ՀՖՖ-ն գիտակցում է կազմակերպչական թերությունները, պատրաստվում է ուղղել. Նիկողոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունում է, որ հանդիպումների կազմակերպչական առումով մի շարք հարցերում թերանում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Նա նշել է, որ այդ թերությունները, հատկապես նկատվել են Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի խաղում, որում հայերը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտվեցին 0:1: Դա ազգային ընտրանու առաջին հանդիպումն էր այն բանից հետո, ինչ ֆեդերացիայի ղեկավարությունը փոխվել է:

«Հաղթանակից գլուխը չկորցնել, պարտությունից՝ չընկճվել...

Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ու Հենրիխ Մխիթարյանի առաջնորդությամբ մեր հավաքականի տղաների պատվի ու արժանապատվության վերականգնման խաղ էր, մեր ֆուտբոլում սիրո եւ համերաշխության հաստատման, հանդուժողականության ու հարգանքի հաստատման խաղ էր:

Զուտ կազմակերպչական, ծրագրային, վերլուծական առումով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ ավելի կարեւոր է Ջիբրալթարի հետ խաղը: Հենց այդ խաղում տեսանք բոլոր երեւացող ու անգամ՝ մինչեւ այժմ չարձանագրված խնդիրները: ՀՖՖ-ն առաջիկայում զբաղվելու է մեր ֆուտբոլի հետ կապված մի շարք հայեցակարգերի, ծրագրերի կազմամբ՝ անվտանգության խնդիրներից սկսած մինչեւ ազգային հավաքական: Կազմվելու են հստակ ծրագրեր՝ ժամանակացույցով, ֆինանսական հոսքերով եւ այլն: Դրանք կատարվելու են կետ առ կետ:

Մեր նպատակն է լինելու առողջ, անվտանգ, կենսունակ ֆուտբոլային հասարակություն ունենալը...»,- գրել է նա:

Ջիբրալթարի դեմ խաղի սկզբում սխալմամբ այդ երկրի օրհներգի փոխարեն միացվել էր Լիխտենշտեյնի օրհներգը: Հանդիպման ընթացքում երկրպագուները տրիբունայից շշեր էին նետել խաղադաշտ: Խաղի վերջում էլ քաշքշուկ էր սկսվել ՖԱՖ եւ «Ռեդ իգլզ» ֆան ակումբների միջեւ:

Տպել
1266 դիտում

Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

ՀՀ-ն Մինսկ 2019-ի թիավարությունում որակազրկվել է մարզչի թերացման պատճառով

Իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ-ի ԵԽԽՎ վերադառնալու մասին

ՌԴ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները. Բուրջանաձե

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին. հայտարարություն

Դանակահարություն Արաբկիր վարչական շրջանում. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց գործը քննել դռնփակ. դատարանը մերժեց

Լոռու մարզում կինը ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան. ՔԿ

Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան. փակել են միջպետական ճանապարհը, լարված իրավիճակ է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. պաշտպանը խնդրեց, որպեսզի բժիշկը նրան թթվածին տրամադրի

ՄԱԿ-ը հարցեր է հղել Թուրքիային 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ անվասայլակով բերվեց դատարան

Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը

Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

Ավարտվեց Կոպա Ամերիկա 2019-ի խմբային փուլը

Իտալիան կընդունի 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերը. ՄՕԿ-ը 925 մլն դոլար կտրամադրի

ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ. ՊԵԿ