Ադրբեջանի «սեւ ցուցակը» համալրվում է. Բաքվի հերթական մանիպուլյացիան

Հոկտեմբերի 21-ին Արցախի Շուշի եւ Ֆրանսիայի Սենտ Էտյեն քաղաքների միջեւ ստորագրվեց Բարեկամության հռչակագիր: Հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը եւ Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Հաջորդ օրը Բարեկամության հռչակագիր ստորագրեցին նաեւ Մարտունու շրջանի Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը եւ ֆրանսիական Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։ Ամսվա սկզբում նման հռչակագրեր ստորագրվել էին Ստեփանակերտի եւ Վալանսի, Բերձորի եւ Ալֆորվիլի միջեւ:

Այս իրադարձությունները մեծ աղմուկ բարձրացրեցին հարեւան Ադրբեջանում: Արտաքին գործերի նախարարություն կանչվեց այդ երկրում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն, որին բողոքի նոտա հանձնվեց «Ֆրանսիայի մի շարք ներկայացուցիչների՝ Ադրբեջանի շահերին եւ տարածքային ամբողջականությանը վնասող քայլերի», այդ թվում՝ Սենտ Էտյենի եւ Առնուվիլի քաղաքապետերի Արցախ կատարած «ապօրինի այցերի» առնչությամբ: Ադրբեջանական մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ երկրի իշխանությունները նաեւ մտադիր են Սենտ Էտյենի քաղաքապետին ներառել «սեւ ցուցակում» եւ արգելել նրան մուտք գործել Ադրբեջան:

Վերջին ամսվա ընթացքում սա կլինի «սեւ ցուցակի» համալրման արդեն երրորդ ալիքը: Մինչ այդ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 3 անդամի «սեւ ցուցակում» ներառելու մտադրության մասին, քանի որ վերջիններս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին այցելել էին Արցախ: Դրանից հետո Ադրբեջանում «անցանկալի անձանց» ցուցակը համալրվել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Արցախ այցելած ռուս կին գործիչներով: «Սեւ ցուցակում» էին հայտնվել, մասնավորապես, Պետդումայի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Սվետլանա Ժուրովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան եւ «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերը:

Ադրբեջանի «սեւ ցուցակը» հրապարակվել էր 2013 թ. եւ ներառում էր 330 մարդ, որոնց թվում կային ականավոր քաղաքական եւ մշակութային գործիչներ տարբեր երկրներից, որոնց թվում Ֆրանսուա Ռոշբլուանը, որը հոկտեմբերի 21-ին ներկա էր Բարեկամության հռչակագրի կնքմանը: 2015 թ. հոկտեմբերին ցուցակը ներառում էր արդեն 501 քաղաքացու 49 երկրից: Ընդ որում, նրանցից 133-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին: Այս տարվա հոկտեմբերի սկզբին Ադրբեջանում «անցանկալի անձ» էին արդեն 700-ից ավելի քաղաքացիներ: «Սեւ ցուցակի» գոյության ընթացքում դրանից դուրս գալու խնդրանքով Ադրբեջանի իշխանություններին է դիմել ընդամենը 6 հոգի:

«Սեւ ցուցակի» տարեցտարի ընդլայնումը ցույց է տալիս պաշտոնական Բաքվի քաղաքականության անարդյունավետությունը: Թերեւս, հենց այդ պատճառով է Ադրբեջանը փորձում այլ դիվիդենտներ շահել ստեղծված իրավիճակից՝ հաճախ չգիտակցելով, որ անցնում է թույլատրելիի սահմանը:

Հոկտեմբերի սկզբին Բարեկամության հռչակագրերի ստորագրմանը պաշտոնական Բաքուն պատասխանել էր չափազանց կտրուկ: Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ իր վրդովմունքն էր հայտնել առ այն, որ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները չեն հետեւում «Ֆրանսիայի ներքին գործերի եւ արտաքին գործերի ու Եվրոպայի հարցերով նախարարների ստորագրած փաստաթղթի» դրույթներին: Խոսքը մայիսի 24-ին ստորագրված շրջաբերականի մասին է, որով նախարարները հստակեցնում են Ֆրանսիայի ՏԻՄ ղեկավարների արտաքին գործունեության սահմանները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն յուրովի է մեկնաբանել այդ փաստաթուղթը՝ նշելով, որ դրանով ՏԻՄ ղեկավարներին «արգելվում է այցելել, համատեղ միջոցառումներ անցկացնել կամ որեւէ տեսակի համաձայնագրեր կնքել Ֆրանսիայի կողմից չճանաչված անջատողական վարչակարգերի հետ»:

Հոկտեմբերի 21-22-ին կնքված հռչակագրերին նույն ոգով է անդրադարձել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարություններն այն մասին, որ «պետությունը չի կարող խառնվել քաղաքապետարանների գործերին՝ սուտ է»: Նա եւս վկայակոչել է մայիսի 24-ին ստորագրված փաստաթուղթը՝ ապատեղեկատվություն որակելով «Ֆրանսիայի ԱԳՆ-ի արդարացումները»:

Ակնհայտ է, որ այս հայտարարություններն ուղղված չեն Ֆրանսիայի իշխանություններին, որոնք տեղյակ են սեփական օրենսդրությունից եւ դրանից բխող կարգավորումներից: Տվյալ դեպքում վերոնշյալ շրջաբերականում առկա կարգավորումներով իրոք արգելվում է համաձայնագրեր ստորագրել «Ֆրանսիայի կողմից չճանաչված՝ անջատողական կամ ինքնահռչակված» տարածքային միավորների հետ: Արտերկրյա տեղական ինքնակառավարման մարմինների հետ ստորագրվող «զարգացման կամ հումանիտար բնույթի» համաձայնագրերը շարունակում են մնալ ֆրանսիական ՏԻՄ ղեկավարների հայեցողության ներքո: Այսինքն, Ֆրանսիայի օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց կլիներ, եթե հռչակագրեր ստորագրվեին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, այլ ոչ թե քաղաքների:

Պարզ է նաեւ այն, որ ադրբեջանական հռետորաբանության հասցեատերը հայկական կողմը չէ, որին, անկեղծ ասած, հետաքրքիր չեն Ադրբեջանի մանիպուլյացիաները: Երրորդ երկրի օրենսդրական ակտերի մանիպուլյացիոն մեկնաբանություններն, ամենայն հավանականությամբ, ուղղված են ներքին լսարանին՝ ադրբեջանական հասարակության շրջանում ակամա բացասական վերաբերմունք առաջացնելով ցանկացած երկրի նկատմամբ, որի գործողությունները որեւէ կերպ կարելի է հայամետ անվանել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2809 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի