Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

22/05/2025 schedule16:08

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու քննադատություններին, հորինված պատմություններին:

Այս անգամ Հակոբյանը գրառում է կատարել իր արձագանքների մեկնաբանությունների վերաբերյալ:

«Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները եւ իսկապես վատ եմ զգում. ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։

Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ ու չգիտեմ՝ ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։

Ու ի՞նչ... Ոչինչ։ Բա հիմա ինչո՞ւ եք վախենում։

Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում։ Պարզվեց՝ դուք այլ լեզու չեք հասկանում։ Ստիպվա՛ծ էի ձեզ հասկանալի լեզվին անցնել։

Այնպես որ մի՛ վախեցեք իմ գրառումներից։ Եվ ընդհանրապես ոչ մի բանից մի’ վախեցեք։

Պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք… Գիտեք՝ ինչու։ Որովհետեւ տգետ եք։ Որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում, նույնիսկ՝ խոսքը։

Եվ միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված եւ ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում։ Ախր սրա’ համար եմ ասում՝ «Կրթվելը նորաձեւ է»:

Ինչեւէ, այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ։ Մինչ այդ, սակայն, ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին՝ առանձին-առանձին։ Եվ հատկապես իմ՝ հարստություն կուտակելու մասին ոմանց անբարո ֆանտազիաներին։

Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն՝ բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչո՞ւ է այդչափ հարստություն ունենալով հանդերձ, վարչապետի տիկին լինելով հանդերձ՝ աշխատավարձով աշխատում հիմնադրամում։

Իրականում ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»,- գրել է Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3639 դիտում

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար

Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքում․ տարհանվել է 30 աշխատակից

Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության աշխատակիցները ծառայություն չիրականացնելու զեկուցագրեր չեն գրել. ՆԳՆ

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Օդանավակայանում Կտրիճ Ներսիսյանն ամեն ինչ արեց՝ բացի բուն հարցին պատասխանելուց՝ զավակ ունի՞, թե՞ ոչ. Չախոյան

Ճամբարակի շենքերից մեկում պայթյունի և հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած. ԱՆ

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք. Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերում է արել

Պայթյուն Ճամբարակ քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Մայր Աթոռը թող պարզաբանի՝ ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգևորականը խախտել է ուխտը. վարչապետ

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին

Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան

Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է

Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ

Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան

ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան

Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ

Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում

Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում

Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ

Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան

Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ

Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ

Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել

Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են

Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական

Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ

Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում

Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել

Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը