Երևան
12 °C
Ս.թ. հունիսին ռուսական «Коммерсантъ» պարբերականը գրել էր, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից ձեռք բերել «առնվազն մեկ էսկադրլիա Cy-30CM կործանիչներ, որոնց վերաբերյալ պայմանագիրը երկրները կնքել էին դեռեւս 2012 թվականին: Պարբերականի տվյալներով՝ թեեւ ՀՀ ՊՆ-ն հետաձգել էր Cy-30CM-ների գնումը մինչեւ 2024 թ., սակայն այս հարցով բանակցությունները «գտնվում են բավական առաջընթացային փուլում»:
Հոկտեմբերի վերջին Regnum գործակալությունը, հղում կատարելով իր՝ «հայկական պաշտպանական գերատեսչության աղբյուրին» գրել էր, որ Շվեդիան Հայաստանին առաջարկել է գնել JAS-39 Gripen կործանիչներ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքել էր, ոչ հաստատել այս տեղեկությունները:
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը 24News լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է, որ Gripen-ի ստեղծողները, ինչպես նաեւ աշխարհի այլ արտադրողներ, տարբեր ցուցահանդեսների ժամանակ Հայաստանին առաջարկել են իրենց արտադրանքը։
«Մենք շատ տարբերակներ ենք դիտարկում. ինչպես 4-րդ սերնդի ու 4+ սերնդի կործանիչներ, այնպես էլ նոր մեքենաներ՝ լինեն դրանք Gripen, Rafale, F-16, Cy-30 թե Cy-35, բայց մենք մեզ համար ամենանախընտրելի տարբերակներն ունենք, որոնց ընտրությունը կայացվում է՝ հաշվի առնելով բազում հանգամանքներ: Կործանչի ընտրությունը պարզ բան չէ»,- ասել է Հովհաննիսյանը։
Նույն օրը մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը եւս անդրադարձավ բազմաֆունկցիոնալ ավիացիա ձեռք բերելու խնդրին: Անդրադառնալով շվեդական կործանիչներին, նա նշել է, որ դրանք գնելու վերաբերյալ որոշում այս պահին չկա եւ հորդորել չկենտրոնանալ կոնկրետ առաջարկությունների վրա:
«Եկեք չկենտրոնանանք ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացվող որեւիցե առաջարկությանը որեւիցե զինատեսակի վերաբերյալ: Ինչպես ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ նշելու, բոլոր ստացվող առաջարկությունները ուսումնասիրվում են եւ համապատասխան գնի, որակի եւ մատակարարման ժամկետների, որոշումներ են կայացվում: Որեւիցե որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա: Առկա է այլ առաջարկ, այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է եւ շատ մոտ ժամանակ որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված: Նորից կրկնում եմ՝ դա կապված է եւ՛ մատակարարման ժամկետների հետ, որովհետեւ մենք շատ մեծ ժամանակ չունենք թարմացնելու մեր ավիապարկը, ոչ կա անգամ մոտիկ համեմատություն գնի եւ որակի», - ասել է Տոնոյանը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ կա այլ առաջարկ այլ գործընկերոջից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է, ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված: Այլ առաջարկի հետ կապված Տոնոյանը ակնարկեց, որ խոսքը, «հնարավոր է, Cy-30-ների մասին է»:
Գնային առումով Cy-30-նն ավելի շահավետ է. այն գրեթե երկու անգամ էժան է Gripen-ից: Որակի տեսանկյունից Gripen-ի եւ Cy-30-ի տարբերությունն ահռելի չէ: Gripen-ը գերազանցում է ռուսական կործանիչին առավելագույն արագության, թեթեւության եւ թռիչքի հեռավորության ցուցանիշներով, սակայն զգալիորեն զիջում է մարտական հեռահարության առումով: Խուսավարման հնարավորությունները, հաշվի առնելով Gripen-ի փոքր չափսերը, համադրելի են, թեեւ շվեդական կործանիչը մեկ շարժիչ ունի: Փոխարենը, Cy-30-ը շուրջ 2-2.5 անգամ ավելի ծանր է Gripen-ից եւ շուրջ 2 անգամ ավելի մեծ չափսերով: Ուստի, շվեդական կործանիչը ավելի շահավետ է վառելիքի օգտագործման տեսանկյունից: Gripen-ի գլխավոր առավելությունը նաեւ ինֆրակարմիր դիապազոնում աշխատող տեսատեղորոշիչ համակարգն է, ինչը զգալի օգուտ է տալիս միջին հեռահարության մարտերում:
Այսպիսով՝ երկու կործանիչները, ըստ էության, տարբեր են իրարից, ուստի որեւէ մեկին նախապատվություն տալը զուտ տեխնիկական տվյալներից ելնելով՝ բարդ է: Գնի առումով ռուսական կործանիչը ավելի ձեռնտու է, սակայն Cy-30-ների նպատահարմարությունը մեր բանակի համար բացատրվում է մի շարք այլ հանգամանքներով:
Նախ եւ առաջ դա ներկայիս ավիապարկում առկա խորհրդային եւ ռուսական ինքնաթիռների տրամաբանության շարունակականությունն ապահովելն է: Մեր օդաչուների մինչ օրս ստացած մասնագիտական պատրաստությունը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի Cy-30-ի ձեռքբերման պարագայում, մինչդեռ եվրոպական կամ ամերիկյան ավիացիան նորություն են լինելու: Բացի դրանից՝ քաղաքական նպատակահարմարությունը պակաս կարեւոր գործոն չէ, առավել եւս, որ Gripen-ի մասին խոսակցությունները սկսեցին կապվել Բոլթոնի՝ Երեւան կատարած այցի հետ: Հենց այդ նպատակահարմարության տեսանկյունից էլ ռուսական զենքերն ավելի էժան են մեր համար:
Ինչ վերաբերվում է Gripen-ին, ապա այն կարող է լավ տարբերակ հանդիսանալ հետագայում՝ ֆինանսական բավարար միջոցների պարագայում հայկական ավիապարկի ընդլայնման եւ բազմազանության ապահովման տեսանկյունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT