Գորիսի քաղաքապետարանում ավագանու ծեծված անդամի դեմքին վնասվածքներ են եղել. քաղաքապետը պնդում է՝ տենց բան չկա

Սյունիքի մարզում հարցերը ծեծի միջոցով լուծելու արատավոր պրակտիկան, կարծես դեռ չի վերացել: Երեկ մամուլը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ըստ այդմ՝ այդ օրը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որ վերջինս ուշաթափվել է:

Այս դեպքը, սակայն, փորձ է արվում կոծկել, ինչպես նախկինում փորձ էր արվում կոծկել Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի եւ կամ նրա մերձավորների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները: Սա փոքր ինչ նման է 2015 թվականի մայիսի 2-ին «Սդղի գյոլում» տեղի ունեցած աղմկոտ դեպքին. այդ օրը Լիսկայի մերձավորները դաժան ծեծի էին ենթարկել Զաքարյան եղբայրներին: Ծեծի հետեւանքով տուժողը ծանր վնասվածքներ էր ստացել, հեռացրել էին նրա աչքը: Դեպքից հետո Զաքարյան եղբայրներն ու հարազատները պնդում էին, թե ծեծի հեղինակները Լիսկայի մերձավորները չեն, հետո հակառակ պնդում արեցին, ինչից հետո Լիսկայի որդի Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց: Որոշ ժամանակ հետո, սակայն, Զաքարյանները «փոշմանել էին», այս անգամ էլ հայտարարելով, թե Խաչատրյանը չի եղել ծեծի ենթարկողների մեջ, ինչն էլ պատճառ դարձավ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու:

Այս դեպքում եւս դեպքից տուժած ավագանու անդամ, ՀՀԿ-ական Լյովա Արզանյանը չի բողոքում, պնդում է, թե ծեծ չի եղել: Չնայած այդ պնդումներին Արզանյանը արդեն քանի օր է՝ Ներքին Խնձորեսկում գտնվող իր տուն չի այցելում. եկել է Երեւան:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Գորիսի քաղաքապետի եւ ավագանու անդամի մասնակցությամբ հնարավոր է՝ վիճաբանություն է տեղի ունեցել: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում: Տեղեկացանք, որ երկվա դրությամբ ոչ քաղաքապետն էր հրավիրվել բացատրություն տալու, ոչ էլ՝ ծեծի ենթարկված ավագանու անդամը:

Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից: Մամուլի պատասխանատու Արմինե Առաքելյանը, սակայն, մեզ տեղեկացրեց, թե մարզպետը ասելիք չունի, չի ցանկանում խոսել ու հարցերն ուղղենք իրավապահներին: Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էլ մեր զրույցում ասաց, որ ծեծկռտուքի մասին տեղեկացել է թերթերից: «Ավագանու անդամի հետ չեմ կարողացել կապ հաստատել, կապ եմ հաստատել իր հայրիկի հետ, որը պնդել է, որ ամեն ինչ նորմալ է: Խնդրել եմ՝ եթե կա խնդիր, ինչո՞ւ ոստիկանություն չեն դիմում, պատասխանել է, որ ոստիկանություն դիմելու խնդիր չկա: Հետո մարզպետն այդ հարցով խորհրդակցություն է ունեցել Գորիսի քաղաքապետարանում»: Նշենք, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել դեպքից մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 24-ին:

Հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքն այս դեպքով, փոխմարզպետն ասաց, որ եթե այս տեղեկատվության մասին առաջինը տեղեկանում են մամուլից, ոչ թե՝ ոստիկանությունից, ապա արդեն մտահոգիչ է: «Վարչապետի պաշտոնակատարը մի քանի օր առաջ Ազգային ժողովում նշեց, որ հեղափոխությունն իսկապես խնդիր ունի Սյունիքում ամրապնդվելու, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ Սյունիքում ցանկացածի իրավունք պաշտպանված լինի»,- մեր հարցին ի պատասխան ասաց Նարեկ Բաբայանը:

Ծեծի ենթարկված ավագանու անդամ Լյովա Արզանյանի հայրը՝ Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանը, մեր զրույցում չհերքեց, որ վիճաբանություն եղել է քաղաքապետարանում: Ավելին՝ հայտարարեց, որ այդ օրը որդու դեմքին վնասվածքներ է նկատել. «Աչքի տակը կապտուկ կար, դեմքի շրջանում ճղած վերքեր կային»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնը ասել է նաեւ իրենց բնակարան այցելած իրավապահներին: Հայրը սակայն, նշեց, որ որդին պնդում է, թե ծեծի չի ենթարկվել, իսկ դեմքի շրջանում վնասվածքն էլ ստացել է սերմնազատիչից: «Ես անձամբ էնտեղ ո՛չ եղել եմ, ո՛չ էլ տղաս ինձ որեւէ բան է ասել: Երբ ասացի՝ դեմքիդ ինչ է եղել, ասաց՝ սերմնազատիչին եմ կպել հետո էլ ուրիշից լսեցի: Քանի օր է տուն էլ չի գալիս: Ինքը անձամբ բացատրություն չի տվել, հրաժարվել է»,- պատմեց Արզանյանը: Մեր հարցին, թե ինչ պատճառով է որդին հրաժարվում բացատրություն տալ, հնարավո՞ր է՝ վախեցրել են կամ սպառնացել, նա պատասխանեց, որ չի կարող ասել. «Ինքը վատ բնավորություն ունի, իր անձնական գործերով մեզ հետ չի կիսվում»: Մյուս հարցին, թե նախկինում եւ հիմա ինչ հարաբերությունների մեջ է որդին քաղաքապետի հետ, Արզանյանը պատասխանեց. «Երբ Փաշինյանը եկավ մեզ հետ հանդիպելու (Սյունիքի մարզպետարանում) ես անձամբ Խնձորեսկի համար բողոք ներկայացրեցի, որ երթուղային չկա, չեն հետեւում, ինքն էլ հերքեց, ես էլ հարցրի, երթուղային գյուղում մտնո՞ւմ է, ասաց՝ ոչ, ճանապարհները լա՞վ է, ասում՝ ոչ: Բա էս չէ, էն չէ:  Դրա շուրջ էլ հետո եղել է»:

Նշենք, որ ըստ հրապարակումների՝ դեպքի օրը Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ է արել, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով, ապա հետաքրքրվում Գորիս համայնքի վաճառված հողերով, թե ինչպես է եղել, որ քաղաքապետի մտերիմներն են այդ հողերը գնել եւ նման այլ հարցեր: Այս հարցերի արդյունքում ավագանու եւ քաղաքապետի խոսակցությունը թեժացել է, որից հետո էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը:
Մարտուն Արզանյանը նաեւ զայրացավ այն հրապարակումներից, որտեղ նշված է, թե որդին կենցաղային հարցերի շուրջ է վիճաբանության մեջ ընկել: «Ընդհանրապես իմ տղան նման հարցեր չի ունեցել, ինքը կյանքում կենցաղային հարցով չի դիմի ո՛չ քաղաքապետին, ո՛չ՝ որեւէ մեկին...: Ինքը հրաժարվում է, ասում է՝ ինձ չեն խփել, ծեծ չի եղել, ես ի՞նչ կարող եմ ասել: Քաղաքական պրոցեսներին էլ ընդհանրապես չի խառնվում, չնայած նրան, որ ընտրություններին առավելագույն ձայները ինքն է ստացել, վատ են զգում երեւի:

15 ավագանին էլ ուզում է հերքի դա, իրենց գործն է, բայց ես վնասվածք եմ տեսել, բայց ով է արել, որտեղ, դա չեմ կարող ասել»,- ասաց նա՝ այդպես էլ հստակ չպատասխանելով՝ տեղի ունեցածը ծեծկռտուք է եղել, թե պարզապես վիճաբանություն: «Երեւան տուն ունենք, կարող է էդտեղ է, զանգում եմ էլ չի պատասխանում, ընկերոջից եմ տեղեկացել, որ ասել է՝ ես Երեւան եմ գնում»,- եզրափակեց նա:

Սույն դեպքի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

- Պարոն Առուշանյան, ինչո՞ւ եք ծեծել ավագանու անդամին, համենայնդեպս մամուլում այդպիսի հրապարակումներ կան:

- Այդ օրվա ավագանու նիստը դուք կարող եք համայնքապետարանի պաշտոնական էջում տեսնել ուղիղ եթեր է եղել, ամեն ինչ իր բնականոն հունով է գնացել, որեւէ դեպք չի եղել, սրան ուղղակի հումորով եմ նայում: Ավագանու որեւէ անդամի հետ թեկուզ աննշան կոնֆլիկտ չի եղել:

- Խոսքը ոչ թե նիստի ընթացում տեղի ունեցած դեպքի մասին է, այլ՝ ընդմիջման ժամանակ միջանցքում կամ ձեր աշխատասենյակում տեղի ունեցածի:

- Ես ամբողջական նկատի ունեմ, որեւիցե միջադեպ այդ օրը տեղի չի ունեցել, որեւէ ավագանու անդամի հետ, ու ոչ միայն այդ օրը այլ՝ առհասարակ: Ես 11 ամիս է՝ աշխատում եմ որպես համայնքի ղեկավար, 11 ամսվա մեջ որեւիցե միջադեպ տեղի չի ունեցել:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ավագանու անդամը դեմքի շրջանում վնասվածք ստացել:

- Իսկ ո՞վ է ասում, որ ավագանու անդամը դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Ես նման տեղեկություն չունեմ, որ ավագանիներից որեւէ մեկը դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Տենց բան չկա, չի էլ եղել, որ նման բան լինի:

- Հայրը մեր զրույցում ասաց, որ որդու աչքի տակ կապտուկ է նկատել, ինչպես նաեւ այլ վերքեր եւս:

- Ես չգիտեմ՝ հայրն ինչ է ասել, բայց համենայնդեպս ավագանու նիստի ժամանակ բոլոր ավագանիների մոտ ամեն ինչ նորմալ է եղել:

- Նիստի ժամանակ, իսկ նիստից հետո՞:

- Նիստից հետո էլ որ համայնքապետարանից գնացել են, բոլորը ողջ եւ առողջ են գնացել, ասեմ ավելին՝ Գորիսը փոքր քաղաք է, մենք այսպես ասած՝ մի ընտանիքի սկզբունք ենք որդեգրել եւ այդ նույն ձեւ ապրում ենք, մեր մոտ նման խնդիրներ չկան եւ ավագանիների մեծ մասի հետ շատ ջերմ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք:

-Այդ օրը վիճաբանությո՞ւն էլ չի եղել:

- Ոչ, չի եղել ոչ մի բան չի եղել, ախր: Նախ, ես ինքս կարծիք ունեմ եւ սիրում եմ այն տեսակին, որն ունի կարծիք: Մեր ավագանիները մնացած համայնքների ավագանիների պես չեն, որ ներկա բացակ են անում ու վերջ, մեր մոտ այդպես չէ, կարծիք են ասում, իրենց դիտարկումներն են ասում, քննարկում եւ այլն եւ այլն, բայց վեճի նման երեւույթ չկա: Ես հակված եմ կարծինք լսելու:

- Համամիտ չե՞ք, որ առանց ծուխ կրակ չի լինում: Ինչո՞ւ պետք է հորինեին:

- Որոշ լրատվականներ արդեն այնքան են առանց ծուխ ինչ-որ կրակներ սարքել... նորմալ է, երկու, երեք ամիսը մեկ Գորիսի հետ կապված ինչ-որ նյութ են տարածում, առավելեւս՝ իմ անձի հետ կապված, նորմալ է, կարեւորը, որ իրականում նման բան գոյություն չունի:

- Պարոն Առուշանյան, տուժածը չի բողոքում, հնարավոր է՝ դուք եք...

- Ախր, որ բան չի եղել, գնա, ինչի՞ց բողոքի:

- Բա վնասվածքները ինչպե՞ս են առաջացել:

- Չգիտեմ, չեմ պատկերացնում՝ դուք ինչի մասին եք խոսում, չեմ կարծում, որ նման բան եղել է, որ ինքը դեմքին նույնիսկ մի փոքր վնասվածք ունենա, այդպիսի բան չկա: Բոլոր ներկաներին զանգեք, հարցրեք, ես ինչ-որ արդարանալու բան չունեմ, ձեր հարցերին էլ պատասխանում եմ, որպեսզի մեր ազգաբնակչությունն էլ ամբողջությամբ տեղեկացված լինի: Նման բան չկա, գոյություն չունի:

- Հարցս շարունակեմ, հնարավո՞ր է, որ դուք եք ստիպել, վախեցրել, սպառնացել որ...

- Մեր ավագանիների մեջ այնքան ուժեղ տղաներ կան, համայքնում շատ հայտնի անունով տղաներ, որ ոչ թե ես, այլ երբեք կյանքում որեւիցե մահկանացու նրանց չի կարող ինչ-որ բան ստիպել կամ վախեցնել:

- Գաղտնիք չէ, որ մարզում նախկին մարզպետի մերձավորները քաղաքացիների են ծեծի ենթարկել:

- Ես շատ վատ եմ ընդունում, նախկինում վատ եմ ընդունել, եթե նախկին մարզպետ ասելով դուք Լիսկային նկատի ունեք, Լիսկան էդքան չկար, որ կարար սյունեցուն ծեծեր եւ ինքը անպատիժ մնար եւ եթե ինքը մեր քաղաքացիներից որեւէ մեկին նման վնասվածք պատճառեր, հավատացեք, որ 10 անգամ ավել մենք էլ իրենց ենք վնաս տվել: Նման բան չկա եւ խնդրում եմ էդ նախադասությունները, որ Սյունիքում վախի մթնոլորտ է... նման մահկանացու գոյություն չունի, որ գորիսեցու ուժեղ կամքին հակառակ ինչ-որ բան է արել ու մարսել է, չկա նման բան, երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել եւ լիսկայանմանները առհասարակ ոչ էլ կարող են նման բան...:

- Դուք ասում եք, թե Սյունիքի նախկին մարզպետի մերձավորների կողմից երբեք ոչ մի սյունեցի ծեծի չի՞ ենթարկվել: Իսկապե՞ս:

- Ես ոչ թե ասում եմ՝ տեղի չի ունեցել, այլ նկատի ունեմ, որ եթե նրա մերձավորները, նա ինչ-որ քաղաքացիների վնաս են տվել, եթե, օրինակ, Պողոս Պողոյանին մատով դիպչել են, ուրեմն իմացեք, որ գորսիցերին էլ իրենց բռունցքով են դիպչել:

- Դուք, այնուամենայնիվ, պնդում եք, թե ավագանու անդամին ծեծի չե՞ք ենթարկել:

- Ես չեմ պնդում, այդպիսի բան չի եղել, որ ես պնդեմ, ուղղակի հումորով եմ դրան վերաբերվում:

- Ոստիկանություն հրավիրվե՞լ եք, բացատրություն տվե՞լ եք, թե՝ ոչ:

- Դեռ ոչ, գիտեմ, որ այս պահին ավագանու անդամներն են այնտեղ:

- Գորիսում բոլո՞ր հարցերն են նման մեթոդներով լուծվում: Ի վերջո հայրը պնդում է, որ որդու դեմքին վնասվածքներ է նկատել, այդ դեպքում, որպես քաղաքապետ, չե՞ք հետաքրքրվել՝ որտեղ է այդ վնասվածքը ստացել, եթե պնդում եք, որ դուք չեք հեղինակը:

- Ես տեղեկացված եմ, որ որեւէ միջադեպ ավագանու անդամի եւ որեւէ մեկի հետ չի եղել վերջին մեկ ամսվա ընթացքում, իսկ թե ձեզ ինչ ինֆորմացիա են տվել, ես դա չգիտեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6114 դիտում

Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո

Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել

Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ

Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար

Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել

Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը

«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում

Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան

Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին

Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն

Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով

Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել

Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան

Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը

Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը

Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Ողբերգություն, որն արժեցել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանք և չպետք է մոռացվի. Իտալիայի փոխվարչապետ

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական. Զախարովան՝ 1915-ի իրադարձությունների մասին

Այս nղբերգnւթյունը հիշեցնում է անմեղ մարդկանց տառապանքներ պատճառելու՝ չարդարացված լինելու մասին. ՄԹ դեսպան

Խունկ ու աղօթք ձեր յիշատակին. պոլսահայ երգչուհի Սիբիլի գրառումը

«Մեզ կօգնեն» կործանիչ գաղափարն արդեն զգացել ենք մեր մաշկի վրա, պիտի կառուցենք անվտանգ միջավայր. Դանիելյան

Տեղ համայնքի հերոսների պուրակում ծաղիկներ են խոնարհվել, կատարվել է հիշատակի միջոցառում. տեսանյութ

Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ

Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը. Հունաստանի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի դեսպանն ապրիլի 24-ի տարելիցի մասին հայերեն գրառում է կատարել

Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության, անարդարության և ագրեսիայի զոհերն աշխարհում. Լիբանանի նախագահ