Երևան
12 °C
Հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մասնակցեցին «Օմնիա Թեք» ընկերության եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված տարածաշրջանում խոշորագույն Մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը: Մայնինգ ֆերմայում տեղադրված 150 հազար համակարգիչ ամսական կարտադրի 35 բիթքոին, որոնցից յուրաքանչյուրի փոխարժեքը միջազգային շուկայում մոտ 6500 դոլար է կամ 3 միլիոն դրամ: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շատ հետաքրքիր է, սակայն կարիք ունի հասկանալու, թե ինչ է բիթքոինը:
«Բիթքոինը ապակենտրոնացված, բոլորի կողմից ապահովվող եւ անանուն փող է: Այսինքն՝ փող, որը պետության մենաշնորհից դուրս է բերված»,- այս մասին մեր զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Մայնինգ ֆերման:
- Կրիպտոարժույթը ենթադրում է հատուկ գործողություններ, որոնք թույլ են տալիս, որպեսզի ինքը գործի, փոխանցումներ իրականացվեն եւ գումարած դրան՝ ստեղծվի նոր բիթքոին: Եթե օրինակ հասարակ դրամը Կենտրոնական բանկը էմիսիա է անում` տպում է նոր փողեր, բիթքոինի էմիսիան կենտրոնացված չի եւ արվում է հենց շնորհիվ մայնինգի: Դա մի կողմից ապահովում է, որպեսզի բոլոր գործարքները իրականացվեն գաղտնագրված անանուն ձեւով, իսկ գործարքը ապահովողները հենց մայներներն են: Դրա դիմաց նրանք տրամադրում են իրենց համակարգչային հզորությունները եւ ստանում են բիթքոիններ: Դա վերաբերում է նաեւ կրիպտոարժույթներին: Այսինքն, մայնինգով կարելի է զբաղվել օրինակ էթերիում կրիպտոարժույթի հետ կապված եւ հարյուրավոր այլ կրիպտոարժույթների հետ կապված, անպայման չի, որ դա հենց պետք է բիթքոինը լինի:
Դա փաստացի մեծ հզորություններ են, որը ներգրավվում է՝ ապահովելու կրիպտոարժույթների աշխատանքը եւ դրա դիմաց ստանում են պարգեւատրում, որը կրիպտոարժույթի տեսքով ստանում է մայնինգ ֆերման: Բնականաբար, ինչքան ավելի հզոր ֆերմա ունես, այնքան քո շահույթն ավելի մեծանում է: Աշխարհում կան շատ մեծ հզորություններ ներգրավված սրա մեջ, կան նաեւ անհատներ, որոնք ներգրավված են եւ կան նաեւ մարդիկ, ովքեր հենց իրենք են ստեղծում նման հզորություններ: Հիմնական այսպիսի լուրջ հզորություններ կան Չինաստանում: Մեզ մոտիկ երկրներից Վրաստանն է, որը մտնում մայնինգ հզորություն ունեցող երկրների թոփ տասնյակի մեջ է: Բնականաբար՝ դա եկամուտ ստանալու միջոց է նաեւ:
Հայաստանում, իհարկե, սա մի քիչ յուրահատուկ է, որովհետեւ օրենսդրական կարգավորումներ չկան: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե հարկայինը ինչպես է հաշվարկելու: Դա նաեւ նախադեպ կդառնա, որովհետեւ իրականում Հայաստանում մայնինգով զբաղվող շատ մարդիկ կան` հիմնականում անհատներ կամ խմբեր, որոնք այդ մայնինգը իրականացնում են սեփական տարածքներում ու իրենք փաստացի ընդհատակում են գտնվում, որովհետեւ չգիտեն՝ ինչպես մտնել օրինական դաշտ:
- Մայնինգ ֆերման ռիսկային տարրեր չի՞ պարունակում:
- Դա ահավոր էներգատար է: Դու պետք է նաեւ կարողանաս ապահովել ջերմահեռացումը, որովհետեւ մեծ քանակի տեխնիկա է աշխատում: Այստեղ կախված է նաեւ կրիպտոարժույթի գներից: Օրինակ անցած տարի, երբ մեկ բիթքոինը 20 հազար դոլարի էր հասնում, բնականաբար՝ մայնինգը շատ շահավետ էր: Հիմա դա այդ շահավետությունը չունի: Բայց, իհարկե, եթե դու միանգամից մեծ հզորություն ստեղծես, կկարողանաս շահավետ աշխատել: Այստեղ լուրջ խնդիրն այն է, որ կարող է կուրսի կտրուկ անկում լինի, ինչը նախօրոք գնահատել հնարավոր չի: Ռիսկայնությունը դա է, որ ներդրումը հնարավոր է հետ չբերես:
- Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ եք տալիս քաղաքացիներին, արժե արդյո՞ք զբաղվել մայնինգով:
- Կրիպտոարժույթներով զբաղվելը շատ ռիսկային է, օրինակ ֆորեքսում դոլար-եվրո տարբերությունների վրա կարողանում են ինչ-որ շահույթ ստանալ` չնայած շատերը կորցնում են, բայց այնտեղ գոնե քաղաքական իրավիճակներից ելնելով կարող ես որոշակի հաշվարկներ անել: Կրիպտոարժույթի դեպքում քանի որ չկա կարգավորող ոչ մի մարմին, իր գինը կարող է կտրուկ ընկնել կամ բարձրանալ ու շատ քիչ անալիտիկներ կան, որ կարողանում են գոնե ինչ-որ չափով կանխատեսել: Խորհուրդ չեմ տա վերջին փողերը վերցնել, դնել այս ամենի մեջ:
- Աշխարհում նման բան ստեղծելու նպատակը ո՞րն էր:
- Ի սկզբանե փորձ է արվել ստեղծելու փող, որը մի քանի կարեւոր հատկություն կունենա: Ինքը կախված չի լինի կենտրոնական բանկից, կամ նմանատիպ ինչ-որ կենտրոնից, որը կարող է էմիսիա անել: Այն անանուն է, թույլ չի տալիս, որպեսզի պետությունը մարդկանց վերահսկի: Այսօր, եթե դու բանկային քարտով գործարք ես անում, ամեն դեպքում թափանցիկ ես լինում ուժային կառույցների համար: Ընդհանուր առմամբ, ստեղծվեց այսպիսի մի անարխիստական տիրույթ փողի հանդեպ, իրենց գաղափարը դա էր, որ փողը մարդկանց ճնշելու մեթոդ է, որ պետությունը մարդկանց ճնշած է պահում, իսկ սա թույլ է տալիս ապակենտրոնացնել փողը: Մայնինգի լավ կողմերից մեկը այն է, որ գործարքը թափանցիկ է, բայց անանուն:
- Ի՞նչ է, վերջիվերջո իրենից ներկայացնում այդքան քննարկվող բիթքոինը:
- Ինքը ապակենտրոնացված, բոլորի կողմից ապահովող եւ անանուն փող է: Այսինքն փող, որը պետության մենաշնորհից դուրս է բերված: Այդ կրիպոանարխիստները տարբեր ուղղություններով փորձում են պետական մենաշնորհների դեմ պայքարել: Կան մարդիկ, որոնք 3D պրինտերներով տպում են զենք եւ այդ ֆայլերը բաց դնում են, որ յուրաքանչյուրը կարողանա տպել զենք, որովհետեւ համարում են, որ պետությունը չպետք է ունենա զենքի մենաշնորհ:
Դրա մի ճյուղից է օրինակ «Վիկիլիքս»-ը: Նրանք կարծում են, որ պետությունը գաղտնի է պահում ամեն ինչ եւ այդ գաղտնիության հիման վրա ստեղծվում է ճնշող համակարգ: Պետք է այնպես անեն, որ պետությունը գաղտնազերծեն: Բիթքոինը այդ ընդհանուր գաղափարի մի ուղղությունն է ստեղծել՝ փող, որը պետության մենաշնորհը չի լինի, այլ կլինի բոլորինը:
- Աշխարհում կա՞ն մարդիկ, ովքեր դոլարով միլիարդատեր են դարձել բիթքոինի միջոցով:
- Կան, հատկապես այն մարդը, որը ստեղծել է, չնայած մինչեւ հիմա հայտնի չէ, թե նա ով է: Նա միլիարդատեր է, նա է ստեղծել առաջին բիթքոինները եւ ունի միլիոնից ավելի բիթքոին: Նրա քսակները բաց երեւում են: Կար վարկած, որ նա մոռացել է իր գաղտնաբառը: Կան էլի մարդիկ, որ ահռելի գումարներ են կուտակել, հիմնականում նրանք են, ովքեր սկզբից են մտել սխեմայի մեջ եւ չնչին գներով են ձեռք բերել:
- Մայնինգ ֆերման Հայաստանին ի՞նչ է տալու:
- Իհարկե, ինքը զուտ ինչ-որ մի բիզնեսի ձեւ է, բայց այստեղ կա մի դրական կողմ: Բիթքոինը նաեւ տեխնոլոգիաներ են, ինչը բիթքոինի հիմքում է ընկած, այդ նույն բլոքչեյնի տեխնոլոգիան այսօր կիրառելի է շատ տեղերում: Օրինակ, Աննա Հակոբյանի բացած հիմնադրամի մուտքերը փորձում են փաստացի բլոքչեյնի վրա նստեցնել: Դրա իմաստը այն է, որ ինքը լրիվ թափանցիկ է եւ հնարավոր չէ այնտեղ կեղծել: Վրաստանում օրինակ՝ կադաստրն է անցել բլոքչեյնի, նույն մեխանիզմն է աշխատում: Դա զրկում է չինովնիկին հետին թվով կեղծիքներ անելու հնարավորությունից: Սա տեխնոլոգիա է, որը մենք կարող ենք կիրառել շատ ուրիշ տեղերում: Այն մեթոդ է, որը կարող է ընտրություններում կիրառվի, բանկային համակարգում, որպեսզի գործարքները ոչ թե օրեր տեւեն, այլ վայրկյաններ: Այսինքն, վերանալով իր փողային հատվածից, իր հիմքում ընկած տեխնոլոգիաները շատ կիրառելի են տարբեր տեղերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT