Երևան
12 °C
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում ֆինանսների հետ կապված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը: Նա նշեց, որ քրգործը հարուցվել է իր եւ մի քանի մարզիկների ծնողների հաղորդման հիման վրա:
Նրա խոսքով՝ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Այն է յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազի ու Քննչական կոմիտեի նախագահի անունով ներկայացվել է հոկտեմբերի 10-ին: Մի քանի շաբաթ առաջ ՀԺ-ի հետ զրույցում Խաչիկյանը պատմել էր, որ իր հաղորդման մեջ գրել է, որ տարիներ առաջ ՀՀ ֆեդերացիան արցախցի մարզիկ Հայկ Խաչատրյանին միջազգային մրցաշարի ուղարկելու համար գումար է վերցրել ե՛ւ ՀՀ ֆեդերացիայի, ե՛ւ Արցախի ֆեդերացիայի բյուջեից:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, մի քանի ծնողներ Վրեժ Խաչիկյանի հետ ակցիա էին իրականացրել «Դինամո» մարզահամալիրում, որտեղ ֆեդերացիան 16-21 տարեկանների ընտրական մրցում էր կազմակերպել՝ Եվրոպայի 2018 թ. առաջնության համար ՀՀ հավաքականի կազմը ձեւավորելու նպատակով: Նրանք նշում էին, որ եղել են դեպքեր, որ ֆեդերացիան ասել է՝ իրենց երեխաները պատրաստ չեն միջազգային մրցումներում ելույթ ունենալ, եւ ֆեդերացիան նրանց մասնակցության համար գումար չի կարող տրամադրել, քանի որ բյուջեն սահմանափակ է, ու պետք է մասնակցեն նրանք, ումից սպասելիքներ կան: Ծնողներն ասում էին, որ համաձայնել են իրենք ֆինանսավորել իրենց երեխաներին, սակայն հետագայում չգիտեն՝ ուր են գնացել իրենց փողերը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը նշել է, որ ֆեդերացիային ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Նա նաեւ ասել էր, որ իրենք ունեն իրենց գործունեության հետ կապված բոլոր հաշվետվությունները եւ դրանցում խախտումներ չկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT