Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել «Սպայկա» ընկերություն։ Նախարարի պաշտոնակատարը եղել է Արարատի մարզում գտնվող ջերմոցային տնտեսությունում, պանրի գործարանում, նոր կառուցվող ջերմոցային համալիրում և սառնարանային տնտեսությունում, շրջայցեր կատարել, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։
Արարատի ջերմոցային համալիրում այժմ բերքահավաք է ընթանում։ Այստեղ տարբեր սորտերի լոլիկներ են աճեցվում, շուտով անցում կկատարեն նաև վարունգի մշակությանը։ Շուրջ մեկ ամիս անց նախատեսում են ևս 50 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն շահագործման հանձնել, որը «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցը կդառնա։ Արտադրված բարձրաժեք լոլիկը նախատեսում են արտահանել եվրոպական և արաբական երկրներ։
«Մեր տեղական լոլիկով բեռնված առաջին մեքենան ցամաքային ճանապարհով բոլորովին վերջերս հասավ Դուբայ, և այդ շուկան, կարելի է ասել, արդեն բացվել է հայկական արտադրանքի համար։ Հայաստանն իր դիրքի շնորհիվ առավելություն ունի, որովհետև նման որակի արտադրանքը Դուբայ է հասնում ինքնաթիռով՝ եվրոպական երկրներից, և մեր արտադրանքն ավելի մրցակցային է դառնում»,- նշել է Կարեն Բաղդասարյանը:
Ակնկալվում է, որ 2019 թվականը պատմական տարի է լինելու այս ընկերության համար. փետրվար ամսին «Սպայկան» նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող «Fruit Logistica» ցուցահանդեսին՝ նվաճելու համար նաև եվրոպական շուկան։ Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ նման միջազգային հարթակում Հայաստանն առաջին անգամ է ներկայացվելու՝ որպես գյուղատնտեսական մթերք արտահանող երկիր։
Հավակնոտ նախագծերն այսքանով չեն ավարտվում։ Հունվարից կմեկնարկի հայկական սպիտակ և կապույտ բորբոսով պանրի արտադրությունը:
«Սպայկայի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ գերմանական և հոլանդական տեխնոլոգիաների համակցումով ստացվող արտադրանքը մեր նոր այցեքարտը կդառնա՝ ծիրանի և կոնյակի կողքին։ Հայկական գյուղմթերքի նոր բրենդի արտադրության համար տեղական ֆերմերներից պատրաստ են շուկայականից բարձր գնով կաթ մթերել, պահանջը մեկն է՝ ապահովել բարձր որակ։ Այս պահին ընթանում է պայմանագրերի կնքման գործընթացը, և ֆերմերները կարող են դիմել ընկերությանը։ Տարեկան նախատեսում են մթերել շուրջ 20 000 տոննա կաթ:
Ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ իրականացվող ծրագրերի արդյունքում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ։
Շրջայցի ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում ընկերության պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության և գյուղոլորտում զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր, մասնավորապես «Սպայկա»-ի ներկայացուցիչները խնդրել են աջակցել կաթ արտադրող ֆերմերների հետ համագործակցության հարցում՝ կաթի հավաքագրման, անհրաժեշտ որակի ապահովման հարցերը քննարկելու համար։
Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում նախարարությունում կազմակերպել հանդիպում անասնաբուծությամբ զբաղվող կոոպերատիվների հետ։ Նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ անասնաբուծության ոլորտում էական փոփոխություններ են սպասվում:
«Այժմ քննարկումներ ենք իրականացնում կաթի տեսակների հատկորոշման հետ կապված։ Լիզինգով գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերման ծրագիր են իրականացնելու, փորձելու ենք հեշտացնել ներկրումը։ Բայց նաև պիտի արձանագրենք, որ գյուղատնտեսությունը բիզնես է, որով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի հմտություններ, և այստեղ էլ մենք որոշակի չափանիշներ պետք է սահմանենք»,- մանրամասնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը։
Գեղամ Գևորգյանը նաև առաջարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների արտադրական պրակտիկան ընկերությունում կազմակերպել, ինչը հնարավորություն կտա ունենալ բարձրորակ պրակտիկ կադրեր, որոնք շուկայում մրցունակ կլինեն և բարձր վարձատրություն կունենան,և խոշոր ընկերությունները ստիպված չեն լինեն արտերկրում մասնագետներ փնտրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT