«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

15/11/2018 schedule08:07

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնի կաթ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո:

Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի կողմից տարածված հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց կետեր:

Մասնավորապես, հանձնաժողովի կողմից չի իրականացվել ընկերության կողմից արտադրված կարագի նմուշառում, փոխարենը հանձնաժողովի ամբողջ վարույթը հիմնվել է «Hetq.am» կայքում հրապարակված հոդվածում հիշատակվող փորձաքննության եզրակացության վրա, այն պարագայում, երբ հայտնի չէ, թե ինչպես է կատարվել ապրանքի նմուշառումը. արդյոք պահպանվե՞լ է պատշաճ ընթացակարգը:

Վերոնշյալը մատնանշվել է ընկերության ներկայացուցիչների կողմից, սակայն հանձնաժողովի կողմից հաշվի չի առնվել: Փոխարենը՝ վարույթի շրջանակներում նույն խնդրահարույց նմուշը ենթարկվել է կրկնակի փորձաքննության նույն փորձագիտական ընկերության կողմից, ինչը հանձնաժողովի հրապարակման մեջ ներկայացվում է որպես հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարված մեկ այլ փորձաքննություն:

Հրապարակման մեջ նշվել է նաև, որ հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Հանձնաժողովի նման հայտարարությունը չափազանց խնդրահարույց է այն պարագայում, երբ ընկերությունը սեփական «անմեղությունը» ապացուցելու որևէ պարտականություն ըստ օրենքի չունի: Ավելին, վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են բազմաթիվ փաստարկներ, որոնք հանձնաժողովի կողմից հաշվի չեն առնվել:

Հանձնաժողովի դիրքորոշումը ընդունելի չէ, քանի որ տարիներ շարունակ ընկերությունը առաջնորդվել է, այո՛, «Մեր գործն արդար է» կարգախոսով և միշտ  բարձր մակարդակի վրա է պահել, և որպես կաթնամթերքի հումքի աղբյուր՝ ընկերությունը ունի  սեփական 1500 գլուխ կաթնատու ցեղատեսակի կով, ուստի ավելորդ է  համարել երբևէ փնտրել անգամ կաթնամթերքի հումքի այլընտրանքային աղբյուր. արտադրանքը եղել է միշտ սեփական կովերի անարատ կաթից:

Որոշումը ստանալուց հետո, ընկերությունը հնարավորություն կունենա առավել մանրամասն անդրադառնալ հանձնաժողովի դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ Hetq.am կայքի փորձաքննության արդունքներով փորձաքննված կարագի 11 նմուշներից կեղծված է եղել միայն չորրորդ համարի տակ ներկայացված հայկական «Արզնու տոհմային ԹՏԽ»  ընկերության «Արզնի կաթ» 72,5 % յուղայնությամբ տուփով կարագը. այն պարունակել է բուսական յուղ։

Ըստ հրապարակման փորձաքննության արդյունքների, «Արզնի կաթ»-ը պարունակում է բուսական յուղ, ինչն անթույլատրելի է կարագի պատրաստման մեջ։ Այն կարագ չէ և չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 սահմանված նորմերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3752 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը