Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ հավաքական վերադարձած հարձակվող Յուրա Մովսիսյանի հարաբերությունները լարված չեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի Մակեդոնիայի դեմ վաղը կայանալիք տնային հանդիպումից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 3-րդ տուրի Ջիբրալթարի դեմ խաղից առաջ՝ նախախաղյա մարզման ժամանակ լրագրողները որոշակի սառնություն էին նկատել 2 ֆուտբոլիստների միջեւ: Այս մասին հետագայում խոսեցին նաեւ երկրպագուները: Այսօր էլ հրապարակում եղավ նաեւ մակեդոնական մամուլում: Մարզիչը նշեց, որ նման բան չկա: Նա նաեւ անդրադարձավ ընտրանու ու հայկական ֆուտբոլի ֆերաբերյալ այլ հարցերի:

-Այս անդունցի դուրս գալու ճանապարհը տեսնո՞ւմ եք:

-Իհարկե տեսնում եմ: Երկարաժամկետ ծրագիր է պետք: Հիմա այն, ինչ խոսում եմ Ջիբրալթարի դեմ խաղի մասին չեմ խոսում, խոսում եմ ընդհանրապես հայկական ֆուտբոլի մասին: Պետք է երկարաժամկետ ծրագիր գրենք՝ սկսած մանկապատանեկան դպրոցներից, թիմերից: Ինչի՞ համար, որպեսզի մրցակցություն լինի, ուժեղ ֆուտբոլիստներ գան, որ մրցակցություն ու առաջադիմություն լինի: Հիմա տեսեք, անցած խաղի համար ասում եք. «Այսինչը վնասվածք ունի, կամ ինչո՞ւ պետք է գա հավաքական, որ մարզավիճակ հավաքի»: Դա լավ օրից չէ: Եթե ունենանք 2 Յուրա Մովսիսյան, հաստատ առողջին կխաղացնենք:

-Ինչպե՞ս եք կարողացել հավաքականին տրամադրել Մակոդոնիայի դեմ խաղին, եւ արդյո՞ք նոր անուններ կտեսնենք վաղվա խաղում:

-Գիտեք, որ մարզվում է 25 ֆուտբոլիստ: Այո՛, կազմի մեջ փոփոխություններ կլինեն:

-Անուններ կնշե՞ք:

-Այսօր դեռ մարզում ունենք: Մարզումից հետո ավելի կոնկրետ կհասկանանք՝ ով է խաղալու:

-Մրցակցության բացակայության մասին խոսեցիք: Այդ մասով կմանրամասնե՞ք: Երկրպագուներն ասում են՝ թող այս խաղացողներին հանեն, ուրիշների բերեն: Արդյո՞ք այդ ռեսուրսն ունենք, որպեսզի փոխենք կազմը:

-Երկարաժամկետ ծրագիրն ինչի՞ համար է: Այո՛, մենք ռեսուրսներ ունենք երիտասարդական հավաքականից, որ կգան: Բայց այս փուլում մենք ուզում էինք անպայման արդյունքի հասնել, իսկ արդյունքի համար այդ երիտասարդներին ժամանակ էր պետք, որպեսզի փորձ ձեռք բերեին: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, եթե այդ երկարաժամկետ ծրագիրն անենք, իմ կարծիքով՝ ավելի ուժեղ, ավելի լավ երիտասարդներ կպատրաստենք՝ ճիշտ մեթոդներով, ճիշտ մոտեցումներով: Հիմա ոչ թե սխալ մեթոդներ են, այլ ավելի կազմակերպված կլինենք:

-Ջիբրալթարի դեմ մենք խաղացինք առաջին համարով, եւ հաշվի առնելով մրցակիցների տարբերությունը՝ տակտիկական ի՞նչ նորամուծություն պետք է մտցվի, Մակեդոնիայի դեմ խաղում: Արդյո՞ք հնարավոր են փորձարկումներ տակտիկայի հետ կապված:

-Իհարկե կլինեն նոր բաներ: Մակեդոնիայի եւ Ջիբրալթարի մեջ մեծ տարբերություն կա: Մակեդոնիան փորձում է միշտ առաջին համարում խաղալ: Այս վերջին խաղն էլ նայել, վերլուծել ենք: Ավելի շատ հարձակվողական ֆուտբոլ են խաղում: Կփորձենք համարժեք դիմադրություն ցույց տալ:

-Արդյո՞ք չեք մտածում, որ այս հավաքականը թեկուզ տարիքային առումով իրեն սպառել է, ու ժամանակն է ինչ-որ տեղ արդյունքի հաշվի նոր, երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավել թե երիտասարդական հավաքականից, թե նոր կադրեր փորձել բերել, որ գոնե 1-2 տարի հետո ինչ-որ արդյունքներ լինեն:

-Եթե վերաբերում է կոնկրետ այս խաղին, ապա հոկտեմբերի 16-ին երիտասարդական հավաքականը Սերիբիայում խաղում է Սերբիայի հավաքականի դեմ: Մենք չենք կարող անել դա: Իսկ ընդհանրապես, այո՛, պետք է նոր, երիտասարդ ֆուտբոլիստներ համալրեն հավաքականը:

-Խոսեցիք երկարաժամկետ ծրագրի մասին: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ է ենթադրում, 2-3 կարեւոր կետ, որ պետք է արվի ու ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, արդյունք ե՞րբ կտեսնենք:

-Կարրճ ասեմ: Մեզ մոտ՝ Հայաստանում, երեւի 2-3 ակումբ կա: Ակումբ ասվածն իր ենթակառուցվածքներով հասկանում ենք մարզադպրոցներ, դրանից հետո ակադեմիաներ: Մեզ մոտ ակադեմիա՝ որպես ենթակառուցվածք՝ իր մարզիչներով, իր ղեկավարներով, չկա: Ես ուզում եմ, որ Հայաստանում ավելի շատ լինեն ակադեմիաներ, ակումբներն ունենան իրենց ակադեմիաները, որ իրենց մանկապատանեկան լավագույն ֆուտբոլիստները գնան, ակադեմիայում մարզվեն: Նայեք՝ ինչ է ստացվում. մինչեւ 13-14 տարեկանների համար, ասում են՝ մեր երեխաները, պատանիներն ամենալավն են, բայց 14 տարեկանից հետո նրանք պետք է գնան ակադեմիաներ, միասին սնվեն, օրը 2 անգամ անհատական մարզումներ ունենան... Ես նորություն չեմ ասում, Իսպանիայում, Անգլիայում, Հոլանդիայում... եվրոպական բարձրակարգ ակումբներում այդպես է: 14 տարեկանից հետո շատ անհատական մարզումներ են անցկացնում, որպեսզի նրանք իմանան՝ ինչ է նշանակում տակտիկա, ժամանակ, տարածություն, փոխհամագործակցություն, որ ֆուտբոլիստը 17 տարեկանում արդեն կրթված լինի ամեն ինչով, ոչ թե գա 18, 19, տարեկան, 21-երի կամ ազգային հավաքական նոր փոխանցման որակի մասին խոսենք:

-Որպես հավաքականի գլխավոր մարզիչ որքանո՞վ կարող եք ազդեցություն ունենանալ ակումբների վրա, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի:

-Չգիտեմ:

-Ձեր կարծիքով՝ հավաքականի առաջիկա 3 հանդիպումներն Ազգերի լիգայում ի՞նչ բնույթ են կրելու: Արդյո՞ք լինելու են զուտ ձեւական հանդիպումներ: Հնարավո՞ր է, որ արդեն սկսել եք պատրաստել թիմին մյուս ցիկլի համար:

-Ո՛չ: Այդ դաժան, ցավագին պարտությունից հետո ուզում ենք, որ այս խաղում մեր ֆուտբոլիստները լավ արդյունք գրանցեն: Կենտրոնացած ենք Մակեդոնիայի դեմ խաղի վրա:

-Ջիբրալթարի դեմ խաղից հետո ֆեդերացիայի նորանշանակ նախագահի հետ հանդիպում եղե՞լ է: Ձեր ծրագրերի հետ կապված ֆեդերացիայում քննարկումներ եղե՞լ են:

-Ֆեդերացիայի նախագահի հետ չեմ հանդիպել, բայց փոխնախագահների հետ հանդիպել եմ: Մինչեւ ազգային հավաքականի ղեկը ստանձնելը փոխնախագահների ու ֆեդերացիայի նախագահի հետ խոսել ենք մեր ընդհանուր ֆուտբոլի մասին, եւ առաջին 2 բաներից մեկը, որ ինձ անհանգստացնում էր, մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրն էր: Նրանք արդեն ունեին ծրագիր, որն իմ մտածածին շատ մոտ է: Եվ կարեւոր է մասսայական ֆուտբոլը:

-Արդյո՞ք հավաքականի ֆուտբոլիստների միջեւ լարվածություն կա:

-Ազնիվ խոսք, ես չեմ նկատեկ, ընդհակառակը շատ ջերմ հարաբերություններ եմ տեսնում մարզումների ժամանակ:

-Խոսքը Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի մասին է:

-Խոսքը հենց Հենրիխի ու Յուրայի մասին է: Երեկ գայիք, տեսնեիք, ամբողջ մարզումն իրար հետ էին:

-Երբ թիմը չի կարողանում ստեղծել գոլային պահեր, դա մտածելու տեղիք է տալիս, բայց տեսանք, որ Ջիբրալթարի դեմ խաղում գոլային պահեր կային, պարզապես չստացվեց իրացնել դրանք: Ըստ Ձեզ՝ խնդիրն ավելի հոգեբանական է, թե՞ կա պատրաստվածության խնդիր:

-Այդ 2-ը միշտ իրար հետ են լինում: Եվրոպայում էլ լինում են հարձակվողներ, որ 7-8 խաղ գոլեր չեն խփում: Ի՞նչ է նշանակում: Մոռացա՞վ իր վարպետությունը: 2-3 խաղից հետո հոգեբանական լարվածություն է մտնում, հետո էլի 1 գոլով հետ է բերում: Գոլային պահերի մասին ասեմ, վերլուծական InStat կայքով նայել ենք. 36 հարված ենք կատարել: Ստացվում է՝ 3 րոպեն մեկ մենք հարված ենք արել դարպասին, ճիշտ է՝ 8-ն է դեպի դարպասն ընթացել: Բայց եթե 2:1 հաղթեինք էլ, իմ ասածներից հետ չեմ կանգնի, որ պետք է մանկապատան եկան ֆուտբոլը ուժեղացնենք, որ մեր ֆուտբոլը մի ուրիշ տեղ գա, որովհետեւ ինչո՞ւ պետք է հիմա խոսենք այն մասին, թե արդյոք չկան երիտասարդներ, որ գան: Այնպես պետք է լիներ, որ արդեն գային ու մրցակցություն ստեղծեին:

-Ազգերի լիգայում կարծես ամեն ինչ վերջացած է հավաքականի համար: Ո՞րն է լինելու թիմի մոտիվացիան:

-Մեր երկրպագուները մեզ մինչեւ վերջ մեզ աջակցում էին, ազգն ուզում էր հաղթանակ, չկարողացանք: Իսկապես դաժան, ցավագին պարտություն եղավ, գոնե կարողնանք վաղվա խաղով հետ բերել հույսը, հավատը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3667 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս