ առանց նրանց որքան ձայն կհավաքեր ՀՀԿ-ն անցած տարվա խորհրդարանական ընտրություններում: Նույնիսկ աչքաչափով էլ պարզ է, որ հենց ռեյտինգայինով անցածների «բերած» ձայների շնորհիվ էր, որ ՀՀԿ-ն ստացավ մեծամասնություն առայժմ գործող ԱԺ-ում: Ու եթե ՀՀԿ-ն այն ժամանակ հանդես գար առանց այս ռեյտինգայինների, դժվար թե մեծամասնություն ունենար, կամ ստիպված պետք է լիներ տասնապատիկ ու հարյուրապատիկ անգամ ավելացնել ընտրակաշառքները, նաեւ տասնապատկեր ու հարյուրապատկեր ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը: Իսկ այդ «ռեյտինգայիններին» հենց ՀՀԿ-ն է իր կամքով, ցանկությամբ եւ առանձնակի հաճույքով ներառել իր ցուցակում, առանց որեւէ պարտադրանքի: Ու եթե հեղափոխություն չլիներ ու ՀՀԿ-ական մեծամասնությամբ այս ԱԺ-ն չխորտակվեր, վերը նշված 4 «գաղափարական» ՀՀԿ-ականները այդպես էլ կշարունակեին ըմբոշխնել նրանց ներկայությունը իրենց խմբակցությունում, պարբերաբար տարբեր մանր ու մեծ անձնական կամ ավելի ճշգրիտ՝ ֆինանսական «ծառայություններ» կորզելով նրանցից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT