Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 20-ի համարում
Առաքելը, որը վերջին հինգ տարիների ընթացքում քարանձավներում է բնակվել՝ «իր Աստվածը որոնելով», իմանալով հայերի կոտորածների մասին, վերադառնում է տուն, որտեղ ողջ է գտնում միայն փոքրիկ Առաքելին, որը, ինչպես հետո պարզվում է, իր եղբորորդին է, եւ դայակ Սեդային, որին սիրում է: Երեխային իր անունով են կնքել, քանի որ իրեն «հրեշտակ դարձած» էին կարծում: Իսկ փոքրիկ Առաքելն ու Սեդան փրկվել էին միայն այն պատճառով, որ Առաքելի հայրը նրանց «դեղատուն ղրկած էր»: Եվ ահա նրանք երեքով թափառում են լեռներում ու անտառներում, որից հետո հիվանդ Առաքելը երեխային ու Սեդային փրկարար նավ է նստեցնում, իսկ ինքը՝ մնում: Գրեթե սա է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Առաքել» ֆիլմի հիմնական սյուժեն:
Այն բավականին միօրինակ ու ձգձգված է, բավականին կցկտուր, եւ վստահաբար ասել, թե Հայոց ցեղասպանության մասին ոչ մի տեղեկություն չունեցող մարդու համար ֆիլմը դիտելուց հետո ամեն ինչ պարզ կդառնա, թերեւս հնարավոր չէ: Ֆիլմի ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, որը նաեւ սցենարի համահեղինակն է եւ գլխավոր դերակատարը, այդ կարծիքին չէ: Նա համարում է, որ դրա համար պարտադիր չէ ցույց տալ, թե ինչպես է թուրքը կտրում հայի վիզը, ինչպես է բռնաբարում հայ կանանց: Բացի սպանված մարդկանցով մի քանի տեսարաններից, ցեղասպանությունը բացահայտող երկու-երեք նախադասություն է ասվում. «Թուրքը ամենքը...»,- սկսում է Սեդան, իսկ Առաքելը չի թողնում շարունակել. «Գիտեմ, ամեն բան գիտեմ»:
Սեդան, որի դերակատարը (եւ ֆիլմի սցենարի համահեղինակը) Կարինե Ջանջուղազյանն է, կարդում է նաեւ Թալիաթ փաշայի նամակը, որը պարզ չէ, թե ինչպես՝ հայտնվել էր Առաքելի մոտ, ու բարձրաձայնում է նամակի տողը՝ ոչ մեկ հայ... Սեդան երեխային բացատրում է նաեւ, որ իրենք տուն չունեն, եւ որ թուրք ասկյարը այրել է իրենց տունը: «Առաքել» ֆիլմը բավական հարուստ է սիմվոլներով. երկու Առաքել, հաճախակի ցուցադրվող ամպեր, «որոնք մի օր անպայման պետք է բացվեն», խաչված գառ, այբուբենի «զինվորիկներ», խաչ ու պարսատիկ: Վերջին երկուսն ամբողջ ֆիլմի ընթացքում անընդհատ փոքրիկ Առաքելի ձեռքին են, որի դերասանն, ի դեպ, Զոհրապ Բեկ-Գասպարենցի որդին է: Սակայն, ըստ ռեժիսորի, ֆիլմի՝ սիմվոլներով հարուստ լինելը չի նշանակում, թե Եղեռնը մեզանում սիմվոլի է վերածվել: Ռեժիսորը նշում է, որ խաչն ու պարսատիկը՝ երկուսն էլ զենք են, եւ որ դրանք անընդհատ պետք է հայի ձեռքին լինեն: Միեւնույն ժամանակ ֆիլմի միջով կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ «սա դատը Աստվածը պիտի ընե»: Ռեժիսոր Բեկ-Գասպարենցն ասում է, որ իր ֆիլմը նաեւ կինոնկար է աղանդների դեմ:
«Առաքել»-ի լուռ հատվածի մասին խոսելիս ռեժիսորը չբացառեց, որ այն չափից ավելի երկարացված է: Սարերում գտնվող Առաքելի մեջ հիշողություններ է արթնացնում երեխայի պոկած եւ Սեդային նվիրած մեկ մանուշակը: Նա մտաբերում է, թե ինչպես էր ինքը, մանուշակների փունջը ձեռքին, վազելով բարձրանում տան աստիճաններով եւ սենյակի դռները բացելով՝ կարկամում: Իսկ նրա եւ սենյակում գտնվող մարդկանց միջեւ հայացքների լուռ փոխանակությունը տեւում է մի ամբողջ երկու-երեք րոպե: Սակայն ֆիլմը դիտողների համար այդպես էլ չի պարզվում, թե Առաքելը որտեղից էր գալիս, ինչ տեսավ այդ սենյակում եւ ինչու արտասվախառն աչքերով «գլուխը կորցրած» փախավ: Ահա այդ տեսարանի ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում, որտեղ այս օրերին օրական երկու անգամ ցուցադրվում է ֆիլմը, սկսում են շշուկներ լսվել, եւ դրանք աստիճանաբար վերածվում են մի քիչ ավելի բարձր ձայների:
Ահա այդ տեսարանի ժամանակ էր, որ հանդիսատեսներից երկուսը ձանձրացած դուրս եկան դահլիճից. «Ավելի լավ է գնանք «Կուբը» նայենք»: Սակայն հանուն օբյեկտիվության պետք է նշել նաեւ, որ այդ նույն դահլիճում, այդ նույն ֆիլմի ընթացքում լսվում էր նաեւ այսպիսի արտահայտություն. «Խունկի հոտը զգացի՞ր»: «Առաքելը» դիտողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն շատ սուղ միջոցներով է նկարահանվել: 21-րդ դարում ստեղծված ֆիլմում հաճախ չէ, որ կարելի է շարժվող կադր տեսնել: Ռեժիսորը հաստատում է, որ «Առաքելի» վրա ծախսված գումարները ծիծաղելի են՝ մոտավորապես 100 հազար դոլար: Իսկ նկարահանումներն Արեւմտյան Հայաստանում չեն կատարվել, այլ Լուռու մարզում, Գյումրիում, Սեւանում եւ Երեւանում: «Առաքելը», որը նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակին, Զոհրապ Բեկ-Գասպարենցի առաջին լիամետրաժ կինոնկարն է: Մինչ այդ նա երկու կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնք կոչվում են «Գնա խաղաղությամբ» եւ «Համբուրգեր»:
Աննա Զախարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT