ԱԺ-ում ավարտվեցին բյուջեի քննարկումները. չորս օրից նախագիծը կդրվի քվեարկության. բազային կենսաթոշակն ավելանալու է

Ազգային ժողովում ավարտվեցին 2019 թվականի պետական բյուջեի քննարկումները: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ չորս օր անց նախագիծը դրվելու է քվեարկության: Մինչ այդ պատգամավորները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե որակեց։ «Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել։ Հուսով ենք՝ նոր կառավարությունը բյուջեի հիմնական շեշտադրումները կիրականացնի, իսկ նոր խորհրդարանը կվերահսկի։ Մենք այս բյուջեին կողմ ենք քվեարկելու նաեւ նրա համար, որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։ Եթե մենք ասում ենք, որ երկրում աղքատներ չպետք է լինեն, գոնե պետք է ունենաք աղքատի բանաձեւում։ Մինչեւ հիմա որեւէ մեկը համարձակություն չունեցավ ասել, որ կենսապահովման նվազագույն չափի եկամուտ չունեցողներն աղքատ են, այսինքն՝ 70-80 տոկոսը մեր բնակչության աղքատ է»,- ասաց նա՝ հավելելով, որ փոխանցիկ բյուջեին չեն խոչընդոտի եւ կողմ կքվեարկեն:

«Ծառուկյան» դաշինքի անունից խոսեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Նա նկատեց, որ խնդիրներ ու առաջընթացներ կան, եւ շեշտեց, որ իրենք կաջակցեն կառավարությանը։ «Չենք կարող չաջակցել այս կառավարությանը, որ ապագայում գործունեություն ծավալի։ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- հայտարարեց Մելքումյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ գտնում է, որ այսօր խորհրդարանը քննարկեց տնտեսական քաղաքականութան համար մեկ փաստաթուղթը՝ 2019 թ․-ի բյուջեի նախագիծը։ Նա նշեց, որ համակարծիք չէ «իներցիոն» բյուջե որակմանը, քանի որ սա պետք է լիներ հեղափոխական բյուջե։

«Այս բյուջեի մեջ չեմ տեսնում այն խոստումների արտացոլումը, որի միջոցով եկել եք իշխանության, ոչ միայն արտացոլումը չեմ տեսնում, այլեւ նշույլները չեմ տեսնում՝ ապագայում դրանց իրականացման համար։ Այդ դեպքում ի՞նչն եք փոխել, ինչո՞վ են տարբերվում ձեր իսկ ներկայացրած բյուջեն ու վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից։ Դուք ընդամենը շարունակությունն եք, եւ սա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին կառավարության աշխատանքը չխանգարելու համար։ ԱԺ ԵԼՔ խմբակցության անունից որեւէ ելույթ չեղավ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47608 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել