Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են երկրպագուների հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: 3-րդ տուրում Ջիբրալթարից կրած 0:1 հաշվով պարտությունից հետո երկրպագուները խոսել էին հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ, սակայն հանդիպում էին պահանջել նաեւ ողջ թիմի հետ:

«Երկրպագուների հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Նրանք իրենց կարծիքն են ասել՝ ինչ են մտածում, ինչ են կարծում ֆուտբոլիստ-երկրպագու հարաբերությունների մասին: Կիսվել ենք մեր կարծիքներով, շատ նորմալ հանդիպում ենք ունեցել»,- ասաց Ղազարյանը:

Ֆուտբոլիստն ընդգծեց, որ թիմի ներսում ֆուտբոլիստների հարաբերությունները շատ լավ են, պարզապես բոլորը շատ տխուր են: Նա ասաց, որ պարտությունը շատ ցավալի էր, սակայն հիմա չպետք է մտածեն այդ մասին:

«Հավաքականում մթնոլորտը իրար հետ վերաբերմունքի առումով նորմալ է, բայց բոլորս էլ շատ տխուր ենք այս վերջին արդյունքի համար: Սակայն դրա մասին երկար մտածելու ժամանակ չունենք, բոլորս էլ պրոֆեսիոնալ ենք, ոչինչ հետ չենք բերի, նույնիսկ վերլուծելու ժամանակ չկա, պետք է պատրաստվենք առաջիկա խաղին, որպեսզի լավ արդյունք գրանցենք»,- ասաց նա:

Ղազարյանը դիմեց երկրպագուներին ու լրագրողներին՝ խնդրելով միասնական լինել: Նա նշեց, որ անհաջողությունները հաղթահարելու ու առաջ գնալու միակ ճանապարհը միասնականությունն է:

«Հիմա շատ դժվար պահ է: Այս արդյունքի համար չկան 1 կամ մի քանի մեղավորներ: Ուզում եմ բոլորին՝ թե՛ լրագրողներին, թե՛ մեր երկրպագուներին, խնդրել, որ մենք միասին լինենք, որովհետեւ ցանկացած դժվար պահից դուրս գալու համար ընդամենը 1 ճանապարհ գիտեմ՝ միասին լինել»,- ասաց նա:

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը Վանզեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է վաղը՝ հոկտեմբերի 16-ին: Սկսվելու է 20:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3227 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս