Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադևոսյանին: Ամենակարևոր մոտեցումը, որ հատկանշել է Երևանի քաղաքապետը, բնակիչների կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրին քաջատեղյակ լինելն է, ինչն էլ հնարավորություն կտա գտնել ու կիրառել համակարգային լուծումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է ի նպաստ նուբարաշենցիների խնդիրների լուծման, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Վարչական շրջանի հարգելի աշխատակազմ, համոզված եղեք, որ Թելման Թադևոսյանը պատրաստ է ծառայելու Նուբարաշենում ապրող բնակիչներին: Կխնդրեմ, որ օգնեք ձեր նորանշանակ ղեկավարին, որպեսզի բնակիչները գոհ լինեն կատարած աշխատանքից ու կարողանաք ապահովել շարունակական զարգացում: Մեր պետությունը նոր փուլ է մտել, և մեր քաղաքացիները շատ մեծ սպասելիքներ ունեն մեզանից, ուստի, մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Նաև ուզում եմ նշել, որ թե ես, և թե թիմը միայն ողջունում ենք պրոֆեսիոնալներին և բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և պատրաստ են ծառայելու Երևանին ու երևանցիներին՝ միասին մենք կարող ենք նոր արդյունքների հասնել»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է Թելման Թադևոսյանին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է նաև վարչական շրջանում կառուցվող նոր մանկապարտեզի շինարարության ընթացքին:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մանկապարտեզը հնարավորություն կունենա իր հարկի տակ հյուրընկալելու նուբարաշենցի 132 երեխա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3701 դիտում

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Էդ 200 մլն դոլարը պա՞պդ է կտակել, թե՞ Հեյդարն է նվիրել, Քոչարյան. ումի՞ց ես ժառանգել. Մկրտչյան

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից

Դու է՞դ աղջիկն ես, Նա՛ռ, ինչո՞ւ ես քեզ դրել լուզեր քաղաքական թոշակառուի կարգավիճակում․ Հակոբյան

Քոչարյանը 10 տարի որբի հոգեբանությամբ է կառավարել, նա պարտված նախագահ է. Լիլիթ Մինասյան

Մտքեր են փոխանակվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է Աննիտա Դիմիտրիուին

Պուտինն ասաց, որ ավելի շատ սիրում են Մելանյային, քան ինձ. Թրամփ

Բյուրեղավանի վարչական ղեկավարի Կոմունալի բաժնի պետի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել