Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, նա ներկա էր Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Մակեդոնիայի դեմ տնային հանդիպման նախախաղյա բաց մարզմանը: Խաղացողների հետ խոսելուց հետո Վանեցյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
-Ի՞նչ քննարկեցիք ֆուտբոլիստների հետ:
-Ֆուտբոլիստների հետ քննարկեցինք ընդհանուր առմամբ մեր հետագա անելիքները, վաղվա խաղը: Ֆուտբոլիստներին մաղթեցինք լավ խաղ, լավ տրամադրություն, որ հավաքվեն եւ լավ խաղան: Ջիբրալթարի հետ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած պարտվել ենք, բայց, եթե վիճակագրությունը նայենք, երեւի վերջին շրջանում մեր ցույց տված ամենալավ խաղերից էր, բայց ամեն դեպքում ունենք պարտություն ինչ-ինչ պատճառներով: Պատճառները քննարկել ենք, շատ խորը մասնագիտական վերլուծության ենք ենթարկել, եւ կարծում եմ՝ առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որի մասին իմ ընտրվելու օրը բարձրաձայնել եմ: Երկարաժամկետ ծրագրով կզարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը եւ կունենանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ թվաքանակ, որոնցից գլխավոր մարզիչը կկարողանա ընտրել ֆուտբոլիստներ, որոնք կներգրավվեն ազգային հավաքականում:
-Իսկ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ի՞նչ խոսեցիք:
-Փորձել եմ ոգեւորել, ասել եմ, որ չընկճվի եւ իր ողջ ուժերը ներդնի վաղվա խաղին: Հուսով ենք՝ վաղը կունենանք դրական արդյունք:
-Արդյո՞ք կա կոնկրետ օր, որ կներյակցնեք Ձեր ծրագիրը:
-Ծրագիրը գրվում է: Արմեն Մելիքբեկյանն օրը կհեստակեցնի (խմբ. ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղարի ժամանակավաոր պաշտոնակատար): Ծանր գործ է ծրագիր գրելը՝ այն էլ երկարաժամկետ: Առաջիկայում կլինի:
-Գլխավոր նպատակը լինելո՞ւ է այն, որ մարզիչը կարողանա շատ ֆուտբոլիստներից լավ հավաքական կազմել:
-Այո՛: Ամենակարեւորը՝ մենք պետք է ունենանք շատ ֆուտբոլիստներ: Պետք է ունենանք ֆուտբոլով զբաղվող շատ մարդիկ, երեխաներ, որոնք կզբաղվեն... մանկապատանեկան ֆուտբոլը պետք է զարգանա, եւ հասնենք մի մակարդակի, որ մարզիչը կարողանա ընտրություն կատարել ֆուտբոլիստների մեջ: Ես չեմ ուզում թեգնահատել մեր այսօրվա հավաքականի ֆուտբոլիստներին, բայց, եթե օբյեկտիվ լինենք, նայում ենք խաղը, նայում ենք արդյունքները, եւ տեսնում ենք, որ այդ արդյունքները մեզ շատ չեն բավարարում: Այն քննադատությունը, որը հնչում է ֆուտբոլասեր հասարակության եւ մարդկանց կողմից, որոնք պրոֆեսիոնալ են զբաղվում ֆուտբոլով, ընդունելի է, հասկանում ենք, գիտակցում ենք, բայց ունենք այն, ինչ ունենք:
-Երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները ե՞րբ կտեսնենք:
-4-5 տարի հետո: Դիմում եմ նաեւ մեր հանրությանը՝ ֆուտբոլասեր հանրությանը: Ֆուտբոլը շատ զգայուն թեմա է, եւ ցանկացած պարտություն մեր ազգը շատ ծանր է տանում, ինչպեսեւ մենք: Եթե սովորական երկրպագուն ծանր է տանում, պատկերացրեք՝ մենք որքան ծանր ենք տանում: Այսօր քննարկել ենք, նայում ենք եւ ՀՀ-ում ունենք շուրջ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եւ պատկերացրեք՝ 120 ֆուտբոլիստի դեպքում պետք է ընտրություն կատարենք եւ ունենանք հավաքական: Մոլուցքի պես մի բան է. ողջ աշխարհով հայկական արմատներով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք ման գալիս, որպեսզի բերենք թիմ, եւ չենք գնահատում լավն է, թե՝ վատը, փորձում ենք համոզել, որ խաղա: Բերում ենք, որոշ դեպքերում ունենում ենք դրական արդյունքներ, որոշ դեպքերում՝ ոչ այդքան դրական: Դիմում եմ հասարակությանը, ժողովրդին, ֆուտբոլասերներին եւ ուզում եմ խնդրել, որպեսզի լցվեն համբերությամբ եւ վստահեն մեզ: Առաջիկայում կտեսնեն գործուն քայլեր, որոնք կարճ ժամանակ հետո, որն այս պահին կարող է երկար թվալ՝ 4-5 տարի, կարճ ժամանակ հետո կբերի արդյունքի, որը կերեւա մեր ազգային հավաքական թիմերում: Շատ ցավալի է, բայց այսօր մեր երիտասարդական հավաքականներում չունենք ֆուտբոլիստների այն սերունդը, որը պետք է փոխվի, եւ ունենք այն, ին ունենք: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք:
-Յուրի Ջորկաեֆն ասել է, որ իրեն տեսնում է հայկական ֆուտբոլում: Դուք նրան տեսնո՞ւմ եք հայկական ֆուտբոլում:
-Նրա հետ հանդիպել եմ: Զրուցել ենք: Յուրի Ջորկաեֆն այսօր չունի պրոֆեսիոնալ մարզչի որակավորում եւ չի կարող ղեկավարել մեր ազգային թիմը: Մենք ունենք այսօր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը շատ փորձառու է: Պետք չէ թերագնահատել Արմեն Գյուլբուդաղյանցի պրոֆեսիոնալ հատկանիշները: Նա աճեցրել է ֆուտբոլիստների շատ մեծ սերունդ, որոնք այսօր շատ լավ ֆուտբոլիստներ են, եւ կարծում եմ, որ բոլորս պետք է վստահենք նրան եւ ակնակալենք արդյունքներ: Բայց էլի եմ ասում՝ հրաշքներ չեն լինելու. չեմ ուզում կոպիտ բառեր ասել, մի խոսքով, չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում ուղղվել: Հավատացեք, որքան դուք եք մտածում, երեւի, 10 անգամ ավելի մենք ենք մտածում այդ հարցի շուրջ, եւ ամենակարեւորը՝ մենք պետք է ունենանք հստակ զարգացման ծրագիր, որը կբերի մի իրավիճակի, երբ կունենանք պրոֆեսիոնալ բազմաթիվ ֆուտբոլիստներ, որնցից կկարողանանք ընտրություն կատարել:
-Ձեր կոչը ֆուտբոլասերներին:
-Իմ կոչն է ամեն դեպքում երկրպագել հավաքականին, աջակցել, դուխ տալ, դուխով երկրպագել, եւ հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել եւ ցույց տալ արդյունք:
-Երբ ընտրվեցիք նախագահ, նշեցիք, որ նախորդի դառը փորձը չի լինելու. մարզիչն է որոշումներ կայացնելու, եւ թիմի ներսի գործերին չեք խառնվելու: Արդյո՞ք Ազգերի լիգայի D դիվիզիոնի 3-րդ տուրի Ջիբրալթարի հետ խաղից առաջ Ձեր մտքում ունեիքն Ձեր կազմը, որը պետք է խաղար այդ օրը:
-Ես մտքումս ունեի ցուցակը: Մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել (անուններ չեմ տա), բայց, եթե նշանակել ենք գլխավոր մարզիչ, պատավոր ենք վստահել նրան եւ սպասել արդյունքների: Եթե առաջիկայում վերլուծություն անենք, եւ արդյունքները չբավարարեն, մարզչին կարող ենք փոխել: Բայց այս պահին նման խնդիր չկա դրված: Ես լիովին վստահում եմ Արմեն Գյուլբուդաղյանցին եւ նրան մաղթում եմ լավ աշխատանք:
-Ջիբրալթարի դեմ հանդիպումից հետո լուրջ խնդիր առաջացավ երկրպագուների հետ: ՖԱՖ ու «Red Eagles» ֆան ակումբներն իրար կողքի էին նստած, ինչի արդյունքում քաշքշուկ եղավ: Չե՞ք կարծում, որ պետք է տարբեր տրիբունաներում նստեն:
-Շատ բացասական եմ գնահատում «Red Eagles»-ի եւ ՖԱՖ-ի հետ կապված այդ միջադեպը: «Red Eagles»-ը եւ ՖԱՖ-ը մշապես բողոքել են ֆուտբոլի ֆեդերացիայից. ասել են՝ իրենց տեղ չեն հատկացնում իրենց ուզած տեղերում, տոմսեր չեն վաճառում իրենց ուզած տեղերում, տոմսերի գները բարձր են եւ այլն, եւ այլն: Երբ նրանց հետ հանդիպել եմ՝ ե՛ւ «Red Eagles»-ի, ե՛ւ ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ, առաջարկել եմ՝ մի խումբը մի դարպասի հետեւում նստի, մյուսը՝ մյուս դարպասի հետեւում: 2-ն էլ շատ բացասական են ընդունել այդ առաջարկը: Ասել են, որ դարպասի հետեւից նրանց ձայնը չի հասնում դեպի մարզադաշտ եւ չեն կարողանում նորմալ երկրպագել: Առաջարկ եղավ, որ նրանց հատկացնենք այն տեղերը, որոնք հիմա հատկացված են (խմբ. արեւելյան տրիբունա): Նրանք խոստացել են, որ որեւէ միջադեպ չի լինի: Չեն պահել իրենց խոստումը: Չեմ ուզում այս պահին ասել՝ ով չի պահել, չնայած բոլորին հայտնի է: Ես ինքս չեմ ուզում գնահատական տալ: Խաղից հետո կրկին հանդիպել ենք ՖԱՖ-ի եւ «Red Eagles»-ի ներկայացուցիչների հետ: Նրանք խոստացել են շտկել իրենց մեջ եղած բոլոր տարաձայնությունները եւ այլեւս նման երեւույթների տեղիք չտալ: Վաղվա խաղին նրանք նույնպես կլինեն իրար կողքի: Հետագայում արդեն, երբ կունենանք ընդհանուր մարզադաշտի անվտանգության հայեցակարգը, որն այսօր, ցավոք, չունենք, այդ ժամանակ հստակ կգրվի, թե որտեղ պետք է լինեն այդ երկրպագուները:
-ՈՒԵՖԱ-ից արձագանք եղե՞լ է շշերը նետելու հետ կապված:
-ՈՒԵՖԱ-ից արձագանք կա, բայց այն պնդումը, որը ֆեդերացիան 100 հազար եվրոյով տուգանվել է, սուտ է: Կլինի ինչ-որ պաժամիջոց, որի մասին այս պահին դեռեւս չկա: Իհարկե լինելու է. ցանկացած արարք, որը կատարվում է խաղի ժամանակ ՈՒԵՖԱ-ի կողմից արժանանում է շատ խիստ գնահատականի, որը, բացի նրանից, որ ռեպուտացիոն ռիսկ է ֆեդերացիայի համար, նաեւ ինչո՞ւ ոչ մեծ ֆինանսական ծախսեր է, իսկ մեր ֆեդերացիան այսօր նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT