Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակած ձայնագրությունը, ըստ որի Հրազդանի դպրոցներից մեկի տնօրենն ասում է, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական հանրահավաքին պատրաստ է մոտ 100 մարդու ներկայություն ապահովել, ուղարկվել է Կոտայքի դատախազություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու համար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Այսօր Հանրապետության մի շարք համայնքներում քաղաքապետի արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Արդեն հոկտեմբերի 21-ին կկայանան ընտրությունները: Կարող ենք ասել, որ քարոզարշավը բավական ակտիվ էր ընթանում բոլոր քաղաքներում, սակայն վերջին շրջանում թեկնածուներից ամենաքնարկվածը Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանն է՝ ՔՊ վարչության նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին: Քննարկումները հիմանակնում ծավալվում են Միքայելյանի քարոզարշավի ընթացքում եղած խախտումների եւ վարչական ռեսուրսների չարաշահման շուրջ: Մասնավորապես երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակած ձայնագրությունը բուռն քննադատությունների առիթ դարձավ:
Բացի այս ձայնագրությունը՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Սեւակ Միքայելյանն իր քարոզարշավի ընթացքում խախտել է Ընտրական օրենսգրքի մի շարք կետեր:
Նախ՝ Միքայելյանի նախընտրական քարոզչական պաստառներից փակցվել են նաեւ հասարակական տրանսպորտային միջոցների վրա, ինչն արգելվում է ՀՀ ԸՕ հոդված 21-ի երկրորդ կետի երկրորդ մասի համաձայն:
Հաջորդը՝ Սեւակ Միքայլեյանի նախընտրական շտաբներից մեկը տեղակայված է եղել համայնքապատկան շինության ներսում՝ Ջրառատի թիվ 6 համայնքային գրադարանում, իսկ գրադարանի մուտքի մոտ փակցված է եղել «Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբ» գրությամբ ցուցանակ: Սա եւս արգելվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով:
«Հայկական ժամանակ»-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից տեղեկացավ, որ երեկ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղած խախտումների վերաբերյալ տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո տեղական ընտրական հանձնաժողովը կատարել է շրջայց: Շրջայցի արդյունքում հայտնաբերվել է նշված երթուղին, որի վրա փակցված են եղել Սեւակ Միքայելյանի քարոզչական պաստառները: Դրանք անմիջապես վերացվել են.
«Ամբողջական շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաեւ ոչ թույլատրելի վայրում, օրենքի խախտումով փակցված այլ պաստառներ, որոնք պատկանել են երկու թեկնածուներին էլ: Այդ պաստառները եւս վերացվել են»,-ասաց Մուկուչյանը:
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը։ Թեկնածուների կողմից այդ կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու նպատակով կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի նկատմամբ` տալով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ, որը չի կարող գերազանցել 3 օրը։ Ըստ այդմ, ինչպես մեր զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահը, խախտումներն անմիջապես վերացվել են եւ դրա մասին տեղեկացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ինչ վերաբերում է Սեւակ Միքայելյանի՝ գրադարանի շենքում տեղակայված շտաբին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ տեղական ընտրական հանձնաժողովի պահանջով գրադարանի շենքի մուտքից հեռացվել է նախընտրական ցուցանակը. «Բացի այդ՝ թեկնածուներին մեկ անգամ եւս պարզաբանվել են օրենքի պահանջները, որպեսզի բոլոր կանոնները պահպանվեն: Այսօր եւս նախատեսվում են նման շրջայցներ, եւ խախտումները անմիջապես կվերացվեն»,-մեր զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ տեղական ընտրական հանձնաժողովը եւս ուսումնասիրում է վերոնշյալ ձայնագրությունը, եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես վարույթ կիրականացվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT