Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ նոյեմբերի 11-ին նախատեսված համաժողովը չեղարկվել է: Փոխարենը լինելու է ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցելու են մոտավորապես 250 հոգի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Խորհրդի նիստն ավելի արդյունավետ է, նեղ կազմ չի լինելու, 250 հոգի մարդ է լինելու»:
Տեղեկություններ կան, որ այդ համաժողովի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն ընտրվելու է կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Էդուարդ Շարմազանովն այդ տեղեկությունները չհերքեց, բայց եւ ուղիղ պատասխան էլ չտվեց: «Վիգեն Սարգսյանը կարողա՞ այլ կուսակցությունից է: Վիգեն Սարգսյանը մեր կուսակցականն է, չենք քննարկել, կքննարկենք՝ կտեսնենք: Նման որոշումները խորհրդի նիստով ենք իրականացնում: Կուսակցութան նախագահի տեղակալներն ընտրվում են խորհրդի նիստով: Ցանկացած խորհրդի նիստով կարող ենք ընտրել»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը չցանկացավ մանրամասնել, թե ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու: Առաջարկեց սպասել նիստին: «Իմ քարտերն ինչո՞ւ պետք է բացեմ: Մենք Ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրարշավ ենք իրականացնելու, իսկ հիմա էլ աշխատանքային մթնոլորտ է: Թե ով է լինելու առաջին համարը՝ քննարկումներից հետո կլինի»,- նշեց Շարմազանովը եւ անդրադառնալով մեր հարցին, թե շրջանառվում է, որ ՀՀԿ-ի ցուցակը Վիգեն Սարգսյանն է գլխավորելու, ասաց. «Լավ է արվում շրջանառվում է, ի՞նչ եք ուզում: Վիգեն Սարգսյանն էլ է հնարավոր, Արմեն Աշոտյանն էլ է հնարավոր, Արփինե Հովհաննիսյանն էլ է հնարավոր, Վահրամ Բաղդասարյանն էլ է հնարավոր, բայց չենք քննարկել հարցը»:
Տեղեկություններ կան, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես հրաժարվել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Փոխարենը Վիգեն Սարգսյանն առաջադրվելու է Արաբկիր, Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններից՝ Մարգարիտ Եսայանի հետ: Կենտրոն-Էրեբունին փակելու է Արմեն Աշոտյանը, Շարմազանովը եւ Վահրամ Բաղդասարյանը փորձելու են ձայներ հավաքել Լոռու մարզում: «Հանդիպել եմ տիկին Հովհաննիսյանի եւ պարոն Հարությունյանի հետ, երկուսի տրամադրություններն էլ բարձր էին: Ռեյտինգայինի հետ կապված՝ բոլորս առաջադրվելու ենք, կարող է մեկ-երկու բացառություն լինի, բայց ովքեր լինելու են համապետական ցուցակում, լինելու են նաեւ տարածքային ցուցակներում՝ հատկապես առաջին տասնյակը»:
ՀՀԿ-ական նախկին ռեյտինգային պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին: Նրանք այն թեկնածուներն են, որոնք նախորդ ընտրություններին տասնյակ հազարավոր քվեներ էին ապահովել ՀՀԿ-ի համար: Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ եթե այս թեկնածուները չլինեն, ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ՞: «Եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է 50+1 հավաքի, ուրեմն խնդիր է, եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է լինի 2-րդ ուժը, ապա խնդիր չէ: ՀՀԿ-ն այսօր ունի լուրջ ներուժ, որ Նիկոլ Փաշինյանից հետո պետք է լինի երկորդ ուժը: Մեր պայքարը դրա համար է, որ մենք լինենք 2-րդ բեւեռը խորհրդարանում»,- ասաց նա:
ՀՀԿ-ի մահը գուժողներին Շարմազանովը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ի դարդերը թողնեն եւ «իրենց լացը լացեն»: Օրեր առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ Շարմազանովին, Աշոտյանին Սամվել Ալեքսանյանն է անցկացրել խորհրդարան՝ հազարավոր քվեներ ստանալով: Էդուարդ Շարմազանովը գործնկերոջը հակադարձեց. «Լենա Նազարյանը, եթե ամեն ինչով պարտական է Նիկոլ Փաշինյանին, ապա Շարմազանովը պարտական է միայն Աստծուն եւ իր ծնողներին: Հերիք է, որ Նիկոլ Փաշինյանի թիկունքում աչոկներ հավաքեն: Փաշինյանի շողքի տակ դարձել են հերոսներ ու հայտարարում են՝ սա կընտրվի, նա չի ընտրվի: Դուք ձեզնից քաղաքական զրո կապիտալ եք ներկայացնում: Նիկոլը չլինի, մի շաբաթ այդ տղան գրիպ ընկնի, բոլորով կկորեն քաղաքական դաշտից»:
2013 թվականին ՀՅԴ-ական գործիչ Վահան Հովհաննիսյանն, ԱԺ-ում դիմելով ՀՀԿ-ականներին, ասել էր, որ եթե չլինի նախագահը, վարչապետը եւ մյուս լծակները, ապա իրենք չեն ընտրվի: «Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»,- մասնավորապես, ասել էր Վահան Հովհաննիսյանը:
Հինգ տարի անց, երբ արդեն Արմեն Աշոտյանը եւ շատ այլ ՀՀԿ-ականներ առաջադրվելու են եւ չունեն վարչական լծակներ, Շարմազանովից ՀԺ-ն հետաքրքվեց՝ արդյո՞ք կկարողանան քվե ստանալ, թե՞ ինչպես Հովհաննիսյանն էր ասել՝ դալաններում ծեծ կուտեն: «Վահանն էլ է սխալվում, Սերժ Սարգսյանը նախագահ չէ, բայց Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է: Դե կտեսնեք, որ ձայն կտան»,- ասաց Շարմազանովը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցված են: Գործարանի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք աշխատանքները դադարեցված են, որ նա նախընտրական շրջանում քննադատությունների թեման ունենա, պատգամավորը նշեց. «Ես Ալավերդիում իմ հայրական տնից բացի գառաժ չունեմ: Իմ հույսը միայն Ալավերդին չէ, որ իմ համար նման բան անեին»:
ՀԺ-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին վստահության քվե տա մի կուսկացության, որի իշխանության օրոք ապօրինի հարստացողներ են եղել, կրիմինալն է իր ուրույն տեղն ունեցել, Շարմազանովը նկատեց, որ իրենք սխալվել են, իսկ հիմա ուղղում են, որ դառնան իրական ընդդիմություն: «Այս վեց ամսվա մեջ գնաճ է եղել, ՀԱՊԿ-ում քարտուղարը զադնի է արել, իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11 անգամ պակասել են, ֆրանկոֆոնիան, որ անում են ու ծափահարում են՝ մեր արածն է: Մերկելը, որ գալիս է ու սելֆի են անում՝ մեր հրավերքն է: Մեր իշխանության ժամանակ բոլտոններ չէին գալիս ու ասում՝ ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք, մենք կարմիր գծեր ու կամեռաներ ենք դրել, որը հիմա վայելում են, բայց մեզ քննադատում էին: Մեզ պետք է ընտրեն, որովհետեւ մեր հասարակությունը կարիք ունի իրական այլընտրանքի, որ իրական քննադատի: Ո՞վ է լինելու այլընտրանքը, Ծառուկյան դաշի՞նքը, որ վեց ամիս էլ ծափահարում է Փաշինյանին, Դաշնակցությո՞ւնը որ մեկ-մեկ է խոսում, թե՞ Մարուքյանի կուսակցությունը: Մեզ պետք չի հերթական ֆեյք ընդդիմությունը: Վարչապետի ընտրության օրը, հերթ չտալով, Նիկոլին գովում էին, էն խեղճ ՔՊ-ականներին հերթ չհասավ ու ասում են՝ մենք ընդդիմություն ենք, արա՛, դուք ի՞նչ ընդդիմություն: Իմ կռիվ այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանին չեն ընտրում, ուրեմն մեզ պետք է ընտրեն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT