ՀՀԿ-ն՝ գրպանային ընդդիմության հիմնական հավակնորդ

Եւ այսպես, ՀՀԿ-ն որոշել է ռիսկի դիմել և այնուամենայնիվ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ավելին՝ հայտնի է նաև քարոզչության հիմնական թեզը. «Մենք ենք միակ ընդդիմությունը, և չկա այլ ընդդիմություն մեզանից բացի»:

Հիշո՞ւմ եք, թե հանրապետականներն ինչ ահավոր աղմուկ բարձրացրեցին, երբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Հայկ Մարությանը քաղաքական դաշտը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»: Հիմա փաստորեն հանրապետականներն իրենք են նույն բանն անում: Էդուարդ Շարմազանովը հենց այդպես էլ ասում է՝ եթե մարդիկ Նիկոլ Փաշինյանից դժգոհ են, ուրեմն իրենց ձայնը պիտի ՀՀԿ-ին տան, իսկ եթե ՀՀԿ-ից են դժգոհ՝ պիտի Նիկոլ Փաշինյանին տան, ինչո՞ւ պիտի որևէ այլ ուժի օգտին քվեարկեն: Այսինքն, ըստ նրա, քաղաքական դաշտում ընդամենը երկու բևեռ կա՝ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն, մնացածները «ֆեյքեր» են:

Թե ինչու է հիմա էլ ՀՀԿ-ն քաղաքական դաշտը բաժանում «սևերի» ու «սպիտակների»՝ հասկանալի է. «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա, ասենք, մի 70-75 տոկոս, և ՀՀԿ-ն փորձում է ամեն ինչ անել, որ մնացած 25-30 տոկոսից ոչ մի ձայն որևէ այլ ուժի չգնա: Իսկ թե ինչու պիտի դժգոհները ձայն տան հատկապես ՀՀԿ-ին, պարզաբանում է մեկ այլ կարկառուն հանրապետական՝ Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա՝ «ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»: Ահա այդպես: Մարդիկ, հասկանում եք, սխալներ են թույլ տվել ու հիմա ուզում են խորհրդարանում հայտնվել, որ ուղղեն այդ սխալները:

Դե իհարկե, խոսքը հանցանքների մասին չէ, խոսքն ընդամենը սխալների մասին է: Լինում է, չէ՞, որ երեխային ուղարկում ես խանութ, ասենք, հաց առնելու, իսկ նա սխալմամբ հանքային ջուր է առնում: Այդպես էլ հանրապետականներն են սխալվել: Պիտի բանակի համար ժամանակակից սպառազինություն գնեին՝ սխալմամբ իրենց համար Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարաններ են գնել, պիտի թոշակները բարձրացնելու որոշման տակ ստորագրեին՝ սխալմամբ ուրիշ թղթի տակ են ստորագրել, և արդյունքում բոլոր հանքավայրերը թյուրիմացաբար դարձել են իրենց ազգուտակի սեփականությունը, պիտի զինվորների հասանելիքն ուղարկեին առաջնագիծ՝ սխալմամբ ուղարկել են արջերին, պիտի բարենպաստ ներդրումային միջավայր ապահովեին՝ սխալմամբ տարեկան մեկուկես միլիարդ դոլարի ապօրինի արտահոսք է տեղի ունեցել երկրից, պիտի տանեին ու Վիլսոնի քարտեզը փռեին Մինսկի խմբի համանախագահների առաջ՝ սխալմամբ հինգ շրջան վերադարձնելու պարտավորություն են ստանձնել, պիտի սարյակի բներ սարքեին և տատիկներին օգնեին անցնել փողոցը՝ սխալմամբ կրակել են ցուցարարների վրա... Եւ այդպես՝ տասը տարի:

Ու հիմա մտադիր են ապաշխարել: Դրա համար իրենց խորհրդարանական ամբիոն է պետք, որպեսզի այնտեղից սուր ելույթներով դիմեն իշխանություններին և բացատրեն, որ կոռուպցիան վատ բան է, որ չի կարելի թալանել երկիրը, որ դա լավ ավարտի չի հանգեցնում, ստիպված ենք լինում «պատերազմել 80-ական թվականների զենքերով», և այսպես շարունակ: Իբր՝ «մենք գիտենք, թե ինչի մասին է խոսքը, մենք արել ենք, դուք մի արեք»:

Տեղեկացվածության առումով ՀՀԿ-ն գուցե իսկապես անփոխարինելի է: Ավելին՝ ընտրություններից հետո ՀՀԿ-ն իշխանությունների համար գուցե նույնիսկ ամենահարմար ընդդիմությունը լինի (ցանկացած պահի ցանկացածի բերանը կարելի է փակել, որովհետև որի անցյալը քրքրես՝ Քրեական օրենսգրքի մի 10-15 հոդվածների հետ առնչություններ կհայտնաբերվեն): Այլ հարց է, թե որքանո՞վ է դա բխում պետության և հասարակության շահերից: Ի վերջո ակնհայտ է, որ չի կարող լինել կայացած պետություն առանց ուժեղ ընդդիմության, իսկ ուժեղ կարող է լինել միայն այն ընդդիմությունը, որի ներկայացուցիչները կաշկանդված չեն կասկածելի անցյալով և առանց վախենալու կարող են ասել այն, ինչ մտածում են: Իսկ եթե ամեն մեկի վրա մի քանի «կուբամետր» կոմպրոմատ կա, գործ ենք ունենալու դասական «գրպանային ընդդիմության» հետ: Անձամբ Նիկոլ Փաշինյանին այս հեռանկարը գուցեև գայթակղիչ թվա, բայց դա մեզ պե՞տք է: Կամ, ինչպես դասականի տատն էր ասում, «դրա՞ համար ենք հավաքվել»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այնպես չէ, որ իրական ընդդիմությունն իշխանություններին անկեղծորեն քննադատողներն են, իսկ կեղծ ընդդիմությունը՝ իշխանությունների հետ նախապես համաձայնեցված տեքստերով քննադատողները: Իսկական ընդդիմությունն այն ուժն է, որի հետ հասարակության՝ իշխանություններից դժգոհ հատվածը հույսեր է կապում: Որևէ մեկն իր շրջապատում տեսե՞լ է թեկուզ մի քաղաքացու, ով ՀՀԿ-ի հետ հույսեր է կապում:

Այնպես որ, հիմնական հարցը՝ լինելո՞ւ է հաջորդ խորհրդարանում իրական ընդդիմություն, թե ոչ, մնում է բաց:

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6636 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս