Երևան
12 °C
«Նախընտրական քարոզի մեկնարկը չտրված՝ արդեն ստանում եմ ահազանգեր խախտումների մասին: Մասնավորապես՝ որոշ քաղաքական ուժեր եւ թեկնածուներ սկսել են նախընտրական բուկլետների բաժանումը, ցուցակներով տնայցերը, շտաբներին կից ԱՁ-ների ու ՀԿ-ների անվան տակ վարձու աշխատողների մասսայական ընդունումը, որը ընտրակաշառքի բաժանման նոր հնարքներից է։
Հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ների, իրավապահների եւ ԿԸՀ-ի ուշադրությունը․ Ընտրությունների մեկնարկն արդեն իսկ տրվում է օրենքի խախտմամբ»։
Իր ֆեյսբուքի էջում նման գրառում էր այսօր արել «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրված գյումրեցի Նազելի Բաղդասարյանը:
«Ես ֆեյսբուքի գրառումից զատ նաեւ դիմել եմ ոստիկանություն, ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին: Իրավապահ մարմինները խոստացել են, որ այս հարցով կզբաղվեն եւ մեղավորներն օրենքի առաջ պատասխան կտան»:
ՀԺ-ն պարզել է, թե հատկապես ինչ իրավախախտման մասին է խոսքը: Ամեն ինչ սկսվել է Նազելի Բաղդասարյանի նախընտրական շտաբ այցելած երկու կանանց հարցադրումներից, պատմեց պատգամավորի թեկնածուն:
«Խնդիրը ծագեց այն պահին, երբ եկան մեր նախընտրական շտաբ եւ հարցրեցին, թե այստեղից կարո՞ղ ենք գումար ստանանք: Մենք փորձեցինք զրույցի միջոցով պարզել, թե է՞լ որտեղից են գումար ստանում: Մատնանշեցին այս դեպքում կուսակցություններից մեկը, որը մարդկանց է ցուցակագրել: Այսօր ցերեկը տարբեր քաղաքացիներից ստացանք նաեւ զանգեր, որ տարբեր կուսակցություններ Գյումրիում ցուցակագրելով գումար են բաժանում: Զանգեր էինք ստացել, որ մասնավորապես 58 եւ Մուշ թաղամասերում ցուցակներով ներկայանում են եւ մարդահամար անցկացելու ձեւակերպմամբ հորդորում են այս կամ այն թեկնածուին ընտրել: Հեռախոսազանգի հեղինակները նաեւ պատմեցին, որ մատնանշում են, որ օրինակ «Իմ քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանը միեւնույն է՝ անցնելու են, կարիք չկա այդ դաշինքի թեկնածուներին ընտրել, եւ հորդորում են՝ օրինակ, որ ընտրեն մեկին ԲՀԿ-ից կամ այլ կուսակցությունից»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:
Խոսեք բաց տեքստով եւ ասեք, թե հատկապես որ կուսակցութունն է հիմա գումար բաժանում, ըստ ձեր շտաբ այցելած կամ զանգարհարած քաղաքացիների՝ ՀԺ-ի հարցին Բաղդասարյանը պատասխանեց, թե հստակ անուններ տալ չի կարող: «Նշվում են տարբեր թեկնածուների անուններ, բայց քանի որ հստակ փաստով չեն արտաբերել, ես կդժվարանամ ինչ-որ մեկի անունը տամ»:
Բայց որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, ներկայացրեց: Մասնավորապես այն, որ, օրինակ ԲՀԿ-ն, ըստ քաղաքացիների, Գյումրիում հետընտրական գումար է խոստացել:
«Քաղաքացիները նշում են, որ կուսակցություններից ցուցակագրում են գումարի բաժանման մասով եւ երկրորդ, նշում են, որ այս ընթացքում ընտրություններից հետո էլ են գումար տալու, որովհետեւ առջեւում ամանորի տոներն են, իսկ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը երբեք իր կուսակիցներին եւ ժողովրդին չի թողել անտարբեր: Այսինքն հետընտրական որոշակի գումարների մասին է խոսքը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Երրորդ խնդիրն էլ կա: Ըստ Նազելիի՝ Գյումրիում խոսակցություններ կան այն մասին, որ թեկնածուներից շատերը նախընտրական շտաբներին կից Ա/Ձ-ի կամ ՀԿ-ի անվան տակ մարդկանց են գրանցում որպես աշխատակիցենր: «Նրանց գրանցում են եւ գումար են տալիս որպես աշխատողներ: Նշվում է 40.000-ից 50.000 դրամ, հաշվի է առնվում ոնց որ մեկ ընտանիքի 4-5 անդամի չափով: Սա էլ մյուս մեքենայությունը, որի մասին խոսվում է քաղաքում: Այս խոսակցությունները կոնկրետ այսօր եղել են իմ նախընտրական շտաբում, եւ ես չէի կարող անտարբեր մնալ: Ես, որպես անհատ, որպես քաղաքացի, մարդ, ով տեւական ժամանակ զբաղվել է լրատվությամբ, ահազանգում եմ այն ամենի մասին, ինչը նախընտրական շրջանում կա, եւ կարող է լինել: Այս ամենի մասին խոսել եմ բազմիցս, լինելով լրատվության դաշտում, եւ, եթե այս փուլում մուտք եմ գործում քաղաքականություն՝ դրա մասին չեմ կարող լռել»:
ՀԺ-ի հետ զրույցում նաեւ անդրադարձ է եղել նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական, բայց բուռն մեկնարկին: «Ես նման քայլերից զերծ եմ մնում, ինձ համար քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից, իսկ մինչ այդ ես զբաղված եմ նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով»,-ասաց Բաղդասարյանը:
«Մինչեւ նոյեմբերի 26-ը, այսինքն պաշտոնական քարոզի մեկնարկը, իմ ֆեյսբուքյան նկարը կամ ետնապատի նկարը նույնիսկ չեմ փոխելու, շարունակելու եմ սովորական նկարները պահել, որովհեետւ ինձ համար սուբյեկտիվորեն քարոզարշավի մեկնարկը 26-ից է տրվում: Չնայած որ, ԸՕ 19 հոդվածը սահմանում է, որ քարոզչության ժամանակահատվածով չպայմանավորված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը չի արգելվում, եթե դա չի սահմանափակվում ԸՕ-ով: Դա կարծես թե, օրենսդրական որոշակի բաց չասեմ, բայց հնարավորություն է տալիս տարընթերցման, ինչից կարող են օգտվել քաղաքական ուժերը, այսինքն ԸՕ 19 հոդվածը մատնանշում է կոնկրետ արգելքները, բայց նաեւ մատնանշում է, որ նախընտրական քարոզչությունից զատ այլ ժամանակահատվածում օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն թույլատրվում է: Հիմա թե ինչը նկատի ունեն այս պարագայում, ես չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում նախընտրական շտաբների վրա ուղղորդումներ, կոչեր, համարներ ու պիտակներ չպետք է լինեն եւ սա ամրագրված է օրենքով»:
Դուք նախքան Ձեր առաջադրումն արդեն քաղաքի գրեթե բոլոր մարդաշատ փողոցներում հսկա ցուցապաստառներ ունեիք հեղինակային «Իրականում» հաղորդաշարի շապիկով, որը տպագրվել էր հաղորդման 6-րդ տարեդարձի առիթով: Գյումրեցիները սա արդյո՞ք չեն ընկալել որպես քարոզի տարբերակ, քանի որ կան նման շահարկումներ՝ հարցին Նազելի Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանք քաղաքում փակցվել են իր պատգամավորի թեկնածու գրանցվելուց 10-ից 15 օր առաջ:
«Հաղորդման պաստառներն ու հաղորդման հետ կապված ամեն ինչը նախապես է պատրաստվել, իմ թեկնածու գրանցվելուց 10-15 օր առաջ: Հաղորդման մեկնարկի մասին վկայող տեսանյութերը համացանցում կան 6 տարի առաջ: Հազիվ թե ես 6 տարի առաջ նոյեմբեր ամսին ենթադրեի, որ առաջադրվելու եմ ԱԺ պատգամավորի թեկնածու, որպեսզի այդ ամենն իրականացնեի: Ավելին, պաստառի վրա նշվում է «Իրականում» հաղորդաշար, նշվում է Նազելի Բաղդասարյան, եւ ոչ մի բառ կամ տառ, որը կասոցացվեր «Իմ քայլը» դաշինքի կամ պատգամավորության թենածու Նազելի Բաղդասարյանի հետ: Նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ օրինակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երբ նկարահանվում էր տեսահոլովակներում կամ ֆիլմերում, քարոզ էր: Նույն տրամաբանաւթյամբ, ես հաղորդում եմ վարել այս 6 տարիների ընթացքում: Ավելին, ըստ Ընտրական օրենսգրքի, ես նոյեմբերի 26-ից պետք է դադարեցնեի իմ հաղորդում վարելը, բայց ես սեփական որոշմամբ մեկ շաբաթ շուտ եմ դադարեցրել այն»:
Ի դեպ, այսօր Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի մեկ այլ թեկնածու՝ Էմմա Պալյանն իր էջում գրել էր հետեւյալը. «Ազգային Առաջընթաց կուսակցությունը, խախտելով օրենքը, սկսել է արդեն իր քարոզարշավը: Մտնում են տները և բաժանում իրենց նախընտրական բուկլետները, վրան էլ գրիչով թվեր են գրում, որ ընտրողները հատուկ ուշադրություն դարձնեն հենց այդ համարի տակ գտնվող թեկնածուին»:
Լուսանկարը վերցված է Էմմա Պալյանի ֆեյսբուքի էջից
Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում
Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր
Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները
Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ
«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին
«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ
Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ
Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար
Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT