Վանեցյանը Մինասյանին ասել է, որ նա կարող է մնալ հավաքականում, բայց նա հրաժարական է տվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իմացել է, որ կարող է շարունակել աշխատանքն իր պաշտոնում, սակայն հրաժարական է տվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա պատմել է, որ մինչեւ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր ընտրվելն այդ մասին խոսել է մարզչի հետ:

«Ես չգիտեմ (խմբ. ինչու է հրաժարական տվել): Նրա հետ չեմ հանդիպել, չեմ խոսել: 1 անգամ հանդիպել եմ մինչեւ ընտրությունները: Զրուցել ենք, ասել եմ, հայտարարել եմ, որ ֆեդերացիան ամբողջ կազմով մնում է աշխատելու: Նա հրաժարական է տվել: Դե, տվել, տվել է»,- ասել է նա:

Վանեցյանը բացասական է գնահատում Մինասյանի քայլը: Վերջինիս իր որոշմամբ կիսատ է թողել աշխատանքը հավաքականում եւ այն շրջանում, երբ թիմն իր համար կարեւոր մրցաշարում՝ Ազգերի լիգայում է հանդես գալիս:

«Իմ՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց 1 օր առաջ անսպասելի հրաժարական տվեց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ինչը շատ բացասական եմ գնահատում, որովհետեւ կիսատ թողնել մրցափուլը եւ հրաժարական տալ առնվազն...»,- ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ը փորձել է հրաժարականի վերաբերյալ պարզել Մինասյանի տեսակետը: Հոկտեմբերի 7-ին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում նրա թիմի՝ «Արարատ-Արմենիայի» հերթական հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա հրաժարվեց խոսել թեմայի շուրջ: Ասաց, որ կպատասխանի գրավոր ուղարկված հարցերին: Հետագայում հեռախոսազրույցում կրկին նշեց, որ անձամբ խոսել չի ուզում եւ կպատասխանի միայն գրավոր: Հոկտեմբերի 9-ին ուղարկված գրավոր հարցերին դեռեւս չի պատասխանել: «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարը, սակայն խոստացել է, որ պատասխան, անպայման կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4400 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս