ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ հանձնաժողովի նիստերը հնարավոր է լինեն ամեն օր

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

«Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է շատ ինտենսիվ գործընթաց իրականացնենք, որովհետեւ այդ գործընթացի արդյունքը բոլորիս է պետք է՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հետեւանքներից»,- ասաց Կոստանյանը:

Ըստ նրա՝ ամենօրյա ռեժիմով աշխատելու պարագայում կկարողանան հնարավորինս արագ ձեռք բերել այն տեղեկություններն ու տվյալները, որոնք հնարավորություններ կտան ճիշտ հետեւություններ անել:

Հարցին՝ ովքեր են լինելու այն պաշտոնյաները, որոնք առաջինն են հրավիրվելու հանձնաժողովի նիստերին, Կոստանյանը պատասխանեց. «Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր անձի հրավիրման անհրաժեշտությունն ու հաջորդականությունը բխում է մեկի տրված տեղեկություններից»:

Կոստանյանը նշեց, որ օրենքով պետական պաշտոնյաները պարտավոր են ներկայանալ, իսկ ոչ պաշտոնյաները իրավունք ունեն չներկայանալու: Հիշեցմանը՝ ԱԱԾ պետն արդեն հայտարարել է, որ այս գործը բացահայտված է, Կոստանյանն արձագանքեց. «Քրեական գործին ծանոթ չեմ, որ ասեմ՝ բացահայտվել է, թե՝ ոչ: Նշեմ, որ ես ՔԿ-ի քննության նկատմամբ ունեմ վստահություն, բայց դա չի նշանակում, որ մենք մեր լիազորությունները չենք իրականացնելու»:

Կոստանյանը նշեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ նիստեր կհրավիրեն: Հարցին՝ շուտով քարոզարշավ է սկսվելու եւ հնարավոր է, որ հանձնաժողովի անդամները ներգրավված լինեն կուսակցական աշխատանքների մեջ, այս դեպքում ի՞նչ է լինելու հանձնաժողովի աշխատանքների հետ, Կոստանյանը պատասխանեց: «Եթե քվորում չեղավ, ապա հանձնաժողովը չի կարող գործել: Քվորումի համար պետք է 6 պատգամավոր»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2270 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ