Երևան
12 °C
Տեղի ունեցածն ինձ համար հեղափոխություն է, ինչո՞ւ, որովհետև ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել՝ մտածելակերպի հեղափոխություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Օրերս Գյումրիի դպրոցներից մեկում էի և 5-րդ դասարանի երեխաներին «Ինչպիսի՞ կերպարն է ձեզ համար ընդօրինակելի» թեմայով շարադրություն էին տվել: Հիշում եմ, թե տարիներ շարունակ ինչ կերպարներ էին բերվում, բայց ինձ ապշեցրեց դպրոցականներից մեկի մոտեցումը՝ չկոռումպացված պաշտոնյա, որովհետեւ, այո՛, մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան: Կոռուպցիան, քաղաքական կոռուպցիան եղել են մեր երկրի սռնին, ողնաշարը»,- ասաց Զոհրաբյանը:
«Ես ուղղակի ապշում էի՝ կարդալով այդ հայտարարագրերը, ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ իրենց զոքանչների, բաջանաղների, բաջանաղների հետ փոխկապակցված անձանց, թե ինչպես է հնարավոր լինել, օրինակ՝ նախարար կամ փոխնախարար, կամ վարչության պետ եւ ունենալ աստղաբաշխական ունեցվածք: Ինձ համար այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է: Եվ ես ինքս չեմ թաքցնում, լինելով երկար տարիներ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, մշտապես հորդորել եմ եվրոպական կառույցներին՝ գումար չտալ նախորդ իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, որովհետեւ դա նշանակում էր, որ դուք տալիս եք գումար գողին, որ ինքը պայքարի իր դեմ, դա հնարավոր չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք չեն մեզ դրսից դոնորներ եւ գումարներ, այլ այստեղ ընդամենը մեկ որոշման խնդիր կա, եւ սա իր համար հեղափոխության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա ասաց, որ համաձայն է այն կարծիքին, որ ունենք ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի հանգուցալուծումը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո, ըստ Զոհրաբյանի, արդեն պետք է հետհեղափոխական փուլից անցնենք կայունացման, եւ իսկապես տնտեսական-քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու փուլին. «Եւ ես վստահ եմ՝ դա անպայմանորեն լինելու է»,- հավելեց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, նա ասաց, որ կարող է հասկանալ ցանկացած քաղաքական մոտիվացիա, բայց երբ, նրա խոսքով՝ քաղաքական ուժը շարժվում է իռացիոնալ տրամաբանությամբ, որի տակ չկա որեւէ տրամաբանություն, այլ կա մանր ներկուսակցական վրիժառություն, այդտեղ քաղաքական ցանկացած դիսկուրս ավարտվում է. «Ես հորդորում եմ սատարել այդ փոփոխություններին, որովհետեւ մենք ուզում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենան բացարձակ լեգիտիմություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT