Երևան
12 °C
Դեռեւս 19-րդ դարի կեսից հայերն առաջիններից էին, որ, միանալով Եվրոպայի եւ Ամերիկայի առաջադեմ մտքին, սկսեցին խորհել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների անհրաժեշտության վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը, այս մասին պատմում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտի դասախոս, ամերիկահայ պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուն. «1855-ից հայ մտավորականությունը թե՛ Ստամբուլում, թե՛ Թիֆլիսում մտածում եւ բանավիճում էր, թե ինչպիսին պետք է լինի մեր հայ իրականության մեջ կանանց դերը»:
Պատմաբանի խոսքով, Օսմանյան կայսրությունում հայկական ֆեմինիզմի շարժումը զարգանում էր երկրի առաջադեմ, կրթված հայազգի բնակչության շրջանում.
«Օսմանյան հայերի համար հարցն այն էր, թե ինչպես կարող էինք թուրքական մեր միջավայրում ժամանակակից լինել: Մտածեցին, որ եթե մեր կանայք կրթություն չստանային եւ ազատություններ չունենային, ապա չէինք կարողանալու եվրոպականանալ եւ հասնել այնտեղ, որտեղ ձգտում էինք՝ անկախության»:
Այդ համոզմունքի ներքո էր, որ 19-րդ դարի երկրորդ կեսից գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բնակվող հայերն իրենց աղջիկներին սկսել էին կրթություն տալ.
«Եվ ահա այս դպրոցներն ավարտելուց հետո աղջիկները սկսեցին է՛լ ավելի ազդեցիկ մաս կազմել բոլոր այն ծրագրերում եւ գործերում, որոնք հայ ազգը ձեռնարկում էր»:
Կրթության հետ միասին հայ կանանց մոտ եկավ նաեւ իրենց ներուժի եւ դերի գիտակցումը ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ՝ խոշոր համատեքստում, պատմում է Լեռնա Էքմեքչիօղլուն.
«Նրանք սկսեցին ազատության տենչալ, ցանկացան մաս կազմել մեր ազգային զարթոնքի, որ իրենց ձայնն էլ լսվի, որ իրենք էլ մասնակցեն որոշումների կայացմանը, ձայն ունենան եւ կարողանան ընտրվել այդ մարմիններում»:
Կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարությունը որոշ առումով իր արտացոլումը գտավ Հայաստանի առաջին հանրապետությունում, երբ կանայք ընտրվեցին երկրի խորհրդարանում եւ նույնիսկ նշանակվեցին արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Տեխնիկապես, թղթի վրա այդ հավասարությունը շարունակվեց, սակայն ոչ օրենքից դուրս մարդկանց սովորություններում եւ առօրյա հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ անհավասարությունն առկա է, նշում է պատմաբանը: Նրա խոսքով, ֆեմինիզմի եւ գենդերային հավասարության նկատմամբ հայաստանցիների սառը վերաբերմունքը պայմանավորված է ազգային ավանդույթների կորստի վախով.
«Հայերը դեռ այն մտայնությունն ունեն, որ ուրիշ ազգի, ուրիշ իշխանության, ոչ հայ ուժերի ազդեցության տակ կարող են ընկնել: Պահպանողականություն կա հայերի մոտ՝ թե՛ Սփյուռքի եւ թե՛ Հայաստանի, որ կարող ենք մեր ավանդույթները կորցնել, որ եթե փոխվենք, մեր ինքնությունը կվտանգենք»:
Այսպես, չնայած որ մեկ ու կես դար առաջ հայերը գենդերային հավասար իրավունքների առաջատար կողմնակիցներից էին, այսօր հայ հասարակությունում կան մարդիկ, որոնք դիտարկում են այն որպես օտար տարր:
«Հայերի մոտ կա այն մտահոգությունը, որ մենք պետք է այս նահապետական ապրելակերպին կարեւորություն տանք, հակառակ դեպքում կձուլվենք այլոց: Դա սխալ մտայնություն է՝ հայ մնալու համար պետք չէ նահապետական սկզբունքների տեր լինել»:
Լեռնա Էքմեքչիօղլուն, ով ուշի ուշով հետեւում եւ աջակցում էր Հայաստանի «թավշյա հեղափոխությանը», հույս է հայտնում, որ դեկտեմբերյան ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվող իշխանության կազմում հայ կանանց դերը կբարձրանա իրապես, այլ ոչ թե սոսկ թղթի վրա: Այսօրվա Հայաստանը դրա կարիքն իսկապես ունի, ընդգծում է պատմաբանը.
«Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումBitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT