Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը այսօր Ազգային ժողովում Բյուջե-2019-ի քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել կրթության ոլորտում նախկինում գոյություն ունեցած շատ երեւույթներ: Նա անուններ չի տվել, բայց ակնարկներն առավել քան թափանցիկ էին: Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Հարությունյանին.

«Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։ 
Ինչպես ի սկզբանե հայտարարել եւ իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը եւ կատարած աշխատանքին։

Այդ մարդկանց ցուցակում է նաեւ ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության ամենասուրբ կանոնը։

Մինչ բուն խոսքիս անցնելը, ցանկանում եմ Արայիկին եւ նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել եւ սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։

Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք եւ այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ:

Հորդորում եմ բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից:
Սա համարեք վերջին նախազգուշացում։

Անցնեք առաջ։

ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել եւ լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո նոր ոչինչ չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։

12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին եւ այլն, եւ այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք եւ շարունակվում է նաեւ այսօր:

Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով ինձ լռեցնելու անհաջող փորձ է:

Հ.Գ. Ի դեպ, նախարարն այսօր նաեւ հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոչ երեխաներն են սրբություն, ոչ մեր պատմությունը, ոչ եկեղեցին:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48329 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C